ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 հոկտեմբերի 2013 թվականի N 1061-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 13-Ի N 715-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի ապրիլի 13-ի «Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Բազմաղբյուրի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագիրը հաստատելու և Բազմաղբյուրի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող՝ պետական սեփականություն հանդիսացող հողամասերն անհատույց սեփականության իրավունքով համայնքին փոխանցելու մասին» N 715-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`
1) որոշման 2-րդ կետի՝
ա. «692.34» թիվը փոխարինել «692.57» թվով,
բ. «18.2» թիվը փոխարինել «18.43» թվով.
2) որոշման 3-րդ կետի`
ա. «ա» ենթակետում «692.34» թիվը փոխարինել «692.57» թվով,
բ. «բ» ենթակետում «63.72» թիվը փոխարինել «63.49».
3) որոշման N 4 հավելվածի`
ա. «Բնակավայրերի» տողի «ընդամենը» սյունակում «18.20» թիվը փոխարինել «18.43» թվով,
բ. «Բնակավայրերի» տողի «պետական սեփականություն հանդիսացող հողեր» սյունակում «1.76» թիվը փոխարինել «1.53» թվով,
գ. «Ընդամենը» տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
« |
|
»: |
4) որոշման N 6 հավելվածում`
ա. 001-001 տողից առաջ հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.
« |
|
»: |
բ. «Ընդամենը» տողի 2-րդ սյունակում «18.20» թիվը փոխարինել «18.43» թվով.
5) որոշման N 7 հավելվածի`
ա. «002-006» ծածկագրով տողը հանել.
բ. «բնակավայրերի» սյունակի «Ընդամենը» տողում «1.76» թիվը փոխարինել «1.53» թվով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության 2013 թ. հոկտեմբերի 7 Երևան
վարչապետՏ. Սարգսյան