ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 օգոստոսի 2013 թվականի N 881-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 19-Ի N 816-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի «ժգ» կետի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հուլիսի 19-ի «Տրանսպորտային միջոցների հաշվառման մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի չափորոշիչները սահմանելու մասին» N 816-Ն որոշման N 3 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Ո» տառը պարունակող հաշվառման համարանիշեր ունեցող տրանսպորտային միջոցներին (բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության տրանսպորտային միջոցների) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո առաջին հաշվառման գործողության ժամանակ հատկացվող հաշվառման համարանիշերում «Ո» տառի փոխարեն օգտագործվում է «N» տառը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Գևորգյան |
2013 թ. օգոստոսի 26 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2013 թվականի օգոստոսի 22-ի N 881-Ն որոշման |
«Հավելված N 3 ՀՀ կառավարության 2007 թվականի հուլիսի 19-ի N 816-Ն որոշման |
ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱՐԱՆԻՇԵՐԻ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՊԱՅՄԱՆԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ
|
»: |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Վ. Գաբրիելյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|