«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
12 հուլիսի 2013 թ.
Պետական գրանցման թիվ 05013274
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
25 հունիսի 2013 թ. |
թիվ 166-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 28-Ի ԹԻՎ 226-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նպատակ ունենալով բարելավել հաշվետու թողարկողների կողմից աուդիտ իրականացնող անձանց ընտրության համակարգը,
հիմք ընդունելով «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 128-րդ հոդվածի 2-րդ մասի, «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածը, 70-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2009 թվականի հուլիսի 28-ի ««Հաշվետու թողարկողների ֆինանսատնտեսական գործունեության աուդիտն իրականացնող անձանց ներկայացվող չափանիշները» կանոնակարգ 4/09-ը հաստատելու մասին» թիվ 226-Ն որոշմամբ հաստատված «Հաշվետու թողարկողների ֆինանսատնտեսական գործունեության աուդիտն իրականացնող անձանց ներկայացվող չափանիշները» կանոնակարգ 4/09-ի 5-րդ կետի 1-ին ենթակետի երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Ընդ որում, այս չափանիշը չի տարածվում միջազգային ճանաչում ունեցող աուդիտորական կազմակերպությունների վրա (http://www.accountancyage.com/static/top50-this-year, http://accountants.entrepreneur.com/, http://www.vault.com/wps/portal/usa/rankings/landing?rankingId=177®ionId=0 կայքերից որևէ մեկում տեղադրված ցանկում ներառված լավագույն 10 աուդիտորական ցանցերի լիիրավ անդամ հանդիսացող կազմակերպություններ)»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ |
Ա. Ջավադյան |
2013 թ. հունիսի 28 ք. Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|