ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 օգոստոսի 2013 թվականի N 926-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 7-Ի N 233-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 7-ի «Ուկրաինայի Տերնոպոլի ժողովրդական տնտեսության ակադեմիայի Երևանյան մասնաճյուղին տարածք հանձնելու մասին» N 233-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) վերնագրում, նախաբանում և 1-ին կետում «Ուկրաինայի Տերնոպոլի ժողովրդական տնտեսության ակադեմիայի» բառերը փոխարինել «Տերնոպոլի ազգային տնտեսագիտական համալսարանի» բառերով.
2) 1-ին կետում «տաս տարի» բառերը փոխարինել «տասնհինգ տարի» բառերով.
3) 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում Տերնոպոլի ազգային տնտեսագիտական համալսարանի երևանյան մասնաճյուղի հետ կնքել անհատույց օգտագործման պայմանագիր՝ դրանում նախատեսելով, որ նոտարական վավերացման և գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերն իրականացվելու են Տերնոպոլի ազգային տնտեսագիտական համալսարանի երևանյան մասնաճյուղի միջոցների հաշվին:»:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. սեպտեմբերի 4 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|