Գլխավոր տեղեկություն
Համար
N 1067-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (17.10.2013-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2013.10.16/57(997) Հոդ.948
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
03.10.2013
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
07.10.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.10.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 հոկտեմբերի 2013 թվականի N 1067-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 18-Ի N 441-Ն ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳՐԵՐԻ ՊԱՐԱՄԵՏՐԵՐԻՑ ՏԱՐԲԵՐՎՈՂ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳՐԵՐՈՎ ԵՎ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԳՆԵՐԸ ԳԵՐԱԶԱՆՑՈՂ ԳՆԵՐՈՎ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՆՇՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ 1-ԻՆ ԿԵՏՈՎ ՀԱՍՏԱՏՎԱԾ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳՐԵՐԻ ՊԱՐԱՄԵՏՐԵՐԻՑ ՏԱՐԲԵՐՎՈՂ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳՐԵՐՈՎ ԵՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԳՆԵՐՈՎ ԱՊՐԱՆՔՆԵՐ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի ապրիլի 18-ի N 441-Ն որոշման 2-րդ կետի 3-րդ ենթակետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել`

1) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությանը ձեռք բերել Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի ապրիլի 18-ի N 441-Ն որոշման 1-ին կետով հաստատված տեխնիկական բնութագրերի պարամետրերից տարբերվող տեխնիկական բնութագրերով և (կամ) առավելագույն գները գերազանցող գներով ապրանքատեսակներ` համաձայն N 1 հավելվածի.

2) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությանը ձեռք բերել Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի ապրիլի 18-ի N 441-Ն որոշման 1-ին կետով հաստատված տեխնիկական բնութագրերի պարամետրերից տարբերվող տեխնիկական բնութագրերով և սահմանված առավելագույն գներով ապրանքներ` համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2013 թ. հոկտեմբերի 7

Երևան

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2013 թվականի

հոկտեմբերի 3-ի N 1067-Ն որոշման

Հայաստանի Հանրապետության աշխատանքի ԵՎ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության կարիքների համար ձեռքբերման ենթակա ապրանքների տեսակները, դրանց առավելագույն գները ԵՎ տեխնիկական բնութագրերը

 

NN
ը/կ

Ապրանքի
անվանումը

Ապրանքի տեխնիկական բնութագիրը

Չափի միավորը (հատ)

Միավորի գինը
(դրամ)

Ընդհանուր գինը
(դրամ)

1.

Կրիչ (ֆլեշ)

Արտաքին կոշտ սկավառակ 1 ՏԲ հիշողության ծավալով USB-3.0, 2.5'', տվյալների փոխանակման արագությունը.
- USB-3.0` 5 Գբիտ/վ,
- USB-2.0` 480 Մբիտ/վ, առանց սնուցման աղբյուրի (սնուցումը USB պորտից)

5

75.000

375.000

2.

Կրիչ (ֆլեշ)

Արտաքին կոշտ սկավառակ 500 ԳԲ հիշողության ծավալով USB-2.0, 2.5'', eSATA, տվյալների փոխանակման արագությունը.
- eSATA` 3 Գբիտ/վ,
- USB-2.0` 480 Մբիտ/վ առանց սնուցման աղբյուրի (սնուցումը USB պորտից)

5

65.000

325.000

3.

Մարտկոց APC SUA1500l և APC SU2200INET մոդելների, անխափան սնուցման սարքերի համար

Մարտկոց APC – RBC7 12Վ/17Ա (173x142x183 մմ), օրիգինալ

52

65.000

3.380.000

4.

Մարտկոց APC ES500 մոդելի, անխափան սնուցման սարքերի համար

Մարտկոց APC – RBC2 12Վ/7Ա (48x102x140 մմ), օրիգինալ

200

7.500

1.500.000

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Վ. Գաբրիելյան

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2013 թվականի

հոկտեմբերի 3-ի N 1067-Ն որոշման

Հայաստանի Հանրապետության աշխատանքի ԵՎ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությանը Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի ապրիլի 18-ի N 441-Ն որոշման հավելվածով հաստատված տեխնիկական բնութագրերի պարամետրերից տարբերվող տեխնիկական բնութագրերով ԵՎ սահմանված առավելագույն գներով ապրանքատեսակի տեխնիկական բնութագԻրը

 

NN
ը/կ

Ապրանքի անվանումը

Ապրանքի տեխնիկական
բնութագիրը

Չափի միավորը
(տուփ)

Միավորի գինը
(դրամ)

Ընդհանուր գինը
(դրամ)

1.

A4 ֆորմատի թուղթ
/21x29.7/

Էվկալիպտե թուղթ պրեմիում դասի A4 ֆորմատի` նախատեսված գրելու, տպագրելու և գրասենյակային աշխատանքների համար, թելիկներ չպարունակող առանց հավելյալ բաղադրիչների: Քաշը 80 գր/մ2 , տուփի մեջ 500 հատ, սպիտակությունը 171%GIE համակարգով-ուլտրասպիտակ, համապատասխանում է ISO9001-Quality Management System:

10.337

2100

22.225.800

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Վ. Գաբրիելյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան