Գլխավոր տեղեկություն
Համար
N 884-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.08.2013-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
22.08.2013
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
26.08.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.08.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 օգոստոսի 2013 թվականի N 884-Ա

 

ԳՈՒՅՔ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ, 16-րդ և 21-րդ հոդվածներին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունվարի 8-ի N 26-Ն որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանն իր տնօրինության` «Երևանի թիվ 3 բեռնատար ավտոտրանսպորտային» պետական փակ բաժնետիրական ընկերության լուծարումից հետո մնացած շարժական գույքը (արտադրական, տնտեսական գույք, գործիք, այլ գույք և ապրանքներ) (այսուհետ` գույք)` համաձայն հավելվածի, մասնավորեցնել դասական աճուրդով` որպես գույքի առանձին տարրեր:

2. Սահմանել գույքի` Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով 2013 թվականի հունիսի 11-ի դրությամբ գնահատված արժեքը և մեկնարկային գինը` համաձայն հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`

1) առաջին աճուրդը կազմակերպել և անցկացնել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում.

2) աճուրդի անցկացման օրվանից առնվազն 15 օր առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության այլ միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ գույքի, աճուրդի անցկացման պայմանների, ժամկետների, գույքի արժեքի որոշման հետ կապված վճարների մասին.

3) առաջին աճուրդի ժամանակ չվաճառված գույքի վաճառքի նպատակով կազմակերպել աճուրդներ, ընդ որում, հերթական աճուրդի անցկացման ժամանակ գույքի վաճառքի մեկնարկային գինը նվազեցվում է վերջին աճուրդի մեկնարկային գնի 20 տոկոսի չափով.

4) աճուրդի հաղթողի կողմից (այսուհետ` գնորդ) առաջարկված գնի, ինչպես նաև գույքի արժեքի որոշման համար նախատեսված գումարի (ներառյալ ավելացված արժեքի հարկը)` համաձայն հավելվածի, վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել մասնավորեցման պայմանագիր:

4. Վճարումները կատարել աճուրդի արձանագրությունն ստորագրվելու օրվանից տասնօրյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գումարն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Ա. Գևորգյան

 

2013 թ. օգոստոսի 26

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2013 թվականի

օգոստոսի 22-ի N 884-Ա որոշման

 

 Ց Ա Ն Կ  N 1

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԻՆՈՒԹՅԱՆ` «ԵՐԵՎԱՆԻ ԹԻՎ 3  ԲԵՌՆԱՏԱՐ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ  ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԼՈՒԾԱՐՈՒՄԻՑ ՀԵՏՈ ՄՆԱՑԱԾ ԳՈՒՅՔԻ

 

NN

ը/կ

Անվանումը

Քանակը (հատ)

Ձեռքբերման տարեթիվը

Գույքի գնահատված արժեքը

(դրամ)

Գույքի մեկնարկային գինը

 (դրամ)

Գույքի արժեքի որոշման համար նախատեսված վճարը` ներառյալ ավելացված արժեքի հարկը (դրամ)

 70 տոկոս և ավելի մաշվածք ունեցող

1.

Լցավորման տարա

1

1982 թ.

250000

250000

600

2.

Սառնարան

1

1978 թ.

6000

6000

600

3.

Սառնարան

1

1978 թ.

6000

6000

600

4.

Գրամեքենա «Յատրան»

1

1978 թ.

4000

4000

600

5.

Գրամեքենա «Յատրան»

1

1978 թ.

3000

3000

600

6.

Դրոշմակնիք ժամացույց

1

1991 թ.

1000

1000

600

7.

Տաքացուցիչ ԿՎՏ

1

1987 թ.

4000

4000

600

8.

Սառնարան

1

1982 թ.

7000

7000

600

9.

Ստենդ էլեկտրոստատ. փորձ

1

1978 թ.

10000

10000

600

10.

Ավտոտրենաժոր

1

1986 թ.

7000

7000

600

11.

Ավտոդող քանդող հաստոց

1

1981 թ.

30000

30000

600

12.

Կոմուտատոր

1

1978 թ.

5000

5000

600

13.

Բենզալցակայան

1

1987 թ.

9000

9000

600

14.

Բենզալցակայան

1

1994 թ.

17000

17000

600

15.

Սեղանի կոմպլեկտ

1

1998 թ.

2000

2000

600

16.

Հեռուստացույց

1

1996 թ.

3000

3000

600

17.

Տեսաձայնագրիչ

1

1998 թ.

7000

7000

600

 

 Ընդամենը

17

 

371000

371000

10200

 

Ց Ա Ն Կ  N 2

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԻՆՈՒԹՅԱՆ` «ԵՐԵՎԱՆԻ ԹԻՎ 3 ԲԵՌՆԱՏԱՐ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԼՈՒԾԱՐՈՒՄԻՑ ՀԵՏՈ ՄՆԱՑԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ

 

NN

ը/կ

Անվանումը

Քանակը
(հատ)

Գույքի գնահատված արժեքը

(դրամ)

Գույքի մեկնարկային

գինը
(դրամ)

70 տոկոս և ավելի մաշվածք ունեցող

1.

Բաշխիչ 20020Գ-52

90

5850

5850

2.

Արգելակային վերդիր

282

28200

28200

3.

Շրջանակ 60101 ավիս

1

400

400

4.

ԱՓՏ ատամնանիվ ԶԻԼ-130

66

13530

13530

 

Ընդամենը

439

47980

47980

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Վ. Գաբրիելյան