Basic information
Number
N 30-Ն
Type
Հրաման
Act type
Հիմնական ակտ (11.04.2016-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀԳՏ 2016.04.01/7(550) Հոդ.75
Enactment organisation
Գյուղատնտեսության նախարար
Enactment date
18.02.2016
Signing organisation
Գյուղատնտեսության նախարար
Signing date
18.02.2016
Effective date
11.04.2016

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

11 մարտի 2016 թ.

Պետական գրանցման թիվ 10616079

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

18 փետրվարի 2016 թ.

N 30-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 268-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով.

 

Հրամայում եմ`

 

1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի 2005 թվականի դեկտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետությունում գրանցված անասնաբուժական դեղամիջոցների ցանկը հաստատելու մասին» N 268-Ն հրամանով հաստատված հավելվածը լրացնել նոր` 109-րդ, 110-րդ, 111-րդ և 112-րդ կետերով, հետևյալ բովանդակությամբ.

«

109.

Թռչունների ինֆեկցիոն բրոնխիտ, Նյու-Քասլ և ձվատվության նվազեցման համախտանիշ հիվանդությունների նկատմամբ ակտիվազրկված Վաքս։օն ԻԲ.ՆԴ. ԵԴՍ ինակ (Vaxx:on IB.ND.EDS Inac) պատվաստանյութ

Իտալիա

«ԻԶՕ Ս.ռ.լ.» կազմակերպություն

110.

Թռչունների ռեովիրուս վարակի, ինֆեկցիոն բրոնխիտ, Գամբորո և Նյու-Քասլ հիվանդությունների նկատմամբ ակտիվազրկված Վաքս։օն ՌԵՕ.ԻԲ.ԻԲԴ.ՆԴ ինակ (Vaxx:onREO.IB.IBD.ND Inac) պատվաստանյութ

Իտալիա

«ԻԶՕ Ս.ռ.լ.» կազմակերպություն

111.

Թռչունների ինֆեկցիոն բրոնխիտ հիվանդության նկատմամբ չոր Վաքս։օն ԻԲ Հ120 (Vaxx:on IB H120) պատվաստանյութ

Իտալիա

«ԻԶՕ Ս.ռ.լ.» կազմակերպություն

112.

Թռչունների ինֆեկցիոն բրոնխիտ և Նյու-Քասլ հիվանդությունների նկատմամբ կենդանի չոր Վաքս։օն ՑՀԲ 28/86 (Vaxx:on CHB 28/86) պատվաստանյութ

Իտալիա

«ԻԶՕ Ս.ռ.լ.» կազմակերպություն

 »:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Նախարար`

Ս. Կարապետյան

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation