Գլխավոր տեղեկություն
Համար
N 818-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.08.2013-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2013.08.14/45(985) Հոդ.768
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
01.08.2013
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
05.08.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.08.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

1 օգոստոսի 2013 թվականի N 818-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի N 1554-Ն ԵՎ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 21-Ի N 469-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 13-ի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կենտրոնական ապարատի, դրա անմիջական ենթակայության ստորաբաժանումների և տարածքային մարմինների սպայական, ենթասպայական և կրտսեր հրամանատարական կազմի պաշտոնային դրույքաչափերը (նվազագույն և առավելագույն) սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի նոյեմբերի 27-ի N 778 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 1554-Ն որոշման N 1.1 հավելվածի 2-րդ բաժնի 2-րդ «Գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ» տողի 3-րդ սյունակում «121,788» թիվը փոխարինել «125,224» թվով:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 21-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կենտրոնական ապարատի, դրա անմիջական ենթակայության ստորաբաժանումների և տարածքային մարմինների ծառայողների ու զինվորական կոչում չունեցող աշխատողների լրավճարների, հավելավճարների և պարգևավճարների չափերը սահմանելու մասին» N 469-Ն որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`

1) 1-ին բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր
Հայաստանի Հանրապետության ոստիկանության կենտրոնական ապարատ, դրա անմիջական ենթակայության ստորաբաժանումներ,
տարածքային բաժիններ

Գլխավոր խմբի պաշտոններ

Գլխավոր վարչության պետ և նրան հավասարեցված պաշտոններ

176,260

Գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ

161,530

Վարչության պետ և նրան հավասարեցված պաշտոններ

127,680

Ինքնուրույն բաժնի պետ

119,560

Վարչության պետի տեղակալ և նրան հավասարեցված պաշտոններ

118,760

Բաժնի պետ (տարածքային) և նրան հավասարեցված պաշտոններ

148,920

Բաժնի պետ (վարչության) և նրան հավասարեցված պաշտոններ

144,170

Ավագ խմբի պաշտոններ

Ինքնուրույն բաժնի պետի տեղակալ

135,080

Վարչության կազմում բաժնի պետի տեղակալ և նրան հավասարեցված պաշտոններ

164,750

Վարչության, տարածքային բաժնի առանձնացված բաժանմունքի պետ և նրանց հավասարեցված պաշտոններ

163,370

Բաժնի կազմում բաժանմունքի պետ և նրան հավասարեցված պաշտոններ

148,510

Միջին խմբի պաշտոններ

Բաժանմունքի պետի տեղակալ, հատկապես կարևոր գործերով ավագ օպերլիազոր, հատկապես կարևոր հանձնարարություններով ավագ տեսուչ և նրանց հավասարեցված պաշտոններ

122,420

Վաշտի հրամանատար

108,300

Ավագ` օպերլիազոր, տեսուչ և նրանց հավասարեցված պաշտոններ

73,900

Օպերլիազոր, տեսուչ և նրանց հավասարեցված պաշտոններ

67,440

Դասակի հրամանատար և նրան հավասարեցված պաշտոններ

77,190

Ավագ տեսուչ (շարային) և նրան հավասարեցված պաշտոններ

74,380

Տեսուչ (շարային) և նրան հավասարեցված պաշտոններ

76,340

Կրտսեր խմբի պաշտոններ

Կրտսեր տեսուչ և նրան հավասարեցված պաշտոններ

53,660

Դասակի հրամանատարի օգնական և նրան հավասարեցված պաշտոններ

47,890

Ավագ ոստիկան և նրան հավասարեցված պաշտոններ

51,310

Ոստիկան և նրան հավասարեցված պաշտոններ

48,700

 

2) 3-րդ բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

Քննչական գլխավոր վարչություն

Գլխավոր խմբի պաշտոններ

Գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ

1,400

Գլխավոր վարչության պետի տեղակալ

1,400

Վարչության պետ

1,500

Վարչության պետի տեղակալ

1,500

Բաժնի պետ

4,450

Ավագ խմբի պաշտոններ

Բաժնի պետի տեղակալ

4,450

Բաժանմունքի պետ

4,450

Միջին խմբի պաշտոններ

Գլխավոր վարչության հատկապես կարևորագույն գործերի քննության քննչական խմբի հատուկ կարևորագույն գործերով ավագ քննիչ

1,400

Վարչության կազմում բաժնի հատուկ կարևորագույն գործերով ավագ քննիչ

4,450

Ավագ քննիչ

4,450

Քննիչ

4,450

 

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, և դրա գործողությունը տարածվում է 2013 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2013 թ. օգոստոսի 5

Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան