ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 հուլիսի 2013 թվականի N 581-Ա
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՀԱՐԿԻ ԵՎ ՓՈԽԱԴՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ՆԵՐԴՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 5-րդ կետի`
Հաստատել անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցների գույքահարկի ներդրման աշխատանքների ժամանակացույցը` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. հուլիսի 22 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2013 թ. հուլիսի 22-ի N 581-Ա որոշման |
Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՀԱՐԿԻ ԵՎ ՓՈԽԱԴՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ՆԵՐԴՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ
NN ը/կ |
Աշխատանքի նկարագրությունը |
Պատասխանատու կառավարման մարմնի անվանումը |
Աշխատանքի իրականացման ժամկետը |
Իրականացվող աշխատանքի ֆինանսավորման ապահովման աղբյուրը |
1. |
«Անշարժ գույքի հարկի մասին» ՀՀ օրենքի լրամշակված նախագծի և միասնական հարկի ներդրման հետ կապված միջոցառումների ծրագրի նախագիծը և «Փոխադրամիջոցների գույքահարկի մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը |
ՀՀ ֆինանսների նախարարություն ՀՀ տարածքային կառավարման նախարարություն ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե |
2013թ. օգոստոսի 3-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
2. |
Հանրային քննարկումներ և իրազեկման աշխատանքներ |
ՀՀ ֆինանսների նախարարություն ՀՀ տարածքային կառավարման նախարարություն |
մինչև ՀՀ ԱԺ աշնանային նստաշրջան |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
3. |
«Անշարժ գույքի հարկի մասին» և «Փոխադրամիջոցների գույքահարկի մասին» ՀՀ օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումների ծրագրի ընդունում ՀՀ կառավարության կողմից |
ՀՀ ֆինանսների նախարարություն ՀՀ տարածքային կառավարման նախարարություն ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե |
2013 թ. նոյեմբեր-դեկտեմբեր |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
4. |
Վերագնահատման արդյունքում անշարժ գույքի հարկի բազաների ձևավորում (այս աշխատանքների իրականացումն ենթադրվում է համայնքների խոշորացման ծրագրի իրականացմանը զուգահեռ և ներդաշնակ) |
ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե |
2014 թ. օգոստոսի 1-ին տասնօրյակ |
ՀՀ պետական բյուջե այլ աղբյուրներ |
5. |
ՏԻՄ-երի համար հարկային վարչարարության համար անհրաժեշտ նոր ծրագրային ապահովման մշակում, տրամադրում ՏԻՄ-երին, անհրաժեշտ վերապատրաստման անցկացում |
ՀՀ տարածքային կառավարման նախարարություն ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե |
2014թ. օգոստոսի 1-ին տասնօրյակ |
ՀՀ պետական բյուջե այլ աղբյուրներ |
6. |
Տեղական բյուջետավարման գործընթացի սկսում՝ նոր միասնական հարկային բազաների կիրառմամբ (2015 թ. բյուջեների կազմում) |
ՀՀ տարածքային կառավարման նախարարություն |
2014 թ. օգոստոսի 1-ից սկսած |
ՀՀ պետական բյուջե այլ աղբյուրներ |
7. |
Անշարժ գույքի հարկի կիրառում |
ՀՀ տարածքային կառավարման նախարարություն |
2015 թ. հունվարի 1-ից |
ՀՀ պետական բյուջե ՀՀ համայնքի բյուջե այլ աղբյուրներ |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Վ. Գաբրիելյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
07.10.2013, N 888-Ա | 08.10.2013, N 581-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|