Գլխավոր տեղեկություն
Համար
N 1425-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (29.07.2013-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2012.11.28/58(932) Հոդ.1237
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
01.11.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
19.11.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.12.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

1 նոյեմբերի 2012 թվականի N 1425-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 2176-Ն, 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-Ի N 1920-Ն, 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 20-Ի N 1009-Ն ԵՎ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 5-Ի N 1055-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը խմբ. 10.07.13 N 725-Ն)

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(նախաբանը խմբ. 10.07.13 N 725-Ն)

1. (կետը չեղյալ է ճանաչվել 10.07.13 N 725-Ն)

2. (կետը չեղյալ է ճանաչվել 10.07.13 N 725-Ն)

3. (կետը չեղյալ է ճանաչվել 10.07.13 N 725-Ն)

4. (կետը չեղյալ է ճանաչվել 10.07.13 N 725-Ն)

5. (կետը չեղյալ է ճանաչվել 10.07.13 N 725-Ն)

6. (կետը չեղյալ է ճանաչվել 10.07.13 N 725-Ն)

7. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 20-ի «Հայաստանի Հանրապետության միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատությունները վերակազմակերպելու և Հայաստանի Հանրապետության պետական քոլեջների օրինակելի կանոնադրությունը հաստատելու մասին» N 1009-Ն որոշման N 1 հավելվածի 69-րդ կետի 4-րդ սյունակում «Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարություն» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն» բառերով:

8. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի օգոստոսի 5-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի սեպտեմբերի 11-ի N 1298-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու, «Մշակութային ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկ ստեղծելու, մի շարք պետական ոչ առևտրային կազմակերպություններ ստեղծելու, լուծարելու, վերանվանելու և վերակազմակերպելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 17-ի N 419 որոշման մեջ փոփոխություններ կատարելու, 2002 թվականի օգոստոսի 22-ի N 1317-Ն, 2003 թվականի հունվարի 30-ի N 84-Ն, 2003 թվականի նոյեմբերի 21-ի N 1535-Ն և 2005 թվականի փետրվարի 10-ի N 119-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1055-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) չեղյալ ճանաչել որոշման 11-րդ կետը և 13-րդ կետի 6-րդ ենթակետը.

2) որոշման 12-րդ կետից հանել «և «Երևանի մշակույթի պետական քոլեջ» բառերը:

8.1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` մինչև սույն որոշման 4-րդ կետի 1-ին, 2-րդ և 3-րդ ենթակետերում նշված աշխատանքների ավարտը՝ ապահովել «Երևանի մշակույթի պետական քոլեջ» և «Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությունների ֆինանսավորումը` «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 09 բաժնի 03 խմբի 02 դասի «Միջին մասնագիտական կրթության գծով ուսանողական նպաստի տրամադրում» և «Միջին մասնագիտական կրթություն ստացող ուսանողների կրթաթոշակ» ծրագրերով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը նախատեսված միջոցների հաշվին` կնքելով համապատասխան պայմանագիր:

(8.1-ին կետը լրաց. 07.02.13 N 108-Ն)

9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. նոյեմբերի 19

Երևան

 

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
10.07.2013, N 725-Ն 29.07.2013, N 1425-Ն
07.02.2013, N 108-Ն 21.02.2013, N 1425-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան