Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 191-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.09.2013-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2013.09.02/26(470) Հոդ.237
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
06.08.2013
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
08.08.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.09.2013

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

22 օգոստոսի 2013 թ.

Պետական գրանցման թիվ 05013336

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

6 օգոստոսի 2013 թ.

թիվ 191-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 25-Ի ԹԻՎ 114-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2003 թվականի մարտի 25-ի թիվ 114-Ն որոշման մեջ բանկերի, ապահովագրական ընկերությունների, ներդրումային ընկերությունների, կարգավորվող շուկայի օպերատորի, կենտրոնական դեպոզիտարիայի ղեկավարների հետ փոխկապակցված ֆիզիկական անձանց շրջանակի հստակեցման անհրաժեշտությունը,

Նպատակ ունենալով բարձրացնել ղեկավարների գրանցման գործընթացի արդյունավետությունն ու արագությունը՝ արհեստական խոչընդոտները վերացնելու միջոցով,

Հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի «ե» ենթակետը, «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը, 90-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետը, «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 58-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետը, 114-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետը, 179-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2003 թվականի մարտի 25-ի «Բանկում նշանակալից մասնակցություն ձեռք բերելու, այլ մասնակցություն ձեռք բերելու կամ ղեկավար լինելու, ապահովագրական ընկերությունում նշանակալից մասնակցություն ձեռք բերելու, ապահովագրական ընկերությունում ղեկավար կամ ապահովագրական բրոքերային ընկերության պատասխանատու անձ լինելու, ներդրումային ընկերությունում, կարգավորվող շուկայի օպերատորում, Կենտրոնական դեպոզիտարիայում նշանակալից մասնակցություն ձեռք բերելու կամ ղեկավար լինելու ուղեցույցը հաստատելու մասին» թիվ 114-Ն որոշմամբ հաստատված «Բանկում նշանակալից մասնակցություն ձեռք բերելու, այլ մասնակցություն ձեռք բերելու կամ ղեկավար լինելու, ապահովագրական ընկերությունում նշանակալից մասնակցություն ձեռք բերելու, ապահովագրական ընկերությունում ղեկավար կամ ապահովագրական բրոքերային ընկերության պատասխանատու անձ լինելու, ներդրումային ընկերությունում, կարգավորվող շուկայի օպերատորում, Կենտրոնական դեպոզիտարիայում նշանակալից մասնակցություն ձեռք բերելու կամ ղեկավար լինելու ուղեցույցի» 5.7 կետում կատարել հետևյալ լրացումը՝

1) «պարտավորություն» բառից հետո լրացնել «: Ընդ որում, սույն կետի իմաստով, որպես բանկի, ապահովագրական ընկերության, ապահովագրական բրոքերային ընկերության, ներդրումային ընկերության, օպերատորի, Կենտրոնական դեպոզիտարիայի ղեկավար (պատասխանատու անձ) գրանցվելու (ղեկավար կամ պատասխանատու անձ լինելու) դեպքում փոխկապակցված անձ են համարվում ծնողը, ամուսինը, երեխաները, քույրը և/կամ եղբայրը, եթե նրանք վարում են համատեղ տնտեսություն.» նախադասությունը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀՀ կենտրոնական բանկի

նախագահ

Ա. Ջավադյան

 

2013 թ. օգոստոսի 8

Երևան