Գլխավոր տեղեկություն
Համար
N 914-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (14.09.2013-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2013.09.04/48(988) Հոդ.828
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
01.08.2013
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.08.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.09.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

1 օգոստոսի 2013 թվականի N 914-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 1421-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 4-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հոկտեմբերի 5-ի «Լիցենզավորող մարմինների և լիցենզավորված սուբյեկտների կողմից Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչությանը տեղեկացման կարգը հաստատելու մասին» N 1421-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) որոշման վերնագրից, 1-ին կետից և որոշման 1-ին կետով հաստատված կարգի վերնագրից հանել «և լիցենզավորված սուբյեկտների» բառերը.

2) որոշման նախաբանից հանել «և 25-րդ հոդվածի 5-րդ մասին» բառերը.

3) կարգի 1-ին կետից հանել «ու լիցենզավորված սուբյեկտների» բառերը.

4) կարգի 2-րդ կետից հանել «բարդ ընթացակարգով տրվող», իսկ 3-րդ կետից` «բարդ ընթացակարգով տրամադրված» բառերը.

5) կարգի 2-րդ կետում «NN 1 և 2 ձևեր» բառերը փոխարինել «N 1 ձև» բառերով.

6) կարգի N 1 ձևի 1-ին կետը «անվանումը» բառից հետո լրացնել «(անհատ ձեռնարկատիրոջ անունը, հայրանունը, ազգանունը)» բառերով.

7) կարգի N 1 ձևի 2-րդ կետը «Գտնվելու վայրը» բառերից հետո լրացնել «(բնակության վայրը)» բառերով.

8) որոշման վերնագրում և տեքստում «պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչություն» բառերը և դրանց հոլովաձևերը փոխարինել «աշխատակազմի առողջապահական պետական տեսչություն» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով.

9) ուժը կորցրած ճանաչել կարգի 4-րդ և 5-րդ կետերը, NN 2, 3 և 4 ձևերը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2013 թ. օգոստոսի 29

Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան