ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 հուլիսի 2013 թվականի N 794-Ա
ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏԱՐԱԾՔՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 304-Ն որոշմամբ հաստատված կարգի 3-րդ կետի 6-րդ ենթակետով սահմանված դրույթները, ինչպես նաև առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հոկտեմբերի 7-ի N 625 և 2001 թվականի փետրվարի 9-ի N 100 որոշումներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված` Երևան քաղաքի Արշակունյաց 2 ա հասցեում գտնվող շենքից 5 տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով տարածքներ հանձնել «Հանրապետություն» և «Հայաստանի Հանրապետություն-Ռեսպուբլիկա Արմենիա» փակ բաժնետիրական ընկերություններին (այսուհետ՝ ընկերություններ)` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո ընկերությունների հետ կնքել սույն որոշման հավելվածում նշված տարածքների անհատույց օգտագործման մասին պայմանագրեր (այսուհետ` պայմանագիր)` սահմանելով, որ պայմանագրերից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման ընկերությունների միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. հուլիսի 29 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2013 թվականի հուլիսի 25-ի N 794-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
ԵրԵՎան քաղաքի Արշակունյաց 2 ա հասցեում գտնվող շենքից «Հանրապետություն» ԵՎ «Հայաստանի Հանրապետություն-Ռեսպուբլիկա Արմենիա» փակ բաժնետիրական ընկերություններին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվող տարածքների
NN ը/կ |
Կազմակերպության անվանումը |
Հարկը |
Մակերեսը (քառ.մետր) |
1. |
«Հանրապետություն» փակ բաժնետիրական ընկերություն |
13-րդ |
87.3 |
14-րդ |
409.2 | ||
2. |
«Հայաստանի Հանրապետություն-Ռեսպուբլիկա Արմենիա» փակ բաժնետիրական ընկերություն |
9-րդ |
183.7 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Վ. Գաբրիելյան |