Գլխավոր տեղեկություն
Համար
N 736-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.08.2013-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
23.08.2013
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
23.08.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.08.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 օգոստոսի 2013 թվականի N 736-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 892-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հունվարի 10-ի N 9-Ն որոշման 2-րդ կետը՝

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի հոկտեմբերի 26-ի «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի և Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրերի կառավարման խորհուրդ ստեղծելու և նրա կանոնադրությունն ու անհատական կազմը հաստատելու մասին» N 892-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) ուժը կորցած ճանաչել որոշման N 1 հավելվածի 23-րդ կետը.

2) որոշման N 2 հավելվածում՝

ա. «Տ. Դավթյան-ՀՀ էկոնոմիկայի նախարար» բառերը փոխարինել «Վ. Ավանեսյան-ՀՀ էկոնոմիկայի նախարար» բառերով,

բ. «Վ. Գաբրիելյան-ՀՀ ֆինանսների նախարար» բառերը փոխարինել «Դ. Սարգսյան-ՀՀ ֆինանսների նախարար» բառերով,

գ. «Ա. Հովսեփյան-Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» պետական ոչ առևտրային կազմակերպության գլխավոր գործադիր տնօրեն (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «Ա. Սարգսյան-Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» պետական ոչ առևտրային կազմակերպության գլխավոր գործադիր տնօրեն (համաձայնությամբ)» բառերով,

դ. «Ա. Բադալյան-Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ, համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի տեղակալ, ծրագրի ղեկավար (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «Ն. Մարտիրոսյան-Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ, համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի տեղակալ, ծրագրի ղեկավար (համաձայնությամբ)» բառերով,

ե. «Ա. Մնացականյան-Երևանի քաղաքապետի խորհրդական (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «Վ. Նիկոյան-Երևանի քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ)» բառերով:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Ա. Գևորգյան

 

2013 թ. օգոստոսի 23

Երևան 

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան