Գլխավոր տեղեկություն
Համար
N 696-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (07.08.2013-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
06.08.2013
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
06.08.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.08.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 օգոստոսի 2013 թվականի N 696-Ա

 

Ա. ԳԱՍՊԱՐՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան`

1. Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Ազատ Գասպարյանի մահվան կապակցությամբ ստեղծել կառավարական հանձնաժողով՝ համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել Ա. Գասպարյանի թաղման հետ կապված ծախսերը փոխհատուցելու վերաբերյալ առաջարկություն հանձնաժողովի ներկայացրած հաշվետվության հիման վրա:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2013 թ. օգոստոսի 6

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2013 թ.

օգոստոսի 6-ի N 696-Ա

որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ԱԶԱՏ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

Հ. Պողոսյան

- ՀՀ մշակույթի նախարար (հանձնաժողովի նախագահ)

   

Պ. Սաֆարյան

- ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ

   

Հ. Բեգլարյան

- ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ

   

Ս. Խաչատրյան

- ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ

   

Ա. Սամուելյան

- ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ

   

Ա. Սուքիասյան

- Երևանի քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ)

   

Հ. Պողոսյան

- ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ

   

Հովնան եպիսկոպոս Հակոբյան

- Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ (համաձայնությամբ)

   

Ս. Դավթյան

- «Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)

   

Գ. Մանասյան

- «Հայաստանի պետական ֆիլհարմոնիա» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)

   

Ռ. Սիրունյան

- «Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի նվագախումբ» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)

   

Ա. Ծատուրյան

- «Կամերային երաժշտության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)

   

Դ. Մուրադյան

- «Հայկական ազգային կինոակադեմիա» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)

   
Հ. Ղազանչյան

- «Հայաստանի թատերական գործիչների միություն» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)

 Ն. Գասպարյան

- Ազատ Գասպարյանի դուստրը (համաձայնությամբ)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավարի տեղակալ
Տ. Գևորգյան