Գլխավոր տեղեկություն
Համար
N 1012-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (03.10.2013-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2013.10.23/58(998).1 Հոդ.906
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
19.09.2013
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
26.09.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.10.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 սեպտեմբերի 2013 թվականի N 1012-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 7-Ի N 96-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի փետրվարի 7-ի «Փորձաքննությունների ծառայությունների ձեռքբերման գծով 2013 թվականի պետական պատվերի մասին» N 96-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) որոշման 1-ին կետում`

ա. 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) փորձագիտական աշխատանքի մեկ ժամվա նախահաշվային արժեքը` 2013 թվականի համար՝ մինչև հոկտեմբերի 1-ը՝ 465 դրամ, հոկտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը՝ 500 դրամ.»,

բ. 3-րդ ենթակետում «համաձայն հավելվածի» բառերը փոխարինել «համաձայն N 1 հավելվածի» բառերով,

գ. կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 5-րդ ենթակետով.

«5) փորձաքննությունների ծառայությունների միավորի նախահաշվային արժեքը` ըստ փորձաքննությունների տեսակների, 2013 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը՝ համաձայն N 2 հավելվածի:».

2) որոշման հավելվածում «հավելված» բառը փոխարինել «Հավելված N 1» բառերով.

3) որոշումը լրացնել նոր` N 2 հավելվածով` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2013 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում ծագած հարաբերությունների վրա:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2013 թ. սեպտեմբերի 26

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2013 թվականի

սեպտեմբերի 19-ի N 1012-Ն որոշման

 

 

«Հավելված N 2

ՀՀ կառավարության 2013 թվականի

փետրվարի 7-ի N 96-Ն որոշման

 

 ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻԱՎՈՐԻ ՆԱԽԱՀԱՇՎԱՅԻՆ ԱՐԺԵՔԸ` ԸՍՏ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԻ, 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1-ԻՑ ՄԻՆՉԵՎ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 31-Ը

 

Փորձաքննության տեսակը

Միավորի նախահաշվային արժեքը

(դրամ)

Քանակը

(հատ)

Ընդամենը նախահաշվային արժեքը

(հազ. դրամ)

1

2

3

4

Ձեռագրաբանական

22500

-

-

Փաստաթղթաբանական

30000

-

-

այդ թվում՝

     

- փաստաթղթի պատրաստման եղանակի

և վավերապայմանների

30000

-

-

- փաստաթղթի նյութի

30000

-

-

Հետքաբանական

22500

-

-

այդ թվում՝

     

- մարդու կողմից թողնված հետքերի

22500

-

-

- առարկաների, գործիքների հետքերի

22500

-

-

- տրանսպորտային միջոցների հետքերի

22500

-

-

- սառը զենքի

22500

-

-

Ձգաբանական

30000

-

-

այդ թվում՝

     

- հրազենի և զինամթերքի

30000

-

-

- կրակոցի հետքերի և արգասիքների

30000

-

-

Պայթյունատեխնիկական

45000

-

-

այդ թվում՝

     

- պայթուցիկ սարքավորումների և զինամթերքի

45000

-

-

- պայթյունի հետքերի և արգասիքների

45000

-

-

Նյութագիտական

30000

-

-

այդ թվում՝

     

- լաքաներկերի և ծածկույթների

30000

-

-

- նավթամթերքների և քսայուղերի

30000

-

-

- սպիրտ պարունակող հեղուկների

30000

-

-

- ապակու, ապակենման նյութերի,

սիլիկատային նյութերի

30000

-

-

- միներալների, բնական ու թանկարժեք

քարերի

30000

-

-

- պլաստմասսաների, ռետինի և այլ

պոլիմերային նյութերի

30000

-

-

- մետաղների և համաձուլվածքների

30000

-

-

- այլ նյութերի

30000

-

-

Կենսաբանական

30000

-

-

այդ թվում՝

     

- բուսական ծագման օբյեկտների

30000

-

-

- կենդանական ծագման օբյեկտների

30000

-

-

- թմրամիջոցների և հոգեմետ դեղամիջոցների

30000

-

-

- մանրաթելերի ու գործվածքների

30000

-

-

- հողագիտական

30000

-

-

Սննդային

30000

-

-

Տեսաձայնագրառման

60000

-

-

այդ թվում՝

     

- ձայնի և հնչած խոսքի

60000

-

-

- ձայնագրվածքի ձայնային

միջավայրի, պայմանների,

միջոցների, նյութի և հետքերի

60000

-

-

- տեսագրվածքի պատկերի,

պայմանների, միջոցների, նյութի և

հետքերի

60000

-

-

Հրդեհատեխնիկական

45000

-

-

այդ թվում՝

     

- հրդեհատեխնիկական

45000

-

-

- էլեկտրատեխնիկական

45000

-

-

Շինարարատեխնիկական

30000

-

-

այդ թվում՝

     

- շինարարատեխնիկական

30000

-

-

- անշարժ գույքի գնահատման

30000

-

-

Ճանապարհատրանսպորտային պատահարների հանգամանքների

15000

-

-

Տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի

45000

-

-

Տրանսպորտային հետքաբանական

45000

-

-

Տնտեսագիտական

90000

-

-

այդ թվում՝

     

- հաշվապահական

90000

-

-

- ֆինանսատնտեսագիտական

90000

-

-

Ապրանքագիտական

15000

-

-

այդ թվում՝

     

- ապրանքի գնահատման

15000

-

-

- գույքային վնասի չափի որոշման

15000

-

-

Ընդամենը

-

-

»:

 

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Վ. Գաբրիելյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան