Գլխավոր տեղեկություն
Համար
N 292-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (17.08.2013-30.12.2022)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2008.04.23/24(614) Հոդ.364
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
13.03.2008
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
11.04.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.05.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 մարտի 2008 թվականի N 292-Ն

 

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԱԾ ԱՆՁԱՆՑ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) ոստիկանության ստորաբաժանումների կողմից քննության ենթակա վարչական իրավախախտումներ կատարած անձանց հաշվառման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) վարչական իրավախախտում կատարած անձի հաշվառման քարտի ձևը` համաձայն N 2 հավելվածի.

3) վարչական իրավախախտման փաստի ստուգման պահանջագրի ձևը` համաձայն N 3 հավելվածի.

4) կենտրոնացված հաշվառման քարտադարանը վարող ստորաբաժանման դրոշմակնիքների ձևերը` համաձայն NN 4 և 5 հավելվածների:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման oրվան հաջորդող տասներորդ oրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2008 թ. ապրիլի 11
Երևան

 

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2008 թվականի
մարտի 13-ի N 292-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԱԾ ԱՆՁԱՆՑ ՀԱՇՎԱՌՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում են Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության (այսուհետ` ոստիկանություն) ստորաբաժանումների կողմից քննության ենթակա վարչական իրավախախտումներ (այսուհետ` վարչական իրավախախտում) կատարած անձանց հաշվառման հիմքերը և կարգը, ինչպես նաև վարչական իրավախախտում կատարած անձանց վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու կարգը:

2. Սույն կարգում oգտագործվող հիմնական հասկացություններն են`

1) վարչական իրավախախտում կատարած անձանց հաշվառում` վարչական իրավախախտում կատարած անձի վերաբերյալ տեղեկությունների հավաքում, մշակում, համակարգում ու պահպանում՝ տեղային և կենտրոնացված հաշվառման քարտադարաններում.

2) վարչական իրավախախտում կատարած անձի հաշվառման քարտ (այսուհետ` հաշվառման քարտ)` Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մարտի 13-ի N 292-Ն որոշման N 2 հավելվածով հաստատված ձևի քարտ, որը լրացվում է վարչական իրավախախտման վերաբերյալ որոշում ընդունելիս և պարունակում է տեղեկություններ վարչական իրավախախտման և այն կատարող անձի մասին.

3) անձնական տվյալներ` վարչական իրավախախտում կատարած անձի անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, ծննդյան վայրը.

4) տեղային հաշվառման քարտադարան` վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու լիազորությամբ օժտված ոստիկանության ստորաբաժանումներում գործող թղթային և (կամ) էլեկտրոնային եղանակով վարվող պահոց, որտեղ հավաքվում, մշակվում, համակարգվում ու պահվում է վարչական իրավախախտում կատարած անձանց մասին տեղեկատվությունը.

5) կենտրոնացված հաշվառման քարտադարան` ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնում գործող թղթային և (կամ) էլեկտրոնային եղանակով վարվող պահոց, որտեղ հավաքվում, մշակվում, համակարգվում ու պահվում է վարչական իրավախախտում կատարած անձանց մասին տեղային հաշվառման քարտադարաններում առկա տեղեկատվությունը (բացի ճանապարհային երթևեկության բնագավառի վարչական իրավախախտումներ կատարած անձանց մասին տեղեկատվությունից):

(2-րդ կետը փոփ., խմբ. 18.07.13 N 784-Ն)

3. Վարչական իրավախախտում կատարած անձանց հաշվառման նպատակը վարչական իրավախախտումները կանխելու և բացահայտելու գործում ոստիկանության իրավասու ստորաբաժանումներին, ինչպես նաև ֆիզիկական անձանց անհրաժեշտ տեղեկատվությամբ ապահովելն է:

4. (կետն ուժը կորցրել է 18.07.13 N 784-Ն)

5. Տեղային և կենտրոնացված հաշվառման են ենթակա վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու լիազորությամբ օժտված ոստիկանության ստորաբաժանումների կողմից հայտնաբերված` վարչական իրավախախտումներ կատարած անձինք:

(5-րդ կետը խմբ. 18.07.13 N 784-Ն)

6. (կետն ուժը կորցրել է 18.07.13 N 784-Ն)

7. Ճանապարհային երթևեկության բնագավառի վարչական իրավախախտումներ կատարած անձանց վերաբերյալ կենտրոնացված հաշվառումն իրականացնում է ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությունը` Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի կողմից սահմանված կարգով:

(7-րդ կետը խմբ. 18.07.13 N 784-Ն)

8. Հաշվառման քարտը տեղային և կենտրոնացված հաշվառման քարտադարաններում պահվում է վարչական տույժ նշանակելու վերաբերյալ վերջին որոշումն ընդունելու օրվանից հաշված` մեկ տարվա ընթացքում, որից հետո այն ոչնչացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

9. (կետն ուժը կորցրել է 18.07.13 N 784-Ն)

10. Տեղային և կենտրոնացված հաշվառման քարտադարաններում տեղեկությունները պահպանելու և քարտադարանները վարելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետը:

 

II. ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄ ԿԱՏԱՐԱԾ ԱՆՁԱՆՑ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ ԵՎ ԿԱՐԳԸ

 

11. Վարչական իրավախախտում կատարած անձը տեղային և կենտրոնացված հաշվառման քարտադարաններում հաշվառվում է սույն կարգի 2-րդ կետի 4-րդ ենթակետում նշված ստորաբաժանման կողմից լրացված հաշվառման քարտի հիման վրա` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մարտի 13-ի N 292-Ն որոշման N 2 հավելվածի:

(11-րդ կետը փոփ. 18.07.13 N 784-Ն)

12. Անձին վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ վարչական ակտն ուժի մեջ մտնելուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում տվյալ անձի մասին տվյալները լրացվում են հաշվառման քարտում` 2 օրինակից, որոնցից մեկ օրինակը տեղադրվում է տեղային հաշվառման քարտադարանում, իսկ երկրորդ օրինակը` մեկ աշխատանքային օրվա ընթացքում ուղարկվում է կենտրոնացված հաշվառման քարտադարան:

(12-րդ կետը խմբ. 18.07.13 N 784-Ն)

13. Հաշվառման քարտում նշվում են վարչական իրավախախտում կատարած անձի անձնական տվյալները, բնակության վայրը, անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը, քաղաքացիությունը, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի համապատասխան հոդվածը (մասը), վարչական իրավախախտման նկարագրությունը, իրավախախտման օրը, ամիսը, տարեթիվը, վարչական իրավախախտումների հաշվառման մատյանում տվյալ իրավախախտման գրանցման հերթական համարը, նշանակված վարչական տույժի տեսակը և չափը, վարչական իրավախախտումը հայտնաբերած, ինչպես նաև վարչական տույժ կիրառելու մասին որոշումն ընդունած մարմնի անվանումը, որոշումն ընդունելու օրը, ամիսը, տարեթիվը, հաշվառման քարտը կազմողի պաշտոնը, ազգանունը, ստորաբաժանման ղեկավարի կոչումը, ազգանունը: Հաշվառման քարտն ստորագրում են այն կազմողը և ստորաբաժանման ղեկավարը:

(13-րդ կետը փոփ. 18.07.13 N 784-Ն)

14. Հաշվառման քարտերը լրացվում են ընթեռնելի ձեռագրով, վարչական իրավախախտում կատարած անձի անունը, ազգանունը, հայրանունը գրվում են տպատառ գլխատառերով` առանց ջնջումների և ուղղումների: Հաշվառվող անձի անձնական տվյալները, բնակության վայրը և որոշում ընդունող մարմնի անվանումը նշվում են առանց կրճատումների:

(14-րդ կետը փոփ. 18.07.13 N 784-Ն)

15. Հաշվառման քարտերի բովանդակության հավաստիության ու դրանք ժամանակին ուղարկելու նկատմամբ հսկողությունն իրականացնում են հաշվառման քարտերն ստորագրող ղեկավարները:

16. Տեղային և կենտրոնացված հաշվառման քարտադարաններում հաշվառման ենթակա քարտերն ստանալուց հետո անմիջապես ստուգվում են դրանցում ներկայացված տվյալների ամբողջականությունը, լրացման որակը և տեղադրվում են քարտադարանում:

(16-րդ կետը խմբ. 18.07.13 N 784-Ն)

17. Սույն կարգի 13-րդ և 14-րդ կետերի պահանջներին չհամապատասխանող հաշվառման քարտերը վերադարձվում են դրանք լրացնողներին: Հաշվառման քարտերը սույն կարգի 13-րդ և 14-րդ կետերի պահանջներին համապատասխանեցվում ու տեղային և կենտրոնացված հաշվառման քարտադարաններ են վերադարձվում 3-oրյա ժամկետում:

(17-րդ կետը փոփ. 18.07.13 N 784-Ն)

 

III. ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄ ԿԱՏԱՐԱԾ ԱՆՁԱՆՑ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

18. Կենտրոնացված հաշվառման քարտադարանից տեղեկություններ անմիջականորեն ստանալու իրավունք ունեն` Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմը, Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմը, Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունը, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը, Հայաստանի Հանրապետության դատախազության մարմինները, Հայաստանի Հանրապետության դատարանները: Պետական մյուս մարմինները, ֆիզիկական անձինք կենտրոնացված հաշվառման քարտադարանից կարող են օգտվել ոստիկանության տարածքային ստորաբաժանումների միջոցով` օրենքով սահմանված լիազորությունների շրջանակում: Ոստիկանության տարածքային ստորաբաժանումները տեղեկատվությունը տրամադրում են պետական մարմինների գրությունը կամ ֆիզիկական անձի դիմումն ստանալուց 7 աշխատանքային օրվա ընթացքում։ Ֆիզիկական անձինք կարող են ստանալ միայն իրենց վերաբերող առկա տեղեկատվություն: Ֆիզիկական անձն իրեն վերաբերող առկա տեղեկատվությունը կարող է ստանալ նաև իր կողմից լիազորված երրորդ անձի միջոցով: Մահացած անձի մասին տեղեկատվությունը կարող է տրամադրվել նաև տվյալ անձի ժառանգներին:

(18-րդ կետը խմբ. 18.07.13 N 784-Ն)

19. Կենտրոնացված հաշվառման քարտադարանից տեղեկություններ ստանալու համար ոստիկանության ստորաբաժանումների կողմից կատարվող հարցումները ձևակերպվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մարտի 13-ի N 292-Ն որոշման N 3 հավելվածով նախատեսված պահանջագրով, իսկ պետական մարմինների կամ ֆիզիկական անձանց հարցումները` ազատ ձևով շարադրված գրությամբ (դիմումով): Հարցումները կարող են կատարվել նաև էլեկտրոնային եղանակով` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

(19-րդ կետը խմբ. 18.07.13 N 784-Ն)

20. Յուրաքանչյուր ստուգվող անձի վերաբերյալ պահանջագրերը լրացվում են առանձին-առանձին, տպագիր ձևով, իսկ ձեռքով լրացվելու դեպքում՝ անունը, ազգանունը, հայրանունը, հարցում կատարողի տվյալները գրվում են տպատառ գլխատառերով: Պահանջագրերը հաստատվում են դրա իրավունքն ունեցող` սույն կարգի 2-րդ կետի 4-րդ ենթակետում նշված ստորաբաժանման ղեկավարների կողմից՝ ստորագրությամբ, կնիքով և պարտադիր նշելով ամսաթիվը:

(20-րդ կետը խմբ. 18.07.13 N 784-Ն)

20.1. Սույն կարգի 19-րդ կետում նշված գրությունները (դիմումները) կարող են հարցում պարունակել մեկից ավելի անձանց վերաբերյալ, որում պարտադիր կարգով նշվում են բոլոր անձանց անձնական տվյալները: Գրությունները հաստատվում են պետական մարմնի ստորաբաժանման ղեկավարի ստորագրությամբ` պարտադիր նշելով ամսաթիվը, իսկ ֆիզիկական անձանց կողմից ներկայացվող դիմումները` այն ներկայացնող ֆիզիկական անձի ստորագրությամբ` պարտադիր նշելով ամսաթիվը: Դիմումի վրա ֆիզիկական անձի ստորագրության իսկությունը պետք է վավերացված լինի ոստիկանության համապատասխան տարածքային բաժնի աշխատողի կամ օրենքով նման լիազորություն ունեցող այլ անձի կողմից: Եթե ֆիզիկական անձը դիմում է իրեն լիազորած անձի մասին տեղեկատվություն ստանալու համար, ապա դիմումի հետ միասին ներկայացնում է նաև համապատասխան տեղեկատվությունն ստանալու վերաբերյալ նոտարական կարգով վավերացված լիազորագիր: Եթե ֆիզիկական անձը դիմում է մահացած անձի մասին տեղեկատվություն ստանալու համար, ապա դիմումի հետ միասին ներկայացնում է նաև տվյալ անձի ժառանգ համարվելու հանգամանքը հիմնավորող փաստաթուղթ (փաստաթղթեր):

(20.1-ին կետը լրաց. 18.07.13 N 784-Ն)

21. Սույն կարգի 20-րդ կետի պահանջների խախտումներով լրացված պահանջագրերը վերադարձվում են առանց կատարման:

22. Պահանջվող տեղեկությունը տրամադրվում է պահանջագրում (գրությունում) նշված իրավախախտման ամսաթվից մեկ տարվա վաղեմություն ունեցող տեղեկությունների հիման վրա: Այն դեպքում, երբ հայտնի չէ իրավախախտման ամսաթիվը, կամ ստուգումը պայմանավորված չէ կրկին անգամ կատարված վարչական իրավախախտման փաստով, պահանջվող տեղեկությունը տրամադրվում է ստորաբաժանման ղեկավարի կողմից պահանջագրի (գրության) ստորագրման ամսաթվից մեկ տարվա վաղեմություն ունեցող տեղեկությունների հիման վրա: Պահանջվող տեղեկության վերաբերյալ կենտրոնացված հաշվառման քարտադարանի ծառայողի կողմից գրառում է կատարվում պահանջագրի դարձերեսին` Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի հոդվածի, իրավախախտման կատարման և որոշում կայացնելու ամսաթվերի պարտադիր նշումով` առանց կրճատումների: Տրվող տեղեկության ներքևում դրվում է տեղեկությունը տրամադրող կենտրոնացված հաշվառման քարտադարանի ծառայողի ազգանվամբ դրոշմակնիք, որի վրա նշվում են այն տրամադրելու օրը, ամիսը, տարեթիվը և ստորագրությունը: Գրության դեպքում նշված տեղեկատվությունը տրամադրվում է պատասխան գրությամբ` հաստատվելով ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի պետի կամ տեղակալի ստորագրությամբ:

(22-րդ կետը խմբ. 18.07.13 N 784-Ն)

23. Եթե հարցման և հաշվառման քարտի միջև կան անձնական տվյալների տարբերություններ ու կան հիմքեր կասկածելու, որ տեղեկությունը կարող է վերաբերել ստուգվող անձին, ապա կենտրոնացված հաշվառման քարտադարանի ծառայողի կամ էլեկտրոնային եղանակով հարցում կատարողի կողմից տեղեկությունը տրվում է այն անձի անձնական տվյալների հիման վրա, որի վերաբերյալ կա տեղեկություն: Նման տեղեկությունները հարցում իրականացնողի կողմից ենթակա են ստուգման: Եթե հարցում իրականացնողն ստուգման արդյունքում պարզում է, որ կենտրոնացված հաշվառման քարտադարանում իր կողմից ստուգվող անձի վերաբերյալ տվյալներում առկա են անճշտություններ, ապա դրա մասին գրավոր տեղեկացնում է կենտրոնացված հաշվառման քարտադարանին` ներկայացնելով տվյալների ոչ ճշգրիտ լինելը հավաստող համապատասխան փաստաթղթեր:

(23-րդ կետը լրաց. 18.07.13 N 784-Ն)

24. Եթե կենտրոնացված հաշվառման քարտադարանում բացակայում են ստուգվող անձի մասին տվյալները, ապա պահանջագրի դարձերեսին դրոշմվում է «Ձեզ հետաքրքրող տվյալներ կենտրոնացված հաշվառման քարտադարանում չկան» նախադասությամբ և տեղեկությունը տրամադրող ծառայողի ազգանվամբ դրոշմակնիք, որի վրա նշվում են տեղեկությունը տրամադրելու օրը, ամիսը, տարեթիվը և ստորագրությունը: Այն դեպքում, երբ պահանջագրում նշված չէ իրավախախտման ամսաթիվը` տեղեկությունը տրամադրող ծառայողի կողմից պահանջագրի դարձերեսին նշվում է այն ամսաթիվը, որի դրությամբ տրամադրվել է տեղեկությունը:

(24-րդ կետը փոփ., լրաց. 18.07.13 N 784-Ն)

24.1. Հարցումը էլեկտրոնային եղանակով կատարելու դեպքում վարչական իրավախախտում կատարած անձանց կենտրոնացված հաշվառման քարտադարանի ավտոմատացված համակարգը տրամադրվող տեղեկությունը հավաստում է` նշելով տեղեկության տրամադրման ամսաթիվը և ժամը: Հարցման և տրամադրվող տեղեկության մասին տվյալները էլեկտրոնային եղանակով արձանագրվում և պահվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

(24.1-ին կետը լրաց. 18.07.13 N 784-Ն)

25. Կենտրոնացված հաշվառման քարտադարանում ստացվող հարցումներին պատասխան է տրվում 3 աշխատանքային oրվա ընթացքում:

(25-րդ կետը փոփ. 18.07.13 N 784-Ն)

26. Ֆիզիկական անձն իրավունք ունի պահանջելու կատարել ուղղումներ տեղային և կենտրոնացված հաշվառման քարտադարաններում առկա իրեն վերաբերող տվյալներում, եթե ներկայացնում է այդ տվյալների ոչ ճշգրիտ լինելը հավաստող համապատասխան փաստաթղթեր:

27. Սույն կարգի 23-րդ և 26-րդ կետերով նախատեսված փաստաթղթերն ստանալուց հետո կենտրոնացված հաշվառման քարտադարանում առկա անձի վերաբերյալ տվյալներում մեկօրյա ժամկետում կատարվում են համապատասխան ուղղումներ:

(27-րդ կետը լրաց. 18.07.13 N 784-Ն)

28. Կենտրոնացված հաշվառման քարտադարանում առկա ֆիզիկական անձանց մասին տվյալներն անձնական գաղտնիք համարվող տեղեկություններ են, և դրանք կարող են տրվել միայն սույն կարգով սահմանված դեպքերում և անձանց:

29. Կենտրոնացված հաշվառման քարտադարանում առկա` ֆիզիկական անձանց մասին տվյալների ապoրինի տրամադրումն առաջացնում է oրենքով նախատեսված պատասխանատվություն:

(հավելվածը փոփ., խմբ., լրաց. 18.07.13 N 784-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2008 թվականի
մարտի 13-ի N 292-Ն որոշման

 

Ձև

 

Հ Ա Շ Վ Ա Ռ Մ Ա Ն  Ք Ա Ր Տ

 

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄ ԿԱՏԱՐԱԾ ԱՆՁԻ

 

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԻՐԱՎԱԽԱԽՏԻ ՄԱՍԻՆ

 

ԱԶԳԱՆՈՒՆԸ

 

 

ԱՆՈՒՆԸ

 

 

ՀԱՅՐԱՆՈՒՆԸ

 

 

ԾՆՆԴՅԱՆ ՕՐԸ, ՏԱՐԵԹԻՎԸ

 

 

ԾՆՆԴԱՎԱՅՐԸ

 

 

ԲՆԱԿՈՒԹՅԱՆ ՎԱՅՐԻ ՀԱՍՑԵՆ

 

 

ԱՆՁԸ ՀԱՍՏԱՏՈՂ ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ

 

 

ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆԸ

 

 

 

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԻՐԱՎԱԽԱԽՏՄԱՆ ՄԱՍԻՆ

 

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔԻ ՀՈԴՎԱԾԸ, ՄԱՍԸ

 


 

ԻՐԱՎԱԽԱԽՏՄԱՆ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ


 

 

(քարտի դարձերեսը)
ԻՐԱՎԱԽԱԽՏՄԱՆ ՕՐԸ, ԱՄԻՍԸ, ՏԱՐԵԹԻՎԸ


 

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՏՅԱՆՈՒՄ ԻՐԱՎԱ-ԽԱԽՏՄԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՄԱՐԸ


 

 

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆՇՎԱԾ ՏՈՒՅԺԻ ՄԱՍԻՆ

 

ՎԱՐՉԱԿԱՆ ՏՈՒՅԺԻ ՏԵՍԱԿԸ




նախազգուշացում -1, տուգանք -2, գործիք կամ անմիջական օբյեկտ հանդիսացող առարկայի հատուցմամբ վերցնում -3, գործիք կամ անմիջական օբյեկտ հանդիսացող առարկայի բռնագրավում -4, տրված հատուկ իրավունքից զրկում -5, այլ վարչական տույժ - 6
 
Տուգանքի չափը (դրամ)
 

ՈՐՈՇՈՒՄ
ԸՆԴՈՒՆՈՂ
ՄԱՐՄՆԻ
ԱՆՎԱՆՈՒՄԸ

դատարան-1, տեղական ինքնակառավարման մարմին-2, ոստիկանության մարմին-3, պետական այլ մարմիններ-4

 


 


ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄԸ ՀԱՅՏՆԱԲԵՐՈՂ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՎԱՆՈՒՄԸ

ճանապարհային ոստիկանություն - 1, անձնագրային ծառայություն - 2, հետաքննչական ծառայություն- 3, քրեական հետախուզության ծառայություն - 4, պրոֆիլակտիկայի ծառայություն կամ համայնքային ոստիկանության ծառայություն - 5, պարեկապահակետային ծառայություն -6, այլ ծառայություն -7


 



ՈՐՈՇՈՒՄՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՕՐԸ, ԱՄԻՍԸ,
ՏԱՐԵԹԻՎԸ

 

 

____________________________________________

 (ստորաբաժանման անվանումը)

 

Կատարող

__________________ ____________________ __________________
 

(պաշտոնը)

(ստորագրությունը)

(ազգանունը)

       

Պետ

__________________ __________________ __________________
 

(կոչումը)

(ստորագրությունը)

(ազգանունը)

 

 ____ ____________201 թ.

 

(հավելվածը խմբ. 18.07.13 N 784-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության 2008 թվականի
մարտի 13-ի N 292-Ն որոշման

 

Ձև

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՆՖՈՐՄԱՑԻՈՆ ԿԵՆՏՐՈՆԻՆ

 

Պ Ա Հ Ա Ն Ջ Ա Գ Ի Ր

 

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՄԱՆ ՓԱՍՏԻ ՍՏՈՒԳՄԱՆ

 

1. Ազգանունը __________________________________________________________________

2. Անունը, հայրանունը __________________________________________________________

3. Ծնվել է ________________________________ 19  թ.

4. Ծննդավայրը __________________________________________________________________

5. Հասցեն _______________________________________________________________________

6. Իրավախախտման ամսաթիվը (հայտնի լինելու դեպքում)___________

 

Հարցում կատարող

__________________ ____________________ __________________
 

(պաշտոնը)

(ստորագրությունը)

(ազգանունը)

 

______________________________________________________________________

(ստորաբաժանման անվանումը)

Պետ

__________________ __________________ __________________
 

(կոչումը)

(ստորագրությունը)

(ազգանունը)

 

____ _____________ 201  թ.

 

Կ. Տ.

(Չափսը` 145 x 205)

 

Պահանջագրի դարձերեսը

__________________________________________________________________

__________________________________________________________________

__________________________________________________________________

__________________________________________________________________

__________________________________________________________________

__________________________________________________________________

__________________________________________________________________

__________________________________________________________________

__________________________________________________________________

__________________________________________________________________

 

(հավելվածը խմբ. 18.07.13 N 784-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

 

Հավելված N 4
ՀՀ կառավարության 2008 թվականի
մարտի 13-ի N 292-Ն որոշման

 

ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՔԱՐՏԱԴԱՐԱՆԸ ՎԱՐՈՂ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՄԱՆ ԴՐՈՇՄԱԿՆԻՔԻ ՁԵՎԸ

 

ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոն

 

Նշեց __________________ ________________________

(ստորագրությունը)

  (անունը, ազգանունը)

 

______ ____________ 200  թ.

 

______________________________________________

 

 

(Չափսը 55 x 30)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

 

Հավելված N 5
ՀՀ կառավարության 2008 թվականի
մարտի 13-ի N 292-Ն որոշման

 

ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՔԱՐՏԱԴԱՐԱՆԸ ՎԱՐՈՂ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՄԱՆ ԴՐՈՇՄԱԿՆԻՔԻ ՁԵՎԸ

 

ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոն

 

Ձեզ հետաքրքրող տվյալներ կենտրոնացված

հաշվառման քարտադարանում չկան

 

__________________ ________________________

(ստորագրությունը)

  (անունը, ազգանունը)

 

______ ____________ 200  թ.

 

____________________________________________

 

 

(Չափսը 55 x 30)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան