Գլխավոր տեղեկություն
Համար
N 1048-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.10.2013-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2013.11.04/30(474).1 Հոդ.934
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
13.09.2013
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
02.10.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.10.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 սեպտեմբերի 2013 թվականի N 1048-Ն

 

ՎԻ ՋԻ ԷՍ-84 ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ ԿՈՈՐԴԻՆԱՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ 2-ՐԴ ԴԱՍԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՈՒՆՔԱՅԻՆ ՑԱՆՑԵՐԻ ՈՉՆՉԱՑՎԱԾ ԿԵՏԵՐԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածին, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածին համապատասխան, Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի շինարարության իրականացման հետևանքով Հայաստանի Հանրապետության Արագածոտնի և Շիրակի մարզերի Աշտարակ-Թալին-Գյումրի հատվածում ոչնչացված 2-րդ դասի արբանյակային գեոդեզիական ցանցի 9 հիմնակետերի և Հայաստանի Հանրապետության բարձունքային ցանցի 11 հենանիշերի վերակառուցման, տեղափոխման, դիտարկման ու հավասարակշռման աշխատանքների իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի սեպտեմբերի 6-ի N 1140-Ն որոշման 3-րդ կետի համաձայն Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը հատկացված և «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը տրամադրված միջոցներից 12157.0 հազ. դրամի չափով գումար նախատեսել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի շինարարության իրականացման հետևանքով Հայաստանի Հանրապետության Արագածոտնի և Շիրակի մարզերի Աշտարակ-Թալին-Գյումրի հատվածում ոչնչացված 2-րդ դասի արբանյակային գեոդեզիական ցանցի 9 հիմնակետերի և Հայաստանի Հանրապետության բարձունքային ցանցի 11 հենանիշերի վերակառուցման, տեղափոխման, դիտարկման և հավասարակշռման աշխատանքների իրականացման համար:

2. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին՝ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գումարի վերադարձը Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

3. Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի շինարարության իրականացման հետևանքով Հայաստանի Հանրապետության Արագածոտնի և Շիրակի մարզերի Աշտարակ-Թալին-Գյումրի հատվածում ոչնչացված 2-րդ դասի արբանյակային գեոդեզիական ցանցի 9 հիմնակետերի և Հայաստանի Հանրապետության բարձունքային ցանցի 11 հենանիշերի վերակառուցման, տեղափոխման, դիտարկման և հավասարակշռման աշխատանքների կազմակերպումն ապահովելու համար Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին 2013 թվականի ինն ամսում հատկացնել 12157.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Գեոդեզիական-քարտեզագրական ծախսեր» հոդվածով):

4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` սույն որոշման 3-րդ կետով նախատեսված աշխատանքների ֆինանասավորումն ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գումարը Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վերադարձնելու դեպքում:

5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1616-Ն որոշման NN 11 և 12 հավելվածներում կատարել լրացումներ՝ համաձայն NN 1 և 2 հավելվածների:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2013 թ. հոկտեմբերի 2

Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2013 թվականի

սեպտեմբերի 13-ի N 1048-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ 11.32 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄԸ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե

Չափորոշիչներ

Ցուցանիշների փոփոխությունը

(ավելացումները նշված են դրական նշանով)

ոչ ֆինանսական ցուցանիշներ

ֆինանսական ցուցանիշներ

ինն ամիս

տարի

ինն ամիս

տարի

Գերատեսչության կոդը

105009

   

2. Հանրային սեփականության կառավարման արդյունքների ցուցանիշները

2.1. Կարողությունների զարգացում

2.1.1. Ֆիզիկական կապիտալ. կառավարչական հիմնարկի կողմից ուղղակիորեն

օգտագործվող ակտիվներ (ակտիվների ձեռքբերում, կառուցում կամ հիմնանորոգում)

 

Ծրագրային դասիչը

Անվանումը

   

ՎԻ ՋԻ ԷՍ-84 (WGS-84) համաշխարհային գեոդեզիական կոորդինատային համակարգում 2-րդ դասի և Հայաստանի Հանրապետության բարձունքային ցանցերի ոչնչացված կետերի վերակառուցման աշխատանքներ

1012

ԿՀ14

Նկարագրությունը

ՎԻ ՋԻ ԷՍ 84 (WGS-84) համաշխարհային գեոդեզիական կոորդինատային համակարգում 2-րդ դասի և Հայաստանի Հանրապետության բարձունքային ցանցերի ոչնչացված կետերի վերակառուցման աշխատանքներ

Քանակական

Հենանիշի և կետերի (11+9) տեղազննում (կետ)

20

20

X

X

Քանակական

Հենանիշի և կետերի (11+9) տեղադրում (կետ)

20

20

X

X

Քանակական

III դասի նիվելիրացում (գծ. կմ)

60

60

X

X

Քանակական

Նիվելիրացման նյութերի մշակում (գծ. կմ)

60

60

X

X

Քանակական

GPS արբանյակային տեխնոլոգիայով 2-րդ դասի ցանցի կետերի դիտումներ (կետ)

20

20

X

X

Քանակական

Կետերի GPS դիտարկում մշտական գործող բազայի աշխատանքի ընթացքում (կետ)

5

5

X

X

Քանակական

GPS կետերի հավասարակշռում և հաշվարկում (կետ)

20

20

X

X

Տվյալ տարվա ՀՀ պետական բյուջեից ակտիվի ձեռքբերման, կառուցման կամ հիմնանորոգման վրա կատարվող ծախսերը (հազ. դրամ)

X

X

12157.0

12157.0

Ակտիվի ծառայության կանխատեսվող ժամկետը

6,7 տարի

 

 

 

 

Ակտիվի ընդհանուր արժեքը (հազ. դրամ)

Մշակված չէ

 

     

Տվյալ բյուջետային տարվան նախորդող բյուջետային տարիների ընթացքում ակտիվի վրա կատարված ծախսերը
 (հազ. դրամ)

Մշակված չէ

       

Ակտիվն օգտագործող կազմակերպության անվանումը

   

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե

Փոխարինվող ակտիվների նկարագրությունը

   

Ազդեցությունը կազմակերպության կարողությունների զարգացման վրա, մասնավորապես`

   

Քանակական, որակական, ժամկետայնության և այլ չափորոշիչների փոփոխության վրա

Ակտիվն անհրաժեշտ է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից իրականացվող ԱԾ01 «Անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարման, անշարժ գույքի շուկայի վերլուծությունների, համակարգված դիտարկումների իրականացման և իրազեկման ծառայություններ» ծրագրի իրականացումն ապահովելու համար

Ծախսային արդյունավետության բարելավման վրա

Կիրառելի չէ

Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը

   

1012 Անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարման, անշարժ գույքի շուկայի վերլուծությունների, համակարգված
դիտարկումների իրականացման և իրազեկման ծառայություններ (ԱԾ01)

Վերջնական արդյունքի նկարագրությունը

   

Անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարում, համակարգի գործունեության ապահովում, ՀՀ օրենսդրությամբ
 վերապահված լիազորությունների իրականացում և հասարակության իրազեկում

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Վ. Գաբրիելյան

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2013 թվականի

սեպտեմբերի 13-ի N 1048-Ն որոշման

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ  20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ N 12 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄԸ

Գնման առարկայի

Գումարի փոփոխությունը (հազ. դրամ) (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)

անվանումը

չափի միավորը

քանակը

գնման ձևը

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե

Բաժին

N 01

Խումբ

N 01

Դաս

N 01

ՀՀ պահուստային ֆոնդ

12157.0

1. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ստորաբաժանումների կողմից մատուցված ծառայություններից ստացվող եկամուտների հաշվին կոմիտեի համակարգի կարողությունների զարգացում

ՄԱՍ III. ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

       

Ճարտարագիտական այլ գործունեություն և դրա հետ կապված տեխնիկական խորհրդատվություններ

դրամ

1.0

ԲԸԱՀ

12157.0

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Վ. Գաբրիելյան