ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 հուլիսի 2013 թվականի N 841-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 25-Ի N 472-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի ապրիլի 25-ի «Պետական կարիքների համար իրականացվող կապիտալ ծախսերի հաշվարկի հիմքում դրվող ապրանքատեսակների կողմնորոշիչ գների և շինարարության ոլորտում գների ինդեքսների հաշվարկման կարգը հաստատելու մասին» N 472-Ն որոշման հավելվածի 14-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություններով.
«Սույն կարգի 13-րդ կետով նախատեսված քանակով տեղեկատվության հավաքագրման անհնարինության դեպքում նյութի գինը կարող է որոշվել 1 կամ 2 աղբյուրից ստացված տեղեկատվության հիման վրա` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի համաձայնությամբ: Սույն կարգի իմաստով` տեղեկատվության հավաքագրման անհնարինություն է համարվում այն իրավիճակը, երբ պետք է որոշվի սպառողական շուկայում լայն սպառման ապրանքատեսակ չհանդիսացող այնպիսի նյութի գինը`
1) որն արտադրվում (արդյունահանվում) կամ իրացվում է 1 կամ 2 կազմակերպության կողմից.
2) երբ ցանկում ընդգրկված նյութի տեխնիկական բնութագրերն անհնար է նույնականացնել շուկայում առկա տվյալ նյութի տեխնիկական բնութագրերի հետ.
3) որի գնի ուսումնասիրության արդյունքում արձանագրված աղբյուրներում առկա է տվյալ նյութի նվազագույն գնի նկատմամբ 15 և ավելի տոկոսի չափով գերազանցում.
4) որն արտադրող (արդյունահանող) կամ իրացնող կազմակերպությունները հրաժարվել են գների մասին տեղեկատվություն տրամադրելուց, որոնց կազմակերպությունը սահմանված կարգով դիմել է առնվազն տարեկան մեկ անգամ:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. օգոստոսի 8 Երևան |