ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 սեպտեմբերի 2013 թվականի N 852-Ա
Հ. ԱՐՇԱԿՅԱՆԻ՝ ՊՈԶՆԱՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝
1. Ընդունել ի գիտություն, որ «Արտադրողների խմբերը և արդյունավետ գյուղատնտեսական խորհրդատվությունը` որպես Շիրակի մարզի զարգացման հնարավորություն» խորագրով աշխատաժողովին, ինչպես նաև «ՊՈԼԱԳՐԱ ՖՈՒԴ-2013» տոնավաճառին ու «Տարածաշրջանների համերը» ցուցահանդեսին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի տեղակալ Հ. Արշակյանի՝ 2013 թվականի սեպտեմբերի 13-19-ը Պոզնան (Լեհաստանի Հանրապետություն) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետին՝ ապահովել եռօրյա ժամկետում Հ. Արշակյանի՝ Պոզնան գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. սեպտեմբերի 26 Երևան |