Գլխավոր տեղեկություն
Համար
N 47-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (23.09.2013-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2013.09.18/51(991) Հոդ.25
Ընդունող մարմին
Երևան քաղաքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
10.09.2013
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
10.09.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.09.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

10 սեպտեմբերի 2013 թ.

N 47-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի առաջին մասի 1-ին կետի, «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14.3-րդ հոդվածի 9-րդ և 12-րդ մասերի պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի N 2330-Ն որոշումը.

Երևան քաղաքի ավագանին որոշում է.

1. Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող մի շարք հողամասեր փոխադրել այլ նշանակության հողամասերի կատեգորիա` համաձայն հավելվածի:

2. Առաջարկել Երևանի քաղաքապետին`

1) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան՝ գերեզմանատների կազմավորման (կազմակերպման) այդ թվում՝ դրանց պահպանման և շահագործման, գերեզմանատների հողերի օգտագործման, հատակագծերի հաստատման ընթացքում հաշվի առնել էլեկտրահաղորդման օդային գծերի անվտանգ պահպանման հետ կապված հարցերը և իրականացնել շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննություն.

2) սույն որոշման 1-ին կետով հողամասերի նպատակային նշանակության կատարված փոփոխության մասին 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տեղեկացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը` կցելով սույն որոշման սահմանված կարգով հաստատված պատճենները:

 

Երևանի քաղաքապետ

Տ. Մարգարյան

 

 

Հավելված

Երևան քաղաքի ավագանու

2013 թվականի սեպտեմբերի 10-ի

N 47-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

Երևան քաղաքում որոշ հողամասերի նպատակային նշանակության փոփոխության

N/N

Կառուցապատող

Հասցեն

Հողամասի մակերեսը

Ներկայիս նպատակային նշանակությունը

Առաջարկվող նպատակային նշանակությունը

Ծանոթագրություն

1

2

3

4

5

6

7

1.

«Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ

«Սիլիկյան» գերեզմանատուն
3-րդ գյուղ

28833.57քմ

գյուղատնտեսական

Հատուկ պահպանվող

Գերեզմանատան տարածքի ընդլայնում

2.

Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ

«Շահումյան-2»
գերեզմանատուն
«Կաթ» գործարանին հարող տարածք

33220.78քմ

Արդյունաբերական, ընդերքօգ- տագործման և այլ արտադրական

Հատուկ պահպանվող

Գերեզմանատան տարածքի ընդլայնում

3.

Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ

«Կենտրոնական»
գերեզմանատուն Դավիթ Բեկի փողոցին հարող տարածք

1859.95քմ

բնակավայրերի

Հատուկ պահպանվող

Գերեզմանատան տարածքի ընդլայնում