Գլխավոր տեղեկություն
Համար
N 1008-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.10.2013-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2013.10.02/54(994) Հոդ.902
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
13.09.2013
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
26.09.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.10.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 սեպտեմբերի 2013 թվականի N 1008-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի N 1694-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 2-ի «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ» հիմնադրամ հիմնադրելու մասին» N 1694-Ն որոշման 1-ին կետով հաստատված «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ» հիմնադրամի կանոնադրության մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) 5-րդ կետում`

ա. 2-րդ ենթակետում «Fund for Disaster Risk Reduction National Platform» բառերը փոխարինել «Disaster Risk Reduction National Platform» foundation» բառերով,

բ. 4-րդ ենթակետում «FDRRNP» հապավումը փոխարինել «DRRNPF» հապավումով,

գ. կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 2.1-ին և 4.1-ին ենթակետերով.

«2.1) ռուսերեն լրիվ՝ «Национальная платформа по снижению риска бедствий».»,

«4.1) ռուսերեն կրճատ՝ НПСРБ (АРНАП)».

2) 15-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 2.1-ին ենթակետով.

«2.1) աջակցում է Հայաստանի Հանրապետությունում աղետների ռիսկը նվազեցնող կառույցներին` զարգացնելու կարողությունները, հզորացնելու նյութատեխնիկական բազան».

3) 32-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«32. Խորհուրդը բաղկացած է 18 անձից և Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան ղեկավարում է հիմնադրամի գործունեությունը: Խորհրդի կազմում ընդգրկվում են`

1) ութ ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունից.

2) մեկական ներկայացուցիչ`

ա. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմից (համաձայնությամբ),

բ. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից,

գ. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարությունից,

դ. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունից,

ե. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունից,

զ. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունից,

է. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունից,

ը. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունից,

թ. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունից,

ժ. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունից:».

4) 35-րդ կետը «Խորհրդի» բառից առաջ լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Հոգաբարձուների խորհրդի անդամն իր լիազորություններն ստանձնում է 4 տարի ժամկետով:».

5) 36-րդ կետն «իրականացնում է» բառերից հետո լրացնել «առկա և առցանց» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2013 թ. սեպտեմբերի 26

Երևան

 

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան