Գլխավոր տեղեկություն
Համար
N 478-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (24.07.2013-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
02.06.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
02.06.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.06.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 հունիսի 2012 թվականի N 478-Ա

 

«ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ ԳՐԱԴԱՐԱՆԱՅԻՆ ԳՈՐԾԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի N 541-Ն որոշման 1-ին կետի`

Հաստատել «Գրադարանների և գրադարանային գործի մասին» Հայաստանի Հանրապետության 2012 թվականի մարտի 21-ի ՀՕ-90-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. հունիսի 2

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2012 թ.

հունիսի 2-ի N 478-Ա

որոշման

 

Ց Ա Ն Կ

 

«ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ ԳՐԱԴԱՐԱՆԱՅԻՆ ԳՈՐԾԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

NN
ը/կ

Միջոցառման անվանումը

Իրավական ակտը ներկայացնելու համար պատասխանատու պետական կառավարման մարմնի անվանումը

Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը

Իրավական ակտերի ընդունման առնչությամբ իրականացվող միջոցառումների ‎‎ֆ‎ինանսական ապահովման աղբյուրը

1.

«Գրադարանների խորհրդի աշխատակարգը և կազմը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՀՀ մշակույթի նախարարություն

2012 թ.
հուլիսի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

2.

«Հայաստանի Հանրապետության գրադարանների միասնական մատենագիտական համահավաք գրացուցակի ստեղծման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՀՀ մշակույթի նախարարություն

2012 թ.
սեպտեմբերի
3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

3.

«Հանրային գրադարանների հավատարմագրման կարգը և վկայականի ձևը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՀՀ մշակույթի նախարարություն

2012 թ.
հոկտեմբերի
2-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

4.

«Փաստաթղթերն արժևորելու, ազգային գրադարանային հավաքածուի կազմում ընդգրկելու կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՀՀ մշակույթի նախարարություն

2012 թ.
նոյեմբերի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

5.

«Հայատառ գրադարանային հավաքածուի թվանշանային տարբերակը (թվանշանային գրադարանը), կազմակերպման և համակարգման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՀՀ մշակույթի նախարարություն

2012 թ.
դեկտեմբերի
2-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

6.

«Ազգային գրադարանային հավաքածուում ընդգրկված, գրադարանների կամ ֆիզիկական անձանց սեփականությունը համարվող գրադարանային փաստաթղթերի և (կամ) հավաքածուների պահպանության ծախսերի մասնակի փոխհատուցման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՀՀ մշակույթի նախարարություն

2013 թ.
մարտի 2-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

7.

«Ազգային գրադարանային հավաքածուի հաշվառման, պահպանության, վերականգնման և օգտագործման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՀՀ մշակույթի նախարարություն

2013 թ.
ապրիլի 2-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

8.

«Ազգային գրադարանային հավաքածուի գրացուցակը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՀՀ մշակույթի նախարարություն

2013 թ.
մայիսի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

9.

«Արտակարգ իրավիճակում ազգային գրադարանային հավաքածուի տարահանման և պաշտպանության կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՀՀ մշակույթի նախարարություն

2013 թ.
դեկտեմբերի
2-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

(հավելվածը փոփ. 23.07.13 N 593-Ա)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան