Գլխավոր տեղեկություն
Համար
N 212-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (22.10.2013-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
13.03.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
13.03.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.03.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 մարտի 2012 թվականի N 212-Ա

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետը`

1. Թեղուտում լեռնահարստացուցիչ կոմբինատի կառուցման և պղինձամոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագրի հանրային քննարկում կազմակերպելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:

2. Աշխատանքային խմբին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 1-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել աշխատանքային խմբի ծրագիրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. մարտի 13

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2012 թ.

մարտի 13-ի N 212-Ա

որոշման

 

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն  Կ Ա Զ Մ

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

 

Ս. Պապյան

  

- ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ (աշխատանքային խմբի ղեկավար)

   

Տ. Հարությունյան

- ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ

   

Ռ. Մակարյան

- ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ

   

Ա. Օրբելյան

- ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ

   

Գ. Եգանյան

- ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն ծառայության պետ

   

Ա. Միրզախանյան

- ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական վարչության պետի պաշտոնակատար

   

Կ. Հակոբյան

- ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության ընդերքի տրամադրման գործակալության պետ

   

Ա. Վարոսյան

- ՀՀ Լոռու մարզի Ալավերդի քաղաքային համայնքի ղեկավար (համաձայնությամբ)

   

Ֆ. Նորեկյան

- ՀՀ Լոռու մարզի Թեղուտի գյուղական համայնքի ղեկավար (համաձայնությամբ)

   

Մ. Մաթևոսյան

- ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն

   

Ա. Պետրոսյան

-ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն

   

Խ. Հակոբյան -

Բնապահպան տնտեսագետների երիտասարդական միության նախագահ, հանրային խորհրդի անդամ (աշխատանքային խմբի քարտուղար) (համաձայնությամբ)

(հավելվածը փոփ. 21.10.13 N 957-Ա)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան