Գլխավոր տեղեկություն
Համար
N 973-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.09.2013-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2013.09.25/52(992) Հոդ.879
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
29.08.2013
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
18.09.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.09.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 օգոստոսի 2013 թվականի N 973-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի N 670-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 6-րդ ու 35-րդ հոդվածի 2-րդ մասերը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի պահանջները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի «Կենսաթոշակ վճարելու կարգը հաստատելու մասին» N 670-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) որոշման N 1 հավելվածի`

ա. 8-րդ կետում «20-ը» թիվը փոխարինել «վերջին աշխատանքային օրը (եթե կենսաթոշակառուի տվյալներում անճշտություններ չկան)» բառերով,

բ. 43-րդ կետում «ամսի 20-ը, իսկ այդ ժամկետից հետո, մինչև տվյալ ամսվա վերջը, դիմելու դեպքում, այդ գումարները վճարվում են դիմելու ամսվան հաջորդող երկրորդ ամսվա կենսաթոշակների վճարման հետ միաժամանակ» բառերը փոխարինել «դիմելու ամսվա վերջին աշխատանքային օրը (եթե կենսաթոշակառուի տվյալներում անճշտություններ չկան)» բառերով.

2) որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով հաստատված լիազոր մարմնի և բանկի միջև կնքվող` կենսաթոշակների վճարման ծառայությունների մատուցման պայմանագրի օրինակելի ձևի 2.3.6-րդ կետում «20-ը» թիվը փոխարինել «վերջին աշխատանքային օրը» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2013 թ. սեպտեմբերի 18

Երևան