ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 սեպտեմբերի 2013 թվականի N 1029-Ն
ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ԷԿՈՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՎԵՐԱՐՏԱԴՐՄԱՆ, ԲՆԱԿԱՆՈՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Սևանա լճի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 4.1-ին մասով և 15-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Սևանա լճի էկոհամակարգերի վերականգնման, պահպանման, վերարտադրման, բնականոն զարգացման և օգտագործման միջոցառումների 2014 թվականի տարեկան ծրագիրը (այսուհետ՝ ծրագիր)` համաձայն հավելվածի:
2. Ծրագիրը սահմանված կարգով «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի կազմում ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. հոկտեմբերի 2 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2013 թվականի սեպտեմբերի 28-ի N 1029-Ն որոշման |
Տ Ա Ր Ե Կ Ա Ն Ծ Ր Ա Գ Ի Ր
ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ԷԿՈՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՎԵՐԱՐՏԱԴՐՄԱՆ, ԲՆԱԿԱՆՈՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
NN ը/կ |
Միջոցառման անվանումը |
Հանձնարարականի կատարվելիք աշխատանքների և միջոցառումների համառոտ նկարագիրը |
Կատարման պատասխա-նատուն |
Համակատարողը |
Ժամկետը |
2014 թ. ֆինանսավորման աղբյուրը և պահանջվող գումարը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
1. Կառավարման համակարգի կատարելագործում | ||||||
1.1. |
«Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կառավարման համակարգի կատարելագործում |
Սևանա լճի և նրա ջրհավաք ավազանի գետերի ջրերի աղտոտվածության մոնիթորինգի իրականացում, միջոցառումների մշակում |
ՀՀ բնապահպա-նության նախարարություն |
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա (համաձայնու- թյամբ) |
2014 թ. և շարունակա-կան |
«Շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից կատարվող «Ջրային օբյեկտների և օդային ավազանի աղտոտվածության վիճակի մոնիթորինգի ծառայություններ» ծրագրի շրջանակներում |
Սևանա լճում և նրա ջրհավաք ավազանում հիդրոկենսաբանական և հիդրոօդերևութաբանական մոնիթորինգի իրականացում |
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն |
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա (համաձայնությամբ) |
«Հայպետհիդրոմետ» ՊՈԱԿ-ի կողմից 2014 թ. ընթացքում կատարման ենթակա պետական նշանակության հիդրոօդերևութաբանա-կան աշխատանքների ծրագրին համապատասխան | |||
Սևանա լճի ավազանի ինժեներաերկրաբանական և սեյսմաշրջանացման դիտարկումների իրականացում |
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն |
ՀՀ քաղաքաշինու-թյան նախարարու-թյուն |
2014 թ. և շարունակա-կան |
Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայություն | ||
2. Սևանա լճի ջրհավաք ավազանի բնապահպանական և բնօգտագործման գործառույթների կատարելագործման միջոցառումներ | ||||||
2.1. |
Սևանա լճի շրջակայքում ջրածածկման ենթակա տարածքներում անտառմաքրման աշխատանքների իրականացում |
լճի շրջակայքի շուրջ 95 հա անտառաշերտերի մաքրում |
ՀՀ բնապահպա-նության նախարարություն |
ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան |
2014 թ. և շարունակա-կան |
ՀՀ պետական բյուջե` 125400,0 հազ. դրամ
«Սևանա լճի ջրածածկ անտառտնկարկների մաքրման ծառայություններ» |
2.2. |
Սևանա լճի ջրհավաք ավազանում կենդանական ռեսուրսների հաշվառում, օգտագործման թույլատրելի չափաքանակների սահմանում, ձվադրավայր հանդիսացող հիմնական գետերում ձկան վերարտադրման պայմանների ուսումնասիրում, բնական ձվադրավայրերի առկա վիճակի գնահատում, վերականգնման ուղիների մշակում |
կենդանական ռեսուրսների, այդ թվում` ձկան և խեցգետնի պաշարների հաշվառում և օգտագործման թույլատրելի չափաքանակների սահմանում, ձվադրավայր հանդիսացող հիմնական գետերում ձկան վերարտադրման պայմանների ուսումնասիրում, բնական ձվադրավայրերի առկա վիճակի գնահատում, վերականգնման ուղիների մշակում |
ՀՀ բնապահպա-նության նախարարություն |
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա (համաձայնությամբ)
ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան |
2014 թ. և շարունա-կական |
ՀՀ պետական բյուջե` 7624,3 հազ. դրամ «Սևանա լճում և նրա ջրհավաք ավազանում ձկան և խեցգետնի պաշարների հաշվառման ծառայություններ» |
2.3. |
Սևանա լճի և դրա ջրհավաք ավազանի տարածքում մարզերի և համայնքների` ըստ ոլորտների սոցիալ-տնտեսական զարգացման երկարաժամկետ ծրագրերի մշակում |
արդյունաբերության, գյուղատնտեսության, տրանսպորտի, էներգետիկայի, կապի, տուրիզմի, քաղաքաշինության և բնապահպանության ոլորտների զարգացման միջոցառումների մշակում |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
ՀՀ գյուղատնտե-սության նախարարություն
ՀՀ քաղաքաշի-նության նախարարություն
ՀՀ էներգետի-կայի և բնական պաշարների նախարարություն
ՀՀ բնապահպա-նության նախարարություն |
մարզպետներ
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն |
2014 թ. և շարունա-կական |
միջազգային ֆինանսավորման առկայության դեպքում |
2.4. |
Ձկան պաշարների համալրում |
արժեքավոր և հազվագյուտ ձկնատեսակների վերարտադրության ապահովում |
ՀՀ բնապահպա-նության նախարարություն |
ՀՀ Գեղարքունիքի մարզպետ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա (համաձայնությամբ) |
2014 թ. և շարունա-կական |
ՀՀ պետական բյուջե` 60000,0 հազ դրամ «Ձկան պաշարների համալրման ծառայություններ» ծրագրի շրջանակներում |
2.5. |
«Սևան» ազգային պարկի պահպանություն, պարկում գիտական ուսումնասիրությունների և անտառտնտեսական աշխատանքների կատարման ծառայություններ |
պարկի տարածքի բնական էկոհամակարգերի, լանդշաֆտային ու կենսաբանական բազմազանության, գենոֆոնդի, բնության ժառանգության պահպանություն, վերարտադրություն, գիտական ուսումնասիրություններ և շրջակա միջավայրի դիտանցի իրականացում |
ՀՀ բնապահպա-նության նախարարություն |
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա (համաձայնությամբ) |
2014 թ. և շարունա-կական |
ՀՀ պետական բյուջե` «Սևան» ազգային պարկի պահպանություն, պարկում գիտական ուսումնասիրությունների, անտառտնտեսական աշխատանքների կատարման ծառայու-թյուններ` ծրագիր` 222859,5 հազ. դրամ |
2.6. |
Սևանա լճի ջրհավաք ավազանում հանքավայրերի շահագործման արդյունքում խախտված հողատեսքերի վերականգնում |
տարածքների վերականգնման աշխատանքների նախագծերի մշակում |
ՀՀ բնապահպա-նության նախարարություն |
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն
ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան |
2014 թ. և շարունա-կական |
ըստ անհրաժեշտության` շրջակա միջավայրի պահպանության դրամագլխից, գումարը` ըստ գույքագրման արդյունքների |
2.7. |
Սևանա լճի ջրհավաք ավազանում կենդանական ռեսուրսների վերականգնում |
ձկների ձվադրման վայր հանդիսացող գետերում էներգետիկ նպատակներով կառուցված գլխային ջրառ կառուցվածքներում ձկնանցարանների վերականգնում |
ՀՀ էներգետի-կայի և բնական պաշարների նախարարություն |
ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան |
2014 թ. |
ՓՀԷԿ շահագործող ընկերություն |
2.8. |
Աբու-Դաբիի զարգացման հիմնադրամի աջակցությամբ իրականացվող Արփա-Սևան թունելի հիմնանորոգման ծրագրի շրջանակներում Արփա-Սևան թունելի վթարային հատվածների վերականգնման աշխատանքների ավարտում |
Արփա-Սևան ջրատարի կայուն օգտագործումն ապահովող Արփա-Սևան թունելի հիմնանորոգման ծրագրի իրականացում |
ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտե |
2014 թ. շարունակա-կան |
ՀՀ կառավարության համաֆինանսավորում, Աբու-Դաբիի զարգացման հիմնադրամի աջակցությամբ իրականացվող Արփա-Սևան թունելի հիմնանորոգման ծրագիր` 189367,2 հազ. դրամ |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Վ. Գաբրիելյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|