ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 սեպտեմբերի 2013 թվականի N 819-Ա
ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության և Համաշխարհային բանկի միջև «Զարգացման քաղաքականության գործառնություն» ծրագրի շրջանակներում առաջին վարկի տրամադրման շուրջ բանակցություններ վարելու նպատակով ստեղծել բանակցային խումբ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Լիազորել բանակցային խմբի ղեկավար Ս. Կարայանին ստորագրել բանակցությունների արդյունքում կազմվող արձանագրությունը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. սեպտեմբերի 12 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2013 թվականի սեպտեմբերի 12-ի N 819-Ա որոշման |
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
Ս. Կարայան |
- ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ (բանակցային խմբի ղեկավար) |
Ա. Բաղդասարյան |
- ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի տնտեսական զարգացման քաղաքականության վարչության պետ |
Կ. Գասպարյան |
- ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի միջազգային համագործակցության վարչության պետ |
Ա. Հայրապետյան |
- ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի մակրոտնտեսական քաղաքականության վարչության պետ |
Տ. Մարկոսյան |
- ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության պետի տեղակալ |
Ա. Մարության |
- ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի պետական պարտքի կառավարման վարչության պետի տեղակալ-հաշվառման և սպասարկման բաժնի պետ |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմիղեկավար-նախարար |
Վ. Գաբրիելյան |