Գլխավոր տեղեկություն
Համար
N 1025-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.09.2013-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
19.09.2013
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
26.09.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.09.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 սեպտեմբերի 2013 թվականի N 1025-Ա

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի ՄԱՐՏԻ 7-ի N 271-Ա որոշման մեջ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ կատարելու մասին

 

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մարտի 7-ի «Երևան քաղաքում ավտոմայրուղու կառուցման ներդրումային ծրագրի մասին» N 271-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) որոշման 1-ին և 2-րդ կետերում «5,3 հեկտար» բառերը փոխարինել «9,16 հեկտար» բառերով, իսկ «2,6 կմ» և «1,9 կմ» բառերը՝ համապատասխանաբար «2,9 կմ» և «2,3 կմ» բառերով.

2) որոշման 2-րդ կետից հանել «համամասնորեն» բառը, իսկ «տարաժամկետ վճարմամբ առուվաճառքի» բառերը փոխարինել «առուվաճառքի և գրավի» բառերով.

3) որոշման 3-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

4) որոշմանN 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2013 թ. սեպտեմբերի 26

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության 2013 թվականի

սեպտեմբեր 19-ի N 1025-Ա որոշման

 

«Հավելված N 2

ՀՀ կառավարության 2012 թվականի

մարտի 7-ի N 271-Ա որոշման

 

ԵՐԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԵՎ «ՍԱՀԱԿՅԱՆՇԻՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԿՆՔՎՈՂ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

Գործարք 1. Երևան քաղաքի Իսակովի պողոտային հարող հատվածում 9,16 հեկտար հողամասի առուվաճառք և գրավ

 

Վաճառողը

Երևանի համայնք

Գնորդը

«Սահակյանշին» փակ բաժնետիրական ընկերություն (այսուհետ` կազմակերպություն)

Առարկան

հողատարածքի առուվաճառքի և գրավի պայմանագրի կնքում

Պայմանագրի գինը

I ո I դրամ` առանց ԱԱՀ-ի (հարկման օբյեկտ չէ, «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 11-րդ կետ), հավասար է հողամասի շուկայական արժեքին

Պայմանագրի կնքման և գնի վճարման ժամկետը

Հողատարածքի առուվաճառքի և գրավի պայմանագիրը կնքվում է հետևյալ պայմաններով՝
1. հողատարածքի (ամբողջ պայմանագրային գնի) 100%-ի արժեքը կազմակերպությունը վճարում է կապալի պայմանագրով շինարարության ավարտի փաստագրման ավարտական ակտի հաստատման օրվանից 10 օրվա ընթացքում, որը Երևանի քաղաքապետարանն անմիջապես հետ է փոխանցում կազմակերպությանը` որպես վճարում շինարարական աշխատանքների դիմաց և տրամադրում է կազմակերպությանը տեղեկանք հողամասի գինն ամբողջությամբ վճարված լինելու մասին, ինչպես նաև դիմում է պետական լիազորված մարմին` գրավի իրավունքը դադարեցնելու միջնորդությամբ

Պայմանագրով հողի սեփականության իրավունքի փոխանցումը

Հողատարածքի առուվաճառքի պայմանագրի գնի վճարումից հետո 30 օրվա ընթացքում

Պայմանագրի կնքման հետ կապված ծախսերը, այդ թվում՝ նոտարական վավերացման և իրավունքների պետական գրանցման ծախսերը

կազմակերպության հաշվին

Հատուկ պայման

Երևանի համայնքը պարտավորվում է հողատարածքի առուվաճառքի և գրավի պայմանագրի կնքումից հետո ՀՀ օրենսդրությամբ սահմանված ժամկետներում տրամադրել ճարտարապետահատակագծային առաջադրանք, համաձայնեցնել կառուցման նախագիծը և տրամադրել շինթույլտվությունը, ինչպես նաև էլեկտրամատակարարման, ջրմուղ-կոյուղու, գազամատակարարման տեխնիկական պայմանները

Բյուջետային պլանավորումը

2013 թվականին Երևանի համայնքի բյուջեում կապիտալի գործառույթներից մուտքեր

Կողմերի պատասխանատվությունը

Կողմերը ՀՀ օրենսդրության համաձայն պատասխանատվություն են կրում պայմանագրի պայմանների խախտման համար

Գործարք 2. Ավտոմայրուղու կառուցման կապալի պայմանագիր

 

Պատվիրատուն

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմ

Գլխավոր կապալառուն

կազմակերպություն

Առարկան

Մայրուղու կառուցման շինարարական աշխատանքներ, նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման աշխատանքներ, նախագծի փորձաքննություն, հեղինակային հսկողություն, որակի տեխնիկական հսկողություն

Պայմանագրի ավարտման ժամկետը

2013 թվականի հոկտեմբերի 31-ը

Գինը

Հաստատուն I ո1 I դրամ` ներառյալ ԱԱՀ-ն, ըստ կապալի պայմանագրով նախատեսված աշխատանքների կազմակերպության կողմից առաջարկվող ԱԱՀ-ն ներառող գնի, նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման, փորձաքննության ծառայությունների ԱԱՀ-ն ներառող գնի հանրագումարի, որը հավասար է հողատարածքի առուվաճառքի և գրավի պայմանագրի գնին` I ո I-ին: Հողամասերի արժեքի փոփոխությամբ պայմանավորված՝ այդ գների փոփոխության դեպքում կապալի պայմանագրի գինն ինքնաբերաբար հավասար է փոփոխված գների հանրագումարին:

Գնի վճարման ժամկետը

Շինարարական կապալի պայմանագիրը կնքվում է հետևյալ պայմաններով՝
1. կապալի պայմանագրով նախատեսված շինարարության ավարտի փաստագրման ավարտական ակտի հաստատման օրվանից 10 օրվա ընթացքում հողատարածքի 100%-ի արժեքը կազմակերպությունը վճարում է, որը Երևանի քաղաքապետարանն անմիջապես հետ է փոխանցում կազմակերպությանը` որպես վճարում շինարարական աշխատանքների դիմաց

Օբյեկտի սեփականության իրավունքը

Երևանի համայնքի սեփականություն

Իրականացման փուլը

շինարարություն` կազմված նախագծանախահաշվային փաստաթղթերի հիման վրա

Թույլտվություններ

1. պատվիրատուի համար`
նախագծանախահաշվային փաստաթղթերի` սահմանված կարգով մշակում, փորձաքննության ապահովում, համաձայնեցում, շինարարության թույլտվություն, ինժեներական հաղորդակցուղիների տեխնիկական պայմանների տրամադրում

2. գլխավոր կապալառուի համար`
կապալի շինարարության լիցենզիա կամ լիցենզավորված ենթակապալառուի ներգրավում

Բյուջետային պլանավորումը

2013 թվականին Երևանի համայնքի բյուջեում կապիտալ շինարարության ծախսի պլանավորում

Կողմերի պատասխանատվությունը

Կողմերը ՀՀ օրենսդրության համաձայն պատասխանատվություն են կրում պայմանագրի պայմանների խախտման համար

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Վ. Գաբրիելյան