Գլխավոր տեղեկություն
Համար
N 886-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (08.10.2013-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
07.10.2013
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
07.10.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.10.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

7 հոկտեմբերի 2013 թվականի N 886-Ա

 

Վ. ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻՆ ԵՎ Ս. ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՎԱՇԻՆԳՏՈՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Համաշխարհային բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի տարեկան հանդիպմանը մասնակցելու համար Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վ. Գաբրիելյանին 2013 թվականի հոկտեմբերի 8-12-ը և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի խորհրդական Ս. Սարգսյանին 2013 թվականի հոկտեմբերի 3-13-ը գործուղել Վաշինգտոն (Ամերիկայի Միացյալ Նահանգներ):

2. Ի լրումն Հայաստանի Հանրապետության վարչապետի 2013 թվականի սեպտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության պատվիրակություն Վաշինգտոն գործուղելու մասին» N 840-Ա որոշման՝ Համաշխարհային բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի տարեկան հանդիպմանը մասնակցող` Հայաստանի Հանրապետության պատվիրակության ղեկավար նշանակել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վ. Գաբրիելյանին։

3. Վաշինգտոն գործուղման հետ կապված ծախսերը` համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել՝

1) Վ. Գաբրիելյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

2) Ս. Սարգսյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2013 թ. հոկտեմբերի 7

Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան