Գլխավոր տեղեկություն
Համար
N 996-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.09.2013-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2013.10.02/54(994) Հոդ.892
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
19.09.2013
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
23.09.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.09.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 սեպտեմբերի 2013 թվականի N 996-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան, ինչպես նաև Երևան քաղաքում ասֆալտբետոնյա ծածկի հիմնանորոգման աշխատանքներին ու Երևան քաղաքում քանդման ենթակա վթարային շենքերի բնակիչների փոխհատուցման համար բնակարանների ձեռքբերմանն օժանդակելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Երևանի քաղաքապետարանին տրամադրելու համար Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարությանը 2013 թվականի չորրորդ եռամսյակում հատկացնել 8,926,893.6 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ընթացիկ դրամաշնորհներ համայնքներին» հոդվածով), որից՝

1) 7,485,024.6 հազ. դրամ՝ Երևան քաղաքում ասֆալտբետոնյա ծածկի հիմնանորոգման աշխատանքների կատարման համար.

2) 1,441,869.0 հազ. դրամ՝ Երևան քաղաքում քանդման ենթակա վթարային շենքերի բնակիչների փոխհատուցման համար բնակարանների ձեռքբերման համար։

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1616-Ն որոշման N 11 հավելվածում կատարել լրացումներ` համաձայն հավելվածի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2013 թ. սեպտեմբերի 23

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2013 թվականի

սեպտեմբերի 19-ի N 996-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.8 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

 

Չափորոշիչներ

Ցուցանիշների փոփոխությունը

 (ավելացումները նշված են դրական նշանով)

ոչ ֆինանսական

ցուցանիշներ

ֆինանսական

 ցուցանիշներ

տարի

տարի

ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները

1.2. Տրանսֆերտներ

Ծրագրային դասիչը

Անվանումը

Երևան քաղաքում ասֆալտբետոնյա ծածկի հիմնանորոգման աշխատանքներին օժանդակություն

 

Նկարագրությունը

Երևան քաղաքում ասֆալտբետոնյա ծածկի հիմնանորոգման աշխատանքներին օժանդակություն

1157

ԾՏ05

Շահառուների քանակը

Մշակված չէ

   

Գումարը (հազ. դրամ)

 

X

7,485,024.6

Տրանսֆերտի վճարման հաճախականությունը` մեկանգամյա

   

Շահառուների ընտրության չափանիշները

Կիրառելի չէ

Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը

1157 Քաղաքային զարգացման ծառայություններ

Վերջնական արդյունքի նկարագրությունը

Որոշման ընդունման արդյունքում ակնկալվում է Երևան քաղաքում ունենալ նոր, բարձրորակ ասֆալտբետոնյա շերտ երթևեկելի հատվածներում, մայթերի հատվածներում, ինչպես նաև` նոր եզրաքարերի տեղադրում։

 

Ծրագիրը կնպաստի Երևան քաղաքի կենտրոնական փողոցներում և պողոտաներում ունենալ բարձրորակ ասֆալտապատված տարածքներ։

Ծրագրային դասիչը

Անվանումը

Երևան քաղաքում քանդման ենթակա վթարային շենքերի բնակիչների փոխհատուցման համար բնակարանների ձեռքբերման նպատակով օժանդակություն

 

Նկարագրությունը

Երևան քաղաքում քանդման ենթակա վթարային շենքերի բնակիչների փոխհատուցման համար բնակարանների ձեռքբերման նպատակով օժանդակություն

1157

ԾՏ06

Շահառուների քանակը

Մշակված չէ

   

Գումարը (հազ. դրամ)

 

X

1,441,869.0

Տրանսֆերտի վճարման հաճախականությունը` մեկանգամյա

   

Շահառուների ընտրության չափանիշները

Կիրառելի չէ

Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը

1157 Քաղաքային զարգացման ծառայություններ

Վերջնական արդյունքի նկարագրությունը

Որոշման ընդունման արդյունքում ակնկալվում է Երևան քաղաքում քանդման ենթակա վթարային շենքերի բնակիչների փոխհատուցման համար բնակարանների ձեռքբերում և տրամադրում։

 

Ծրագիրը կնպաստի Երևան քաղաքում քանդման ենթակա 4-րդ աստիճանի վթարային շենքերի բնակիչների վերաբնակեցմանը։

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Վ. Գաբրիելյան