ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 օգոստոսի 2013 թվականի N 867-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 17-Ի N 629-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մայիսի 17-ի «Կենսաթոշակային ֆոնդի մասնակիցներին մասնակիցների ռեեստրը վարողի կողմից տարեկան մեկ անգամ անվճար՝ մասնակցի կենսաթոշակային հաշվում արտացոլված նախորդ օրացուցային տարվա տվյալների մասին տեղեկատվությունը ներկայացնելու ձևը, բովանդակությունը և կարգը, ինչպես նաև այդ տեղեկատվության ստացման առաջին տարվան հաջորդող տարիներին մասնակիցների կողմից տեղեկատվության ստացման տարբերակների ընտրության, տեղեկատվության ստացման դադարեցման ու տեղեկատվության ստացման վերականգնման կարգը, ձևը և բովանդակությունը սահմանելու մասին» N 629-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումներն ու փոփոխությունները՝
1) որոշման N 1 հավելվածի՝
ա. 3-րդ կետի 2-րդ ենթակետը «Էլեկտրոնային փոստի հասցեն» բառերից հետո լրացնել «(առկայության դեպքում)» բառերով,
բ. 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Սույն կարգի 3-րդ կետում նշված տեղեկատվությունն առաջին անգամ մասնակցին է ներկայացվում էլեկտրոնային եղանակով (մասնակցի ցանկության դեպքում)` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ հաստատված ձևի պարտադիր կենսաթոշակային ֆոնդի ընտրության դիմումում մասնակիցների նշած էլեկտրոնային հասցեով կամ թղթային եղանակով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ հաստատված ձևի պարտադիր կենսաթոշակային ֆոնդի ընտրության դիմումում մասնակիցների նշած հասցեով, իսկ այդպիսի հասցե նշված չլինելու դեպքում` հարկային մարմնի կողմից մասնակիցների ռեեստրը վարողին տրամադրվող բնակության վայրի հասցեով: Երկրորդ և հետագա անգամները սույն կարգի 3-րդ կետում նշված տեղեկատվությունը մասնակցին ներկայացվում է ըստ նրա ընտրության` թղթային կամ էլեկտրոնային տարբերակով: Մասնակցի կողմից կենսաթոշակային հաշվի մասին տեղեկատվությունն էլեկտրոնային տարբերակով երկրորդ և հետագա անգամներն ստանալու դեպքում մասնակիցների ռեեստրը վարողն այդ տեղեկատվությունն ուղարկում է մասնակցի կողմից մասնակիցների ռեեստրը վարողին ներկայացված վերջին էլեկտրոնային փոստի հասցեով:».
2) որոշման N 3 հավելվածի՝
ա. 1-ին կետում «3-ին մասի» բառերը փոխարինել «3-րդ մասի» բառերով,
բ. 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Ընդ որում, սույն կետի առաջին նախադասությամբ նախատեսված դիմումում տեղեկատվության ստացման էլեկտրոնային եղանակի ընտրության դեպքում` հետագա տարիներին տեղեկատվությունը ներկայացվում է առանց լրացուցիչ դիմումը ներկայացնելու, բացառությամբ, եթե հետագայում ներկայացվել է տեղեկատվության ստացման դադարեցման դիմում:»,
գ. 4-րդ կետում «համաձայն աղյուսակի» բառերը փոխարինել «համաձայն N 4 աղյուսակի» բառերով,
դ. 4-րդ կետի աղյուսակը և Կենսաթոշակային հաշվում արտացոլված տվյալների ստացման վերաբերյալ դիմումի լրացման ուղեցույցը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Աղյուսակ N 4»
ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՀԱՇՎՈՒՄ ԱՐՏԱՑՈԼՎԱԾ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՍՏԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ԴԻՄՈՒՄ | ||||||||||||||||||||||||||
Ա. ՄԱՍՆԱԿՑԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԸ | ||||||||||||||||||||||||||
1. հանրային ծառայության համարանիշ կամ հանրային ծառայության համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը |
2. անունը |
3. ազգանունը | ||||||||||||||||||||||||
4. ծննդյան ամսաթիվը |
5. սեռը |
6. անձը հաստատող փաստաթղթի տեսակը |
7. անձը հաստատող փաստաթղթի նույնականացման համարը | |||||||||||||||||||||||
8. քաղաքացիությունը |
9. կենսական շահերի կենտրոնը |
10. անհատ ձեռնարկատիրոջ պետական գրանցման (հաշվառման) համարը |
11. ՀՎՀՀ-ն | |||||||||||||||||||||||
Բ. ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՆԱԽԸՆՏՐԵԼԻ ՄԻՋՈՑԸ | ||||||||||||||||||||||||||
12. ստացման եղանակը |
13. լեզուն | |||||||||||||||||||||||||
12.1. փոստով |
12.2. էլեկտրոնային փոստով |
13.1. հայերեն |
13.2. ռուսերեն |
13.3. անգլերեն | ||||||||||||||||||||||
Գ. ՄԱՍՆԱԿՑԻ ԿՈՆՏԱԿՏԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐԸ | ||||||||||||||||||||||||||
14. փոստային ինդեքսը |
15. երկիրը |
16. վարչատարածքային միավորը |
17. համայնքը (վարչական շրջանը) |
18. բնակավայրը, փողոցը, տունը (շենքը), բնակարանը | ||||||||||||||||||||||
19. հեռախոսահամարը |
20. բջջային հեռախոսահամարը |
21. էլեկտրոնային փոստի հասցեն | ||||||||||||||||||||||||
Դ. ՈՐՈՇՈՒՄԸ | ||||||||||||||||||||||||||
22. մասնակցի որոշումը կենսաթոշակային հաշվի մասին տեղեկատվությունն ստանալու վերաբերյալ | ||||||||||||||||||||||||||
22.1. ստանալ (վերականգնել) տեղեկատվությունը | ||||||||||||||||||||||||||
22.2. դադարեցնել տեղեկատվության ստացումը | ||||||||||||||||||||||||||
23. ամսաթիվը |
24. մասնակցի ստորագրությունը
|
25. լիազորված անձի անունը, ազգանունը |
26. լիազորված անձի ստորագրությունը | |||||||||||||||||||||||
Էջը լրացնելիս օգտվեք դիմումի դարձերեսին տեղադրված ուղեցույցից |
ՈՒ Ղ Ե Ց ՈՒ Յ Ց
ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՀԱՇՎՈՒՄ ԱՐՏԱՑՈԼՎԱԾ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՍՏԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ԴԻՄՈՒՄԻ ԼՐԱՑՄԱՆ
1. «1. հանրային ծառայությունների համարանիշ կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը» վանդակում պարտադիր լրացվում է մասնակցի հանրային ծառայությունների համարանիշը, իսկ հանրային ծառայությունների համարանիշի բացակայության դեպքում լրացվում է հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը (սույն վանդակը լրացվելիս 2-21-րդ վանդակները լրացվում են ինքնաշխատ, եթե մասնակիցների ռեեստրը վարողի կողմից այդ հնարավորությունն ապահովված է):
2. «2. անունը» վանդակում պարտադիր լրացվում է մասնակցի անունը, ինչպես որ նշված է անձը հաստատող փաստաթղթում:
3. «3. ազգանունը» վանդակում պարտադիր լրացվում է մասնակցի ազգանունը, ինչպես որ նշված է անձը հաստատող փաստաթղթում:
4. «4. ծննդյան ամսաթիվը» վանդակում պարտադիր լրացվում է մասնակցի ծննդյան ամսաթիվը (օրը, ամիսը, տարեթիվը ֆորմատով), ինչպես որ նշված է անձը հաստատող փաստաթղթում, մասնավորապես, 01/01/1990:
5. «5. սեռը» վանդակում պարտադիր լրացվում է մասնակցի սեռը, ինչպես որ նշված է անձը հաստատող փաստաթղթում, մասնավորապես, իգական՝ Ի, արական՝ Ա:
6. «6. անձը հաստատող փաստաթղթի տեսակը» վանդակում պարտադիր լրացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի N 767 որոշմամբ նախատեսված մասնակցի անձը հաստատող վավեր փաստաթղթի տեսակը:
7. «7. անձը հաստատող փաստաթղթի նույնականացման համարը» վանդակում պարտադիր լրացվում է մասնակցի վավեր անձնագրի սերիան և համարը կամ անձը հաստատող այլ վավեր փաստաթղթի նույնականացման համարը, եթե «6. անձը հաստատող փաստաթղթի տեսակը» վանդակում լրացվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի N 767 որոշմամբ նախատեսված անձնագրից բացի այլ փաստաթուղթ կամ օտարերկրյա քաղաքացի հանդիսացող մասնակցի անձնագրի կամ անձի ինքնությունը հաստատող այլ փաստաթղթի նույնականացման համարը:
8. «8. քաղաքացիությունը» վանդակում պարտադիր լրացվում է մասնակցի քաղաքացիությունը, ինչպես որ նշված է անձը հաստատող փաստաթղթում, իսկ քաղաքացիության բացակայության դեպքում լրացվում է «քաղաքացիություն չունեցող անձ»:
9. «9. կենսական շահերի կենտրոնը» վանդակում պարտադիր լրացվում է օտարերկրյա քաղաքացի հանդիսացող մասնակցի կենսական շահերի կենտրոնը (կենսական շահերի կենտրոնն այն վայրն է, որտեղ կենտրոնացված են անձի ընտանեկան կամ տնտեսական շահերը: Ընտանեկան կամ տնտեսական շահ է համարվում այն վայրը, որտեղ գտնվում է անձի բնակելի տունը (բնակարանը), որտեղ բնակվում է անձը կամ նրա ընտանիքը (բնակության վայրն այն վայրն է, որտեղ անձը մշտապես կամ առավելապես ապրում է), և որտեղ գտնվում է նրա (ընտանիքի) անձնական կամ ընտանեկան հիմնական գույքը կամ հիմնական տնտեսական (պրոֆեսիոնալ) գործունեության իրականացման վայրը):
10. «10. անհատ ձեռնարկատիրոջ պետական գրանցման (հաշվառման) համարը» վանդակում պարտադիր լրացվում է անհատ ձեռնարկատեր հանդիսացող մասնակցի պետական գրանցման (հաշվառման) համարը:
11. «11. ՀՎՀՀ-ն» վանդակում պարտադիր լրացվում է անհատ ձեռնարկատեր հանդիսացող մասնակցի հարկ վճարողի հաշվառման համարը:
12. «12. ստացման եղանակը» դաշտում մասնակիցների ռեեստրը վարողից կենսաթոշակային հաշվի մասին տեղեկատվություն ստանալու եղանակի ընտրության համար կատարվում է ձախից V-աձև նշում (կարելի է ընտրել «12.1. փոստով» կամ «12.2. էլեկտրոնային փոստով» վանդակներից միայն մեկը):
13. «13. լեզուն» դաշտում ձախից V-աձև նշումով դիմումատուի ցանկությամբ ընտրվում է մասնակիցների ռեեստրը վարողից կենսաթոշակային հաշվի մասին տեղեկատվությունն ստանալու մասնակցի նախընտրելի լեզուն, ընդ որում, կարելի է ընտրել «13.1. հայերեն», «13.2. ռուսերեն» կամ «13.3. անգլերեն» տարբերակներից միայն մեկը:
14. «14. փոստային ինդեքսը» վանդակում պարտադիր լրացվում է մասնակցի բնակության վայրի փոստային ինդեքսը:
15. «15. երկիրը» վանդակում պարտադիր լրացվում է մասնակցի բնակության երկրի անվանումը:
16. «16. վարչատարածքային միավորը» վանդակում պարտադիր լրացվում է մարզի անվանումը, որտեղ բնակվում է մասնակիցը, իսկ Երևանի քաղաքային համայնքի դեպքում` «Երևան» (օտարերկրյա հասցեի դեպքում լրացվում է տվյալ երկրի վարչատարածքային միավորի անվանումը):
17. «17. համայնքը (վարչական շրջանը)» վանդակում պարտադիր լրացվում է մարզի համայնքի (քաղաքային, գյուղական), իսկ Երևանի քաղաքային համայնքի դեպքում` վարչական շրջանի (օտարերկրյա հասցեի դեպքում` տվյալ երկրի համայնքային միավորի) անվանումը, որտեղ բնակվում է մասնակիցը:
18. «18. բնակավայրը, փողոցը, տունը (շենքը), բնակարանը» վանդակում հաջորդաբար պարտադիր լրացվում են բնակավայրի անվանումը (առկայության դեպքում), փողոցի անվանումը, տան (շենքի), բնակարանի համարները, որտեղ բնակվում է մասնակիցը:
19. «19. հեռախոսահամարը» վանդակում դիմումատուի ցանկությամբ լրացվում են այն հեռախոսների միջազգային կոդերը և համարները (բնակության, ծառայողական), որոնցով հնարավոր է կապ հաստատել մասնակցի հետ:
20. «20. բջջային հեռախոսահամարը» վանդակում դիմումատուի ցանկությամբ լրացվում են այն բջջային հեռախոսների միջազգային կոդերը և համարները, որոնցով հնարավոր է կապ հաստատել մասնակցի հետ:
21. «21. էլեկտրոնային փոստի հասցեն» վանդակում պարտադիր լրացվում է մասնակցի էլեկտրոնային փոստի հասցեն, որով մասնակիցը նախընտրում է ստանալ կենսաթոշակային հաշվի մասին տեղեկատվություն մասնակիցների ռեեստրը վարողից, եթե ընտրվել է «12.2. էլեկտրոնային փոստով» վանդակը:
22. «22. մասնակցի որոշումը կենսաթոշակային հաշվի մասին տեղեկատվությունն ստանալու վերաբերյալ» դաշտում մասնակցի կողմից որոշում ընդունվելու համար կատարվում է ձախից V-աձև նշում, ընդ որում:
23. «22.1. ստանալ (վերականգնել) տեղեկատվությունը» վանդակում նշում է կատարվում այն դեպքում, երբ մասնակիցը ցանկանում է ստանալ իր կենսաթոշակային հաշվում արտացոլված տվյալների մասին տեղեկատվությունը կամ վերականգնել ստացումը, եթե նախկինում դադարեցրել է ստացումը: Այս դեպքում աղյուսակի «Բ» և «Գ» դաշտերը պարտադիր լրացվում են:
24. «22.2. դադարեցնել տեղեկատվության ստացումը» վանդակում նշում է կատարվում այն դեպքում, երբ մասնակիցը ցանկանում է դադարեցնել տեղեկատվության ստացումը: Այս դեպքում աղյուսակի «Բ» և «Գ» դաշտերը չեն լրացվում:
25. «23. ամսաթիվը» վանդակում պարտադիր լրացվում է դիմումը ներկայացնելու ամսաթիվը (օրը, ամիսը, տարեթիվը ֆորմատով), մասնավորապես, 01/01/2014:
26. «24. մասնակցի ստորագրությունը» վանդակում պարտադիր դրվում է մասնակցի ստորագրությունը, եթե սույն դիմումը ներկայացվում է մասնակցի կողմից անմիջականորեն (ոչ ներկայացուցչի միջոցով), ընդ որում, թղթային ձևով:
27. «25. լիազորված անձի անունը, ազգանունը» վանդակում պարտադիր լրացվում են մասնակցի լիազորված անձի անունը և ազգանունը, ինչպես նշված է անձը հաստատող փաստաթղթում, եթե սույն դիմումը թղթային ձևով ներկայացվում է հաշվի օպերատորին՝ լիազորված անձի կողմից:
28. «26. լիազորված անձի ստորագրությունը» վանդակում պարտադիր դրվում է մասնակցի լիազորված անձի ստորագրությունը, եթե սույն դիմումը ներկայացվում է թղթային ձևով՝ լիազորված անձի միջոցով:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հունվարի 1-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Գևորգյան |
2013 թ. օգոստոսի 22 Երևան |