Գլխավոր տեղեկություն
Համար
N 1031-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.10.2013-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2013.11.04/30(474).1 Հոդ.927
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
26.09.2013
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
02.10.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.10.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 սեպտեմբերի 2013 թվականի N 1031-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի N 1616-Ն որոշման NN 5, 11 և 12 հավելվածներում կատարել փոփոխություններ` համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների:

2. «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամի կողմից 2013 թվականի ապրիլ-հուլիս ամիսներին 40 անօթևան մարդու ժամանակավոր կացարանով, տաք սննդով և հագուստով ապահովելու հետևանքով գոյացած պարտքերի մարման և օգոստոս-դեկտեմբեր ամիսներին Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից մշակված` Անօթևան մարդկանց ժամանակավոր կացարանի տրամադրման փորձնական ծրագրի իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից հատկացնել 21,603.7 հազ. դրամ, այդ թվում` ինն ամսում` 14,635,4 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Սուբսիդիաներ ոչ պետական ոչ ֆինանսական կազմակերպություններին» հոդվածով):

3. Սահմանել, որ սույն որոշման 2-րդ կետով նախատեսված միջոցները «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամին հատկացվում են սուբսիդիայի տրամադրման պայմանագրի հիման վրա:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2013 թ. հոկտեմբերի 2

Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2013 թվականի

սեպտեմբերի 26-ի N 1031-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման

Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման բաժինների, խմբերի և դասերի, տնտեսագիտական դասակարգման հոդվածների, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները

Ցուցանիշների փոփոխությունը

(նվազեցումները նշված են փակագծերում, իսկ ավելացումները` դրական նշանով)

բաժինը

խումբը

դասը

ինն ամիս

տարի

     

ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ

0.00

0.00

     

այդ թվում`

   

10

   

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ

(14,635.40)

(21,603.70)

     

այդ թվում`

   
 

01

 

Վատառողջություն և անաշխատունակություն

(14,635.40)

(21,603.70)

     

այդ թվում`

   
   

02

Անաշխատունակություն

(14,635.40)

(21,603.70)

     

այդ թվում`

   
     

06. Հաշմանդամներին սայլակներով և լսողական սարքերով ապահովում

(14,635.40)

(21,603.70)

     

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

(14,635.40)

(21,603.70)

     

այդ թվում`

   
     

ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ

(14,635.40)

(21,603.70)

     

այդ թվում`

   
     

ՈՉ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԳԾՈՎ ԾԱԽՍԵՐ

(14,635.40)

(21,603.70)

     

այդ թվում`

   
     

ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ

(14,635.40)

(21,603.70)

     

այդ թվում`

   
     

ՄԵՔԵՆԱՆԵՐ ԵՎ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ

(14,635.40)

(21,603.70)

     

այդ թվում`

   
     

Այլ մեքենաներ և սարքավորումներ

(14,635.40)

(21,603.70)

11

   

ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻՆ ՉԴԱՍՎՈՂ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԵՐ

14,635.40

21,603.70

     

այդ թվում`

   
 

01

 

ՀՀ կառավարության և համայնքների պահուստային ֆոնդ

14,635.40

21,603.70

     

այդ թվում`

   
   

01

ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

14,635.40

21,603.70

     

այդ թվում`

   
     

01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

14,635.40

21,603.70

     

ՀՀ կառավարություն

14,635.40

21,603.70

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Վ. Գաբրիելյան

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2013 թվականի

սեպտեմբերի 26-ի N 1031-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.19 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Չափորոշիչներ

Ցուցանիշների փոփոխությունը

(ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)

ոչ ֆինանսական ցուցանիշներ

ֆինանսական ցուցանիշներ

ինն ամիս

տարի

ինն ամիս

տարի

2. Պետական կառավարչական հիմնարկի կարողությունների զարգացման գծով կատարողական չափորոշիչներ

6. Ֆիզիկական կապիտալ. կառավարչական հիմնարկի կողմից ուղղակիորեն օգտագործվող ակտիվներ (ակտիվների ձեռքբերում, կառուցում կամ հիմնանորոգում)

Ծրագրային դասիչը

Մատուցվող ծառայության անվանումը

Անօթևան մարդկանց համար ժամանակավոր օթևանի տրամադրման ծառայություններ

 

Նկարագրությունը

Անօթևան մարդկանց ժամանակավոր կացարանով ապահովում, սոցիալական, բժշկական, հոգեբանական և իրավական օգնության տրամադրում

1032

ԱԾ08

Քանակական

Ժամանակավոր կացարանում խնամվող անձանց թիվը

40

40

X

X

Որակական

Վերացված թերությունների և խախտումների հարաբերությունը նախորդ տարվա ստուգումների (ուսումնասիրությունների, մոնիթորինգի) արդյունքում արձանագրված խախտումների և թերությունների նկատմամբ (տոկոս)

 

100

X

X

Ռեցիդիվի տոկոսը կենտրոնի խնամվողների ընդհանուր թվի նկատմամբ (նույն անձի` կրկին անօթևանների կենտրոն վերադարձը)

 

10

X

X

Ժամկետայնության

Անօթևան անձին հայտնաբերելուց հետո նրան ժամանակավոր կացարանում ձևակերպելու միջին ժամկետը (օր)

 

2

X

X

Մատուցվող ծառայության վրա կատարվող ծախսը (հազ. դրամ)

X

X

14,635.40

21,603.70

Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը

1032 Խնամքի կարիք ունեցող` 18 տարեկանից բարձր տարիքի անձանց խնամքի ծառայություններ

Վերջնական արդյունքի նկարագրությունը

Խնամքի կարիք ունեցող` 18 տարեկանից բարձր տարիքի անձանց արժանավայել կյանքի ապահովում

Ծառայություն մատուցողի (մատուցողների) անվանումը (անվանումները)

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության «Երևանի թիվ 1 տուն-ինտերնատ» ՊՈԱԿ, «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամ

11. Տրանսֆերտներ

Ծրագրային դասիչը

Տրանսֆերտի անվանումը

Հաշմանդամներին սայլակներով և լսողական սարքերով ապահովում

 

Նկարագրությունը

0-18 տարեկան հաշմանդամ երեխաներին և 1-ին խմբի հաշմանդամներին սայլակներով, ինչպես նաև 30 տարեկանից բարձր տարիքի հաշմանդամներին և տարիքային կենսաթոշակառուներին լսողական սարքերով ապահովելը

1160

ԾՏ01

Շահառուների քանակը

Սայլակ ստացողների թիվը

350

500

X

X

Ռուսական արտադրության լսողական սարք ստացողների թիվը

600

900

X

X

Գումարը (հազ. դրամ)

 

X

X

(14,635.40)

(21,603.70)

Տրանսֆերտի վճարման հաճախականությունը

 

յուրաքանչյուր 3 տարին մեկ անգամ

X

X

Շահառուների ընտրության չափանիշները

Հաշմանդամի կարգավիճակի առկայությունը, տարիքային կենսաթոշակառուների` լսողական սարքի կարիք ունենալը (մասնագետի եզրակացություն)

Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը

1160 Հաշմանդամներին աջակցության ծրագիր

Վերջնական արդյունքի նկարագրությունը

Հաշմանդամների ինտեգրում հասարակությանը

Ծառայություն մատուցողի (մատուցողների) անվանումը (անվանումները)

«Հայաստանի հաշմանդամների «Փյունիկ» միություն» հասարակական-բարեգործական կազմակերպություն

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Վ. Գաբրիելյան

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2013 թվականի

սեպտեմբերի 26-ի N 1031-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ N 12 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Անվանումը

Գնման ձևը

Չափի միավորը

Ցուցանիշների փոփոխությունը (նվազեցումները նշված են փակագծերում)

քանակը

գումարը (հազ. դրամ)

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

(21,603.7)

Բաժին N 10, խումբ N 01, դաս N 02

(21,603.7)

06. Հաշմանդամներին սայլակներով և լսողական սարքերով ապահովում

     

(21,603.7)

ԱՊՐԱՆՔՆԵՐ

     

(21,603.7)

Հաշմանդամի սայլակ` մեծահասակների համար (կարճ արմնկակալներով)

ՇՀ

   

(419.8)

Հաշմանդամի սայլակ` մեծահասակների համար (ուղիղ արմնկակալներով)

ՇՀ

   

(3,680.8)

Հաշմանդամի սայլակ` մեծահասակների համար (ոտքերի համար նախատեսված փափուկ հենատեղերով` փչովի անվադողերով)

ՇՀ

   

(5,258.3)

Հաշմանդամի սայլակ` մեծահասակների համար (գիշերանոթով (սուդնո)

ՇՀ

   

(5,838.0)

Հաշմանդամի սայլակ` մեծահասակների համար (ալյումին-տիտանե)

ՇՀ

   

(1,820.0)

Հաշմանդամի սայլակ` մեծահասակների համար (շարժական թիկնակով և ոտնակով)

ՇՀ

   

(2,533.3)

Հաշմանդամի սայլակ` մեծահասակների համար (ձեռքի կառավարմամբ)

ՇՀ

   

(137.5)

Հաշմանդամի սայլակ` մանկահասակների համար (փչովի անվադողերով)

ՇՀ

   

(1,840.4)

Հաշմանդամի սայլակ` մեծահասակների համար (ալյումինե համաձուլվածքից)

ՇՀ

   

(75.6)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Վ. Գաբրիելյան