«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
23 սեպտեմբերի 2013 թ.
Պետական գրանցման թիվ 60013374
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
31 հուլիսի 2013 թ. ք. Երևան |
N 278-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 216-Ն ԵՎ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 22-Ի N 228-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի ա) ենթակետը՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի`
1) 2006 թվականի սեպտեմբերի 29-ի «Մինչև 2006 թվականի փետրվարի 4-ը տվյալների փոխանցման ծառայությունների մատուցման լիցենզիա ստացած և հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանց շահագործող անձանց տվյալների փոխանցման ծառայությունների մատուցման լիցենզիաները «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխանեցնելու մասին» N 216-Ն որոշումը,
2) 2007 թվականի մայիսի 22-ի «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի սեպտեմբերի 29-ի N 216-Ն որոշման պաշտոնական պարզաբանման մասին» N 228 որոշումը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ` |
Ռ. Նազարյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|