Գլխավոր տեղեկություն
Համար
N 655-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (31.07.2013-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
30.07.2013
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
30.07.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.07.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 հուլիսի 2013 թվականի N 655-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕԴԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԲՆԱԳԱՎԱՌԻ ԱԶԱՏԱԿԱՆԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՈՒՄՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետը`

Հայաստանի Հանրապետության օդային փոխադրումների բնագավառի ազատականացման ծրագիր մշակելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել դրա կազմը` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2013 թ. հուլիսի 30

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2013 թ.

հուլիսի 30-ի N 655-Ա

որոշման

 

Կ Ա Զ Մ

 

Հայաստանի Հանրապետության օդային փոխադրումների բնագավառի ազատականացման ծրագիր մշակելու նպատակով ստեղծվող ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

Վ. Ավանեսյան

   

- ՀՀ էկոնոմիկայի նախարար (աշխատանքային խմբի ղեկավար)

   

Ա. Մովսեսյան

- ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ

   

Ա. Խաչատուրյան

- Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի գործադիր տնօրեն

   

Ռ. Վարդանյան

- Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի խորհրդի անդամ (համաձայնությամբ)

   

Ա. Մկրտչյան

- «Ամերիա» ընկերությունների խմբի գլխավոր գործադիր տնօրեն (Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի խորհրդի աջակից անդամ) (համաձայնությամբ)

   

Անդրե Անդոնիան

- «McKinsey & Co» ընկերության ներկայացուցիչ (համաձայնությամբ)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Վ. Գաբրիելյան