Գլխավոր տեղեկություն
Համար
N 796-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.08.2013-03.07.2014)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2013.07.31/43(983) Հոդ.744
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
25.07.2013
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
30.07.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.08.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 հուլիսի 2013 թվականի N 796-Ն

 

ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԱՆՑՆԵԼՈՒ ՎԱՅՐԵՐԻ (ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ) ԵՎ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 25-Ի N 940-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Այլընտրանքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8.1-րդ հոդվածի 3-րդ մասով և 14-րդ հոդվածի 5-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել`

1) այլընտրանքային ծառայություն անցնելու վայրերի (կազմակերպությունների) ցանկը` համաձայն N 1 հավելվածի.

2) այլընտրանքային աշխատանքային ծառայության ընթացքում կատարվող աշխատանքների ցանկը` համաձայն N 2 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունիսի 25-ի «Այլընտրանքային ծառայություն անցնելու վայրերի ցանկը և այլընտրանքային ծառայողի համազգեստի ձևն ու կրելու կարգը հաստատելու մասին» N 940-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`

1) վերնագրում «ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԱՆՑՆԵԼՈՒ ՎԱՅՐԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ» բառերը հանել, իսկ «ԾԱՌԱՅՈՂԻ» բառից առաջ լրացնել «ԶԻՆՎՈՐԱԿԱՆ» բառով.

2) 1-ին կետում`

ա. ուժը կորցրած ճանաչել «ա» ենթակետը,

բ. «բ» ենթակետը «ծառայողների» բառից առաջ լրացնել «զինվորական» բառով.

3) ուժը կորցրած ճանաչել 2-րդ կետի «բ» ենթակետը.

4) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին` այլընտրանքային զինվորական ծառայողների` հանդերձանքով, դրամական միջոցներով և սննդով ապահովումն իրականացնել պարտադիր զինվորական ծառայության շարքային կազմի համար սահմանված կարգով:».

5) ուժը կորցրած ճանաչել N 1 հավելվածը.

6) N 2 հավելվածում`

ա. ուժը կորցրած ճանաչել 2-րդ և 3-րդ կետերը,

բ. 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Այլընտրանքային զինվորական ծառայողների բաճկոնների թիկունքի կենտրոնում, համազգեստի օձիքից 10 սմ ներքև, տեղադրվում է կտորից կարված «ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» 6 x 18 սմ չափսերի մակագրություն (ձև N 5), իսկ բաճկոնների աջ թևքին` ուսից 9 սմ ներքև` շրջանաձև թևքանշաններ: Ամառային բերետների և ականջակալներով գլխարկների վրա գլխարկանշաններ չեն տեղադրվում:»,

գ. ուժը կորցրած ճանաչել 5-րդ և 7-րդ կետերը,

դ. 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6. Այլընտրանքային զինվորական ծառայողների համազգեստի անցումն ամառայինի կամ ձմեռայինի սահմանվում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողների համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով սահմանված ժամկետներում և կարգով:»,

ե. 8-րդ կետում «աշխատանքային» բառը փոխարինել «զինվորական» բառով,

զ. ուժը կորցրած ճանաչել NN 3 և 4 ձևերը,

է. N 5 ձևը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Ձև N 5

 

 ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

 

Ամրացվում է ամառային և ձմեռային համազգեստի թիկունքի կենտրոնական մասում` համազգեստի օձիքից 10 սմ ներքև` 6 x 18 սմ չափսի:»:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2013 թ. հուլիսի 30

Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2013 թվականի

հուլիսի 25-ի N 796-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԱՆՑՆԵԼՈՒ ՎԱՅՐԵՐԻ (ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ)

 

NN
ը/կ

Ծառայության անցկացման վայրի (կազմակերպության) անվանումը

Լիազոր մարմինը

1.

«Թիվ 1 տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպություն
քաղ. Երևան

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

2.

«Նորքի տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպություն
քաղ. Երևան

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

3.

«Գյումրու տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպություն
քաղ. Գյումրի

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

4.

«Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպություն
քաղ. Վարդենիս

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

5.

«Նոր-Խարբերդ մասնագիտացված մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպություն
Արարատի մարզ, գ. Նոր Խարբերդ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

6.

«Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության հոգեբուժական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն
քաղ. Երևան

ՀՀ առողջապահության նախարարություն

7.

«Սևանի հանրապետական հոգեբուժական հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերություն
քաղ. Սևան

ՀՀ առողջապահության նախարարություն

8.

«Կապանի նյարդահոգեբուժական դիսպանսեր» փակ բաժնետիրական ընկերություն
քաղ. Կապան

ՀՀ տարածքային կառավարման նախարարություն

 9.

«Վանաձորի նյարդահոգեբուժական դիսպանսեր» փակ բաժնետիրական ընկերություն
քաղ. Վանաձոր

ՀՀ տարածքային կառավարման նախարարություն

 10.

«Գյումրու հոգեկան առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն
քաղ. Գյումրի

ՀՀ տարածքային կառավարման նախարարություն

11.

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի փրկարար ծառայության տարածքային ստորաբաժանումներ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Վ. Գաբրիելյան

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2013 թվականի

հուլիսի 25-ի N 796-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ

 

Այլընտրանքային աշխատանքային ծառայողները Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հուլիսի 25-ի N 796-Ն որոշման N 1 հավելվածով նախատեսված կազմակերպություններում կատարում են հետևյալ աշխատանքները՝

1) խնամող սանիտար.

2) խոհանոցի բանվոր.

3) բաղնիքի և լվացքատան սանիտար.

4) բակի հավաքարար.

5) փրկարարի օգնական (օժանդակ փրկարարական աշխատանքների գծով).

6) վարորդի օգնական (փրկարարական հատուկ տեխնիկայի և գույքի սպասարկում):

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Վ. Գաբրիելյան