ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 հունիսի 2013 թվականի N 912-Ն
ԳՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշմամբ հաստատված գնումների գործընթացի կազմակերպման կարգի 32-րդ կետի 5-րդ ենթակետի «բ» պարբերությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Համարել անհետաձգելի և թույլատրել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը կնքել պայմանագիր «Ռեյնբոու Օյլ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ բանակցային ընթացակարգով՝ առանց գնումների հայտարարությունը նախապես հրապարակելու, 1 941 տոննա դիզելային վառելիք ձեռք բերելու նպատակով` 1 տոննան 483 000 դրամ արժեքով, որը ներառում է մինչև Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության բազաներ տեղափոխման և մաքսազերծման հետ կապված բոլոր ծախսերը:
(պարբերությունը խմբ. 05.09.13 N 937-Ն)
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. օգոստոսի 29 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
05.09.2013, N 937-Ն | 05.10.2013, N 912-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|