ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 ապրիլի 2011 թվականի N 446-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԼՐԱՎՃԱՐՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 20.12.12 N 1627-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության համակարգի փրկարարական ծառայողների ամսական լրավճարների առավելագույն չափերը` համաձայն հավելվածի:
(1-ին կետը փոփ. 20.12.12 N 1627-Ն)
2. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրենին` սույն որոշման 1-ին կետով սահմանված լրավճարները (ըստ առանձին փրկարարական ծառայողների) սահմանել Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր տարվա պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայությանը նախատեսված աշխատավարձի ֆոնդի սահմաններում:
(2-րդ կետը փոփ. 20.12.12 N 1627-Ն)
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2011 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2011 թ. ապրիլի 27 |
Հավելված ՀՀ կառավարության 2011 թվականի ապրիլի 21-ի N 446-Ն որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՄՍԱԿԱՆ ԼՐԱՎՃԱՐՆԵՐԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓԵՐԸ
NN ը/կ |
Փրկարարական ծառայության պաշտոնները` ըստ խմբերի |
Փրկարարական ծառայության պաշտոններին հավասարեցված փրկարարական ծառայության այլ պաշտոններ |
Լրավճարի առավելա-գույն չափը (դրամ) |
1 |
2 |
3 |
4 |
1. |
Փրկարարական ծառայության բարձրագույն պաշտոններ | ||
1) |
Փրկարար ծառայության տնօրեն |
205.756 | |
2) |
Փրկարար ծառա-յության տնօրենի տեղակալ |
159.568 | |
3) |
Կենտրոնական ապարատի վարչության պետ, ռեկտոր |
138.000 | |
2. |
Փրկարարական ծառայության գլխավոր պաշտոններ | ||
1) |
կենտրոնական ապարատի վարչության պետի տեղակալ |
բաժնի պետ-կենտրոնական ապարատի վարչության պետի տեղակալ, Հայաստանի Հանրապետության (այսուհետ` ՀՀ) արտակարգ իրավիճակների նախարարության (այսուհետ` ԱԻՆ) ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի պրոռեկտոր, Ճգնաժամային կառավարման կենտրոնի (այսուհետ` ՃԿԿ) պետ-կենտրոնական ապարատի վարչության պետի տեղակալ |
121.342 |
2) |
կենտրոնական ապարատի առանձին բաժնի պետ |
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ֆակուլտետի դեկան, ՃԿԿ-ի պետի տեղակալ, Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների նախարարությունում, այլ պետություններում և միջազգային կազմակերպություններում, ՀՀ այլ պետական մարմիններում ՀՀ ԱԻՆ ներկայացուցիչ |
114.728 |
3) |
տարածքային (ներառյալ Երևան քաղաքի) վարչության պետ |
կենտրոնական ապարատի վարչության բաժնի պետ, տեխնիկայի և սարքավորումների վերանորոգման բազայի պետ, ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ամբիոնի վարիչ, ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի պրոֆեսոր, նվագախմբի ղեկավար, ՃԿԿ-ի բաժնի պետ, «911» ծառայության պետ, հատուկ փրկարարական ջոկատի հրամանատար, հատուկ հրշեջ ջոկատի հրամանատար, հատուկ ջրափրկարարական ջոկատի հրամանատար |
99.206 |
3. |
Փրկարարական ծառայության ավագ պաշտոններ | ||
1) |
տարածքային (ներառյալ Երևան քաղաքի) վարչության պետի տեղակալ |
ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ցիկլի պետ, ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի դոցենտ, օպերատիվ հերթափոխի պետ, ավագ օպերատիվ հերթապահ, կենտրոնական ապարատի վարչության բաժնի պետի տեղակալ, հերթապահ ուժերի ղեկավար |
90.919 |
2) |
հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատար |
հերթապահ ուժերի ղեկավարի տեղակալ, հրդեհաշիջման ղեկավար, Երևան քաղաքի վարչության բաժնի պետ, Երևան քաղաքի վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնի բաժնի պետ, կենտրոնական ապարատի ավագ հրահանգիչ, ՃԿԿ-ի ավագ հրահանգիչ, «911» ծառայության ավագ դիսպետչեր, ավագ դասախոս, տեխնիկայի և սարքավորումների վերանորոգման բազայի պետի տեղակալ, հատուկ փրկարարական ջոկատի հրամանատարի տեղակալ, հատուկ հրշեջ ջոկատի հրամանատարի տեղակալ, հատուկ ջրափրկարարական ջոկատի հրամանատարի տեղակալ |
89.596 |
3) |
բաժնի պետ |
տարածքային վարչության բաժնի պետ, մարզային փրկարարական վարչության փրկարարական ջոկատի հրամանատար, կենտրոնական ապարատի հրահանգիչ, ՃԿԿ-ի հրահանգիչ, մարզային ՃԿԿ-ի պետ, «911» ծառայության դիսպետչեր |
82.868 |
4) |
լաբորատորիայի պետ |
հրդեհաշիջման ղեկավարի տեղակալ, ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի դասախոս, խմբի հրամանատար |
66.138 |
5) |
հրշեջ-փրկարա-րական ջոկատի հրամանատարի տեղակալ |
տարածքային (ներառյալ Երևան քաղաքի) վարչության ավագ հրահանգիչ, խմբի հրամանատարի տեղակալ, հատուկ փրկարարական, հատուկ ջրափրկարարական և հատուկ հրշեջ ջոկատի ավագ հրահանգիչ, փրկարար ծառայության տնօրենի օգնական |
66.138 |
4. |
Փրկարարական ծառայության միջին պաշտոններ | ||
1) |
խմբի պետ |
տարածքային (ներառյալ Երևան քաղաքի) վարչության հրահանգիչ, հրշեջ-փրկարարական ջոկատի խմբի պետ, բուժկետի պետ |
56.878 |
2) |
ջոկի հրամանատար |
հատուկ փրկարարական ջոկատի ջոկի հրամանատար, մարզային «911» ծառայության պետ, հատուկ ջրափրկարարական, հատուկ հրշեջ, հատուկ պահպանության ջոկատների հրահանգիչ |
52.250 |
3) |
ավագ փրկարար |
ավագ տեխնիկ, ավագ պարամեդիկ, ավագ կինոլոգ, ավագ պահեստապետ |
48.280 |
5. |
Փրկարարական ծառայության կրտսեր պաշտոններ | ||
փրկարար |
հերթափոխի պետ, կինոլոգ, երաժիշտ, պարամեդիկ, ընդհանուր պրոֆիլի փրկարար, լեռնափրկարար-դեսանտ, օղակի հրամանատար, լեռնափրկարար, «911» ծառայության կրտսեր հրահանգիչ (դիսպետչեր), մարզային «911» ծառայության հրահանգիչ (դիսպետչեր), հատուկ փրկարարական (հատուկ ջրափրկարարական, մարզային փրկարարական, հատուկ պահպանության) ջոկատի օղակի հրամանատար, կրտսեր հրահանգիչ, հեռախոսավար-փրկարար, փրկարար-օգնական, տեխնիկ, ջոկատի դիսպետչեր, ռադիոհեռախոսավար, վարորդ, համակարգչային օպերատոր, ավագ հրաձիգ |
28.000 | |
հրաձիգ, հրշեջ-փրկարար, վարորդ-կապավոր, վարորդ-փրկարար, տեխնիկ-փրկարար, տեխնիկ-վարորդ, լաբորանտ-վարորդ, ավագ վարորդ, ավագ հրշեջ, հրշեջ, ավագ հրշեջ` հրահանգիչ, հրշեջ` հրահանգիչ, վարպետ-փրկարար, ավագ հրշեջ-փրկարար, հրշեջ-փրկարար, վարորդ-մեխանիկ, կապավոր-փրկարար, լուսավորող-փրկարար, ավագ մեխանիկ, ջրափրկարար, ջրասուզակ-փրկարար, ջրասուզակ, փրկարար-նավաստի, մոտորանավակավար-փրկարար, մարզային փրկարարական ջոկատի ընդհանուր պրոֆիլի փրկարար, կապի տեխնիկ, մեխանիկ-փրկարար, մղանավար, ավագ մղանավար, ավագ էքսկավատորավար, էքսկավատորավար, ավագ ավտոկռունկավար, ավտոկռունկավար, կախաճոպանագործ, ավագ քիմիկ, քիմիկ-դոզաչափող, քիմիկ-վարակազերծող, քիմիկ-վարորդ, սակրավոր, ավագ պայթեցնող, պայթեցնող, վարորդ-պայթեցնող, ավագ սակրավոր, վարորդ-սակրավոր, ավագ մեխանիկ-վարորդ, կոմպրեսորավար, էլեկտրիկ-լուսավորող, պահեստապետ, ավագ խոհարար, խոհարար, ավագ տեխնիկ, ավտոմեխանիկ, սանհրահանգիչ, վարորդ-սանիտար |
25.000 |
(հավելվածը խմբ. 20.12.12 N 1627-Ն, 05.09.13 N 969-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
03.07.2014, N 656-Ն | 17.07.2014, N 446-Ն | |
05.09.2013, N 969-Ն | 26.09.2013, N 446-Ն | |
20.12.2012, N 1627-Ն | 01.01.2013, N 446-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|