Գլխավոր տեղեկություն
Համար
N 729-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (16.07.2013-06.11.2013)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
10.07.2013
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
15.07.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.07.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 հուլիսի 2013 թվականի N 729-Ա

 

ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏԱՐԱԾՔՆԵՐ  ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ, 688-րդ հոդվածները և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 304-Ն որոշմամբ հաստատված կարգի 6-րդ կետով սահմանված դրույթները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինության շենքերից զանգվածային լրատվության գործունեություն իրականացնող կազմակերպություններին (այսուհետ` կազմակերպություններ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, հինգ տարի ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով հատկացնել տարածքներ` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո, եռամսյա ժամկետում, կազմակերպությունների հետ կնքել սույն որոշման հավելվածում նշված տարածքների անհատույց օգտագործման պայմանագրեր (այսուհետ` պայմանագրեր)` պայմանագրերում որպես պայման սահմանելով, որ`

1) հավելվածում նշված լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական անձինք Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության կողմից սահմանված չափորոշիչներին կազմակերպությունների գործունեության ցուցանիշների համապատասխանությունը հավաստող փաստաթղթերը սահմանված ժամկետում չներկայացնելու, ինչպես նաև ներկայացված փաստաթղթերը Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության կողմից սահմանված չափորոշիչներին անհամապատասխանության դեպքում կազմակերպությունների հետ կնքված անհատույց օգտագործման մասին պայմանագրերը ենթակա են լուծման` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

2) պայմանագրերի նոտարական վավերացումը և գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերն իրականացվում են կազմակերպությունների միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2013 թ. հուլիսի 15

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2013 թվականի

հուլիսի 10-ի N 729-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

Լրատվական գործունեություն իրականացնող կազմակերպություններին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվող տարածքների

 

քաղ. Երևան, Արշակունյաց 2ա

 

NN

ը/կ

Կազմակերպության անվանումը

Զանգվածային լրատվամիջոցի անվանումը

Հարկը

Մակերեսը (քառ.մետր)

1.

«Էկոնոմիկա հանդես» ՓԲԸ

«Էկոնոմիկա» հանդես ամսագիր

3-րդ

16,1

13-րդ

78,2 քառ.մետր օգտակար տարածք և 17.8 քառ.մետր պատշգամբ

2.

«Օրենք և իրականություն» ՍՊԸ

«Օրենք և իրականություն» ամսագիր

5-րդ

63 քառ.մետր օգտակար և 19.0 քառ.մետր պատշգամբ

3.

«Գոլոս» ՍՊԸ

«Գոլոս Արմենիի» թերթ

7-րդ

305 քառ.մետր օգտակար և 58.4 քառ.մետր պատշգամբ

4.

«Ոզնի» երգիծաթերթ» ՍՊԸ

«Ոզնի» երգիծաթերթ

12-րդ

47 քառ.մետր օգտակար և 11.1 քառ.մետր պատշգամբ

5.

«Նե-Շիկնոտ» ՍՊԸ

«Նե-Շիկնոտ» ամսագիր

3-րդ

79.8

6.

«Նովոյե վրեմյա» թերթի խմբագրություն» ՍՊԸ

«Նովոյե վրեմյա» շաբաթաթերթի խմբագրություն

3-րդ

62

7.

«Կանչ» մանկապատանեկան թերթի խմբագրություն» ՍՊԸ

«Կանչ» մանկապատանեկան թերթ

11-րդ

46.8 քառ.մետր օգտակար և 11.3 քառ.մետր պատշգամբ

8.

«Առավոտ օրաթերթ» ՍՊԸ

«Առավոտ օրաթերթ»

15-րդ

267.9 քառ.մետր օգտակար և 59 քառ.մետր պատշգամբ

9.

«Ծիծեռնակ» հրատարակչություն» ՍՊԸ

«Ծիծեռնակ» ամսագիր

11-րդ

66.1 քառ.մետր օգտակար և 7.6 քառ.մետր պատշգամբ

քաղ.Երևան, Իսահակյան 28

1.

«Աջենսի օֆ ռեյտինգ մարքեթինգ ինֆորմեյշն» ՍՊԸ

ինֆորմացիոն գործակալություն

2-րդ

142.2

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Վ. Գաբրիելյան