ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 սեպտեմբերի 2013 թվականի N 841-Ա
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետը`
1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հայրենասիրական դաստիարակության 2014-2019 թվականների պետական ծրագիրը և միջոցառումների ցանկը մշակելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Աշխատանքային խմբին` մինչև 2013 թվականի նոյեմբերի 1-ը մշակել և Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հայրենասիրական դաստիարակության 2014-2019 թվականների պետական ծրագիրը և միջոցառումների ցանկը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. սեպտեմբերի 23 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2013 թ. սեպտեմբերի 23-ի N 841-Ա որոշման |
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Մ. Մկրտչյան |
- ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ (աշխատանքային խմբի ղեկավար) |
Գ. Մալխասյան | - ՀՀ վարչապետի խորհրդական |
Ֆ. Պողոսյան |
- ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալ |
Ա. Բարսեղյան |
- ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի համայնքային ծառայության քաղաքականության բաժնի պետ |
Ս. Համբարյան |
- ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի գիտակրթական ծարգրերի բաժնի պետ |
Դ. Համբարձումյան |
- ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի մարզառազմական դաստիարակության բաժնի պետ |
Ա. Վարդանյան |
- ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության ՔՀԳՎ 3-րդ վարչության պետի տեղակալ |
Ա. Հակոբյան |
- ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության գլխավոր վարչության բաժնի պետ |
Ա. Խաչատրյան |
- ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի մշակութային ծրագրերի և մոնիթորինգի վարչության գլխավոր մասնագետ |
Ա. Սեդրակյան |
- ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի մասսայական սպորտի բաժնի գլխավոր մասնագետ |
Ա. Խաչատրյան |
- «Հայաստանի ԴՕՍԱԱՖ» համահայկական հասարակական կազմակերպության նախագահի առաջին տեղակալ (համաձայնությամբ) |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Վ. Գաբրիելյան |