Գլխավոր տեղեկություն
Համար
N 1029-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.10.2013-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2013.11.04/30(474).1 Հոդ.926
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
28.09.2013
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
02.10.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.10.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 սեպտեմբերի 2013 թվականի N 1029-Ն

 

ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ԷԿՈՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՎԵՐԱՐՏԱԴՐՄԱՆ, ԲՆԱԿԱՆՈՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Սևանա լճի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 4.1-ին մասով և 15-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Սևանա լճի էկոհամակարգերի վերականգնման, պահպանման, վերարտադրման, բնականոն զարգացման և օգտագործման միջոցառումների 2014 թվականի տարեկան ծրագիրը (այսուհետ՝ ծրագիր)` համաձայն հավելվածի:

2. Ծրագիրը սահմանված կարգով «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի կազմում ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2013 թ. հոկտեմբերի 2

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2013 թվականի

սեպտեմբերի 28-ի N 1029-Ն որոշման

 

Տ Ա Ր Ե Կ Ա Ն  Ծ Ր Ա Գ Ի Ր

 

ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ԷԿՈՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՎԵՐԱՐՏԱԴՐՄԱՆ, ԲՆԱԿԱՆՈՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

NN

ը/կ

Միջոցառման անվանումը

Հանձնարարականի կատարվելիք աշխատանքների և միջոցառումների համառոտ նկարագիրը

Կատարման պատասխա-նատուն

Համակատարողը

Ժամկետը

2014 թ. ֆինանսավորման աղբյուրը և

պահանջվող գումարը

1

2

3

4

5

6

7

1. Կառավարման համակարգի կատարելագործում

1.1.

«Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կառավարման համակարգի կատարելագործում

Սևանա լճի և նրա ջրհավաք ավազանի գետերի ջրերի աղտոտվածության մոնիթորինգի իրականացում,

միջոցառումների մշակում

ՀՀ բնապահպա-նության նախարարություն

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա (համաձայնու-

թյամբ)

2014 թ. և շարունակա-կան

«Շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից կատարվող «Ջրային օբյեկտների և օդային ավազանի աղտոտվածության վիճակի մոնիթորինգի ծառայություններ» ծրագրի շրջանակներում

Սևանա լճում և նրա ջրհավաք ավազանում հիդրոկենսաբանական և հիդրոօդերևութաբանական մոնիթորինգի իրականացում

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա (համաձայնությամբ)

«Հայպետհիդրոմետ»

ՊՈԱԿ-ի կողմից 2014 թ. ընթացքում կատարման ենթակա պետական նշանակության հիդրոօդերևութաբանա-կան աշխատանքների ծրագրին համապատասխան

   

Սևանա լճի ավազանի ինժեներաերկրաբանական և սեյսմաշրջանացման դիտարկումների իրականացում

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

ՀՀ քաղաքաշինու-թյան նախարարու-թյուն

2014 թ. և շարունակա-կան

Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայություն

2. Սևանա լճի ջրհավաք ավազանի բնապահպանական և բնօգտագործման գործառույթների կատարելագործման միջոցառումներ

2.1.

Սևանա լճի շրջակայքում ջրածածկման ենթակա տարածքներում անտառմաքրման աշխատանքների իրականացում

լճի շրջակայքի շուրջ

95 հա անտառաշերտերի մաքրում

ՀՀ բնապահպա-նության նախարարություն

ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան

2014 թ. և շարունակա-կան

ՀՀ պետական բյուջե` 125400,0 հազ. դրամ

 

«Սևանա լճի ջրածածկ անտառտնկարկների մաքրման ծառայություններ»

2.2.

Սևանա լճի ջրհավաք ավազանում կենդանական ռեսուրսների հաշվառում, օգտագործման թույլատրելի չափաքանակների սահմանում, ձվադրավայր հանդիսացող հիմնական գետերում ձկան վերարտադրման պայմանների ուսումնասիրում, բնական ձվադրավայրերի առկա վիճակի գնահատում, վերականգնման ուղիների մշակում

կենդանական ռեսուրսների, այդ թվում` ձկան և խեցգետնի պաշարների հաշվառում և օգտագործման թույլատրելի չափաքանակների սահմանում, ձվադրավայր հանդիսացող հիմնական գետերում ձկան վերարտադրման պայմանների ուսումնասիրում,

բնական ձվադրավայրերի առկա վիճակի գնահատում, վերականգնման ուղիների մշակում

ՀՀ բնապահպա-նության նախարարություն

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա

(համաձայնությամբ)

 

ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան

2014 թ.

և շարունա-կական

ՀՀ պետական բյուջե` 7624,3 հազ. դրամ

«Սևանա լճում և նրա ջրհավաք ավազանում ձկան և խեցգետնի պաշարների հաշվառման ծառայություններ»

2.3.

Սևանա լճի և դրա ջրհավաք ավազանի տարածքում մարզերի և համայնքների` ըստ ոլորտների սոցիալ-տնտեսական զարգացման երկարաժամկետ ծրագրերի մշակում

արդյունաբերության, գյուղատնտեսության, տրանսպորտի, էներգետիկայի, կապի, տուրիզմի, քաղաքաշինության և բնապահպանության ոլորտների զարգացման միջոցառումների մշակում

ՀՀ էկոնոմիկայի

նախարարություն

 

ՀՀ գյուղատնտե-սության նախարարություն

 

ՀՀ քաղաքաշի-նության նախարարություն

 

ՀՀ էներգետի-կայի և բնական պաշարների նախարարություն

 

ՀՀ բնապահպա-նության նախարարություն

մարզպետներ

 

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

2014 թ.

և շարունա-կական

միջազգային ֆինանսավորման առկայության դեպքում

2.4.

Ձկան պաշարների համալրում

արժեքավոր և հազվագյուտ ձկնատեսակների վերարտադրության ապահովում

ՀՀ բնապահպա-նության նախարարություն

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա (համաձայնությամբ)

2014 թ.

և շարունա-կական

ՀՀ պետական բյուջե` 60000,0 հազ դրամ

«Ձկան պաշարների համալրման ծառայություններ» ծրագրի շրջանակներում

2.5.

«Սևան» ազգային պարկի պահպանություն, պարկում գիտական ուսումնասիրությունների և անտառտնտեսական աշխատանքների կատարման ծառայություններ

պարկի տարածքի բնական էկոհամակարգերի, լանդշաֆտային ու կենսաբանական բազմազանության, գենոֆոնդի, բնության ժառանգության պահպանություն, վերարտադրություն, գիտական ուսումնասիրություններ և շրջակա միջավայրի դիտանցի իրականացում

ՀՀ բնապահպա-նության նախարարություն

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա (համաձայնությամբ)

2014 թ.

և շարունա-կական

ՀՀ պետական բյուջե`

«Սևան» ազգային պարկի պահպանություն, պարկում գիտական ուսումնասիրությունների, անտառտնտեսական աշխատանքների կատարման ծառայու-թյուններ` ծրագիր` 222859,5 հազ. դրամ

2.6.

Սևանա լճի ջրհավաք ավազանում հանքավայրերի շահագործման արդյունքում խախտված հողատեսքերի վերականգնում

տարածքների վերականգնման աշխատանքների նախագծերի մշակում

ՀՀ բնապահպա-նության նախարարություն

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն

 

ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան

2014 թ.

և շարունա-կական

ըստ

անհրաժեշտության` շրջակա միջավայրի պահպանության դրամագլխից, գումարը` ըստ գույքագրման արդյունքների

2.7.

Սևանա լճի ջրհավաք ավազանում կենդանական ռեսուրսների վերականգնում

ձկների ձվադրման վայր հանդիսացող գետերում էներգետիկ նպատակներով կառուցված գլխային ջրառ կառուցվածքներում ձկնանցարանների վերականգնում

ՀՀ էներգետի-կայի և բնական պաշարների նախարարություն

ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան

2014 թ.

ՓՀԷԿ

շահագործող ընկերություն

2.8.

Աբու-Դաբիի զարգացման հիմնադրամի աջակցությամբ իրականացվող Արփա-Սևան թունելի հիմնանորոգման ծրագրի շրջանակներում Արփա-Սևան թունելի վթարային հատվածների վերականգնման

աշխատանքների ավարտում

Արփա-Սևան ջրատարի կայուն օգտագործումն ապահովող Արփա-Սևան թունելի հիմնանորոգման ծրագրի իրականացում

ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտե

 

2014 թ. շարունակա-կան

ՀՀ կառավարության համաֆինանսավորում, Աբու-Դաբիի զարգացման հիմնադրամի աջակցությամբ իրականացվող Արփա-Սևան թունելի հիմնանորոգման ծրագիր` 189367,2 հազ. դրամ

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Վ. Գաբրիելյան