ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 սեպտեմբերի 2013 թվականի N 1025-Ա
Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի ՄԱՐՏԻ 7-ի N 271-Ա որոշման մեջ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ կատարելու մասին
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մարտի 7-ի «Երևան քաղաքում ավտոմայրուղու կառուցման ներդրումային ծրագրի մասին» N 271-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման 1-ին և 2-րդ կետերում «5,3 հեկտար» բառերը փոխարինել «9,16 հեկտար» բառերով, իսկ «2,6 կմ» և «1,9 կմ» բառերը՝ համապատասխանաբար «2,9 կմ» և «2,3 կմ» բառերով.
2) որոշման 2-րդ կետից հանել «համամասնորեն» բառը, իսկ «տարաժամկետ վճարմամբ առուվաճառքի» բառերը փոխարինել «առուվաճառքի և գրավի» բառերով.
3) որոշման 3-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
4) որոշմանN 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. սեպտեմբերի 26 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2013 թվականի սեպտեմբեր 19-ի N 1025-Ա որոշման |
«Հավելված N 2 ՀՀ կառավարության 2012 թվականի մարտի 7-ի N 271-Ա որոշման |
ԵՐԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԵՎ «ՍԱՀԱԿՅԱՆՇԻՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԿՆՔՎՈՂ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
Գործարք 1. Երևան քաղաքի Իսակովի պողոտային հարող հատվածում 9,16 հեկտար հողամասի առուվաճառք և գրավ
Վաճառողը |
Երևանի համայնք |
Գնորդը |
«Սահակյանշին» փակ բաժնետիրական ընկերություն (այսուհետ` կազմակերպություն) |
Առարկան |
հողատարածքի առուվաճառքի և գրավի պայմանագրի կնքում |
Պայմանագրի գինը |
I ո I դրամ` առանց ԱԱՀ-ի (հարկման օբյեկտ չէ, «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 11-րդ կետ), հավասար է հողամասի շուկայական արժեքին |
Պայմանագրի կնքման և գնի վճարման ժամկետը |
Հողատարածքի առուվաճառքի և գրավի պայմանագիրը կնքվում է հետևյալ պայմաններով՝ |
Պայմանագրով հողի սեփականության իրավունքի փոխանցումը |
Հողատարածքի առուվաճառքի պայմանագրի գնի վճարումից հետո 30 օրվա ընթացքում |
Պայմանագրի կնքման հետ կապված ծախսերը, այդ թվում՝ նոտարական վավերացման և իրավունքների պետական գրանցման ծախսերը |
կազմակերպության հաշվին |
Հատուկ պայման |
Երևանի համայնքը պարտավորվում է հողատարածքի առուվաճառքի և գրավի պայմանագրի կնքումից հետո ՀՀ օրենսդրությամբ սահմանված ժամկետներում տրամադրել ճարտարապետահատակագծային առաջադրանք, համաձայնեցնել կառուցման նախագիծը և տրամադրել շինթույլտվությունը, ինչպես նաև էլեկտրամատակարարման, ջրմուղ-կոյուղու, գազամատակարարման տեխնիկական պայմանները |
Բյուջետային պլանավորումը |
2013 թվականին Երևանի համայնքի բյուջեում կապիտալի գործառույթներից մուտքեր |
Կողմերի պատասխանատվությունը |
Կողմերը ՀՀ օրենսդրության համաձայն պատասխանատվություն են կրում պայմանագրի պայմանների խախտման համար |
Գործարք 2. Ավտոմայրուղու կառուցման կապալի պայմանագիր
Պատվիրատուն |
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմ |
Գլխավոր կապալառուն |
կազմակերպություն |
Առարկան |
Մայրուղու կառուցման շինարարական աշխատանքներ, նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման աշխատանքներ, նախագծի փորձաքննություն, հեղինակային հսկողություն, որակի տեխնիկական հսկողություն |
Պայմանագրի ավարտման ժամկետը |
2013 թվականի հոկտեմբերի 31-ը |
Գինը |
Հաստատուն I ո1 I դրամ` ներառյալ ԱԱՀ-ն, ըստ կապալի պայմանագրով նախատեսված աշխատանքների կազմակերպության կողմից առաջարկվող ԱԱՀ-ն ներառող գնի, նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման, փորձաքննության ծառայությունների ԱԱՀ-ն ներառող գնի հանրագումարի, որը հավասար է հողատարածքի առուվաճառքի և գրավի պայմանագրի գնին` I ո I-ին: Հողամասերի արժեքի փոփոխությամբ պայմանավորված՝ այդ գների փոփոխության դեպքում կապալի պայմանագրի գինն ինքնաբերաբար հավասար է փոփոխված գների հանրագումարին: |
Գնի վճարման ժամկետը |
Շինարարական կապալի պայմանագիրը կնքվում է հետևյալ պայմաններով՝ |
Օբյեկտի սեփականության իրավունքը |
Երևանի համայնքի սեփականություն |
Իրականացման փուլը |
շինարարություն` կազմված նախագծանախահաշվային փաստաթղթերի հիման վրա |
Թույլտվություններ |
1. պատվիրատուի համար` 2. գլխավոր կապալառուի համար` |
Բյուջետային պլանավորումը |
2013 թվականին Երևանի համայնքի բյուջեում կապիտալ շինարարության ծախսի պլանավորում |
Կողմերի պատասխանատվությունը |
Կողմերը ՀՀ օրենսդրության համաձայն պատասխանատվություն են կրում պայմանագրի պայմանների խախտման համար |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Վ. Գաբրիելյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|