ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 օգոստոսի 2013 թվականի N 811-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 13-Ի N 121 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասին, 24-րդ հոդվածի երկրորդ պարբերությանը, 25-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 13-ի «Դիվանագիտական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար արտաքին ու ներքին մրցույթ անցկացնելու և դիվանագետների փորձաշրջան անցնելու կարգը, դիվանագիտական ծառայության պաշտոնում նշանակվելու համար անհրաժեշտ մասնագիտությունների ցանկը և ծառայողական պարտականությունների և լիազորությունների իրականացմանը խոչընդոտող հիվանդությունների ցանկը հաստատելու մասին» N 121 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) որոշման 1-ին կետի «բ» ենթակետով հաստատված ցանկը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 1 հավելվածի.
2) որոշման 1-ին կետի «գ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«գ) այն հիվանդությունների ցանկը, որոնք դիվանագիտական ծառայության պաշտոնի նշանակվելու դեպքում ծառայության ընթացքում կարող են խոչընդոտել ծառայողական պարտականությունների և լիազորությունների իրականացմանը (կցվում է)».
3) որոշման 1-ին կետի «գ» ենթակետով հաստատված ցանկը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 2 հավելվածի.
4) որոշման 1.1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1.1. Սույն որոշման 1-ին կետի «բ» ենթակետով հաստատված ցանկում նշված մասնագիտություններ ունենալու պահանջը, ինչպես նաև 1-ին կետի «գ» ենթակետով հաստատված ցանկում նշված հիվանդություններ չունենալու պահանջը տարածվում են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության դիվանագիտական դպրոցի այն ունկնդիրների վրա, ովքեր «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 51.1-ին հոդվածի համաձայն կարող են հավակնել կցորդի պաշտոնին:».
5) որոշման 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Որոշման 1-ին կետի «ա» ենթակետով հաստատված կարգի`
1) 15-րդ կետի երկրորդ պարբերությունում «կրկնակի» բառը փոխարինել «արտաքին» բառով, իսկ «6» թիվը՝ «մեկ» թվով.
2) 17-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«17. Արտաքին մրցույթ անցկացվում է միայն կցորդի թափուր պաշտոնն զբաղեցնելու, ինչպես նաև սույն կարգի 15-րդ կետի երկրորդ պարբերությունում նշված դեպքում:
Արտաքին մրցույթին մասնակցելու համար կարող են դիմել պետական մարմիններում, միջազգային կազմակերպություններում, կրթական և գիտական հաստատություններում, ինչպես նաև միջազգային հարաբերությունների ոլորտում ներգրավվածություն ունեցող (ծրագրեր իրականացնող, համաժողովներ, սեմինարներ կազմակերպող, զեկույցներ պատրաստող և համարժեք այլ գործունեություն իրականացնող) հասարակական և այլ կազմակերպություններում համապատասխան մասնագիտական աշխատանքային ստաժ ունեցողները՝
երրորդ քարտուղարի համար` առնվազն 3 տարվա,
երկրորդ քարտուղարի համար` առնվազն 4 տարվա,
առաջին քարտուղարի համար` 8 տարվա,
խորհրդականի համար՝ 10 տարվա,
բաժնի պետի համար` առնվազն 12 տարվա (որից` առնվազն 2 տարի` ղեկավար պաշտոններում),
աշխատակազմի վարչության պետի և առանձնացված ստորաբաժանման ղեկավարի տեղակալի համար` առնվազն 14 տարվա (որից` առնվազն 4 տարի` ղեկավար պաշտոններում).
3) 18-րդ կետի`
ա. առաջին պարբերությունը «միջոցներով» բառից հետո լրացնել «, ինչպես նաև նախարարության պաշտոնական կայքէջում» բառերով,
բ. «ը» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ը) սույն կարգի տեքստին ծանոթանալու համար անհրաժեշտ հղումներ».
4) 19-րդ կետի՝
ա. «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ա) դիմում/հարցաթերթիկ, որի ձևը սահմանում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը»,
բ. «ե» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ե) բնութագիր` վերջին աշխատանքի վայրից` անմիջական ղեկավարի կողմից տրված (առկայության դեպքում)»,
գ. «ը» ենթակետից հետո կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Մրցույթին մասնակցելու համար դիմած անձինք զգուշացվում են կեղծ տեղեկություններ և փաստաթղթեր ներկայացնելու դեպքում օրենքով նախատեսված պատասխանատվության մասին։».
5) 21-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«21. Արտաքին մրցույթին մասնակցելու նպատակով անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու համար նախատեսված վերջին օրվանից հետո հանձնաժողովը կարող է համապատասխան իրավասու մարմիններից կատարել պաշտոնական հարցում` այդ փաստաթղթերի իսկությունը ճշտելու համար:».
6) 22-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) Արտաքին մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ գրավոր աշխատանքի և հարցազրույցի:
2) Գրավոր աշխատանքի նպատակն է ստուգել մրցույթի մասնակցի`
ա) Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, պետական կառավարման համակարգի, դիվանագիտական ծառայության հիմունքների, ներքին և արտաքին քաղաքական խնդիրների, հայ ժողովրդի պատմության, միջազգային հարաբերությունների, միջազգային իրավունքի իմացությունը,
բ) վերլուծական և (կամ) գործնական ունակությունները,
գ) հայերենի և օտար լեզուների (առնվազն երկու) իմացությունը:
3) Սույն կետի 2-րդ ենթակետի «ա» պարբերությունում նշված գիտելիքների իմացությունն ստուգվում է թեստավորման միջոցով: Թեստավորումն անցկացվում է սույն կետով նախատեսված` հրապարակված հարցաշարից պատահական ընտրված հարցերի պատասխաններից որևէ մեկի նշմամբ:
4) Սույն կետի 2-րդ ենթակետի «բ» պարբերությունում նշված` վերլուծական և (կամ) գործնական ունակություններն ստուգվում են միջազգային հարաբերությունների, արտաքին քաղաքական խնդիրների և (կամ) միջազգային իրավունքի վերաբերյալ գրավոր աշխատանքի (էսսեի) կամ կոնկրետ առաջադրանքի կամ խնդիրների լուծման միջոցով:
5) Սույն կետի 2-րդ ենթակետի «գ» պարբերությունում նշված՝ օտար լեզուների իմացությունն ստուգվում է օտար լեզուներից հայերենով և հայերենից օտար լեզուներով թարգմանության և (կամ) օտար լեզվով ներկայացված առաջադրանքի կամ խնդրի լուծումը համապատասխան օտար լեզվով շարադրելու միջոցով:
6) Թեստի համար նախատեսված հարցաշարը, ինչպես նաև գրավոր աշխատանքի հնարավոր թեմաները, առաջադրանքների և խնդիրների հնարավոր ոլորտները ոչ ուշ, քան արտաքին մրցույթի անցկացումից մեկ ամիս առաջ պետք է հրապարակվեն նախարարության պաշտոնական կայքէջում: Դրանք կարող են նաև էլեկտրոնային տարբերակով տրամադրվել մրցույթի մասնակիցներին:
7) Գրավոր աշխատանքն իրականացվում է ծածկագրերի կիրառմամբ` գաղտնիությունն ապահովելու նպատակով։».
7) 23-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«23. Հարցազրույցին մասնակցելու իրավունք են ձեռք բերում սույն կարգի 22-րդ կետում նշված գրավոր աշխատանքի բաղադրիչներից ընդհանուրն առնվազն 80 տոկոս հավաքած մրցույթի մասնակիցները` պայմանով, որ որևէ բաղադրիչով հավաքած միավորը պակաս չլինի 75 տոկոսից:
Հարցազրույցն անցկացվում է դիվանագիտական ծառայության տվյալ պաշտոնի նկարագրով սահմանված լիազորությունների վերաբերյալ արտաքին մրցույթի մասնակիցների մասնագիտական գիտելիքները և գործնական կարողություններն ստուգելու նպատակով:».
8) 27-րդ կետը «80 տոկոսին» բառերից հետո լրացնել «(պայմանով, որ որևէ բաղադրիչով հավաքած միավորը պակաս չլինի 75 տոկոսից)» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. օգոստոսի 5 Երևան |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2013 թվականի օգոստոսի 1-ի N 811-Ն որոշման |
«Հաստատված է ՀՀ կառավարության 2002 թվականի փետրվարի 13-ի N 121 որոշմամբ |
Ց Ա Ն Կ
ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՈՒՄ ՆՇԱՆԱԿՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
1. Աշխարհագրություն
2. Փիլիսոփայություն
3. Քաղաքագիտություն
4. Հոգեբանություն
5. Պատմություն
6. Իրավագիտություն
7. Լրագրություն
8. Միջազգային հարաբերություններ
9. Արևելագիտություն
10. Հայոց լեզու և գրականություն
11. Լեզվաբանություն
12. Լեզվաբանություն և միջմշակութային հաղորդակցություն
13. Օտար լեզու և գրականություն
14. Մշակութաբանություն
15. Կրոնագիտություն
16. Աստվածաբանություն
17. Հանրային կառավարում
18. Թարգմանչական գործ
19. Ռուսաց լեզու և գրականություն
20. Սփյուռքագիտություն
21. Եկեղեցաբանություն
22. Եվրոպագիտություն
23. Կովկասագիտություն
24. Սոցիոլոգիա
25. Կոնֆլիկտաբանություն
26. Տնտեսագիտության տեսություն
27. Կառավարում
28. Վիճակագրություն
29. Միջազգային տնտեսական հարաբերություններ
30. Կառավարման տեղեկատվական համակարգեր
31. Տեղեկատվական անվտանգություն»։
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ |
Տ. Գևորգյան |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2013 թվականի օգոստոսի 1-ի N 811-Ն որոշման |
«Հաստատված է ՀՀ կառավարության 2002 թվականի փետրվարի 13-ի N 121 որոշմամբ |
Ց Ա Ն Կ
ԱՅՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՈՐՈՆՔ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԻ ՆՇԱՆԱԿՎԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿԱՐՈՂ ԵՆ ԽՈՉԸՆԴՈՏԵԼ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆԸ
1. Բոլոր տեսակի փսիխոտիկ բնույթի հոգեկան խանգարումներ
2. Ոչ փսիխոտիկ բնույթի հոգեկան խանգարումներ, որոնք ընթանում են հաճախակի սրացումներով` արտահայտված նևրոտիկ և անձի խանգարումներով
3. Մտավոր զարգացման խանգարումներ
4. Տուբերկուլյոզ (ակտիվ շրջանում)
5. Թմրամոլություն, թունամոլություն, այդ թվում` ալկոհոլիզմ, անձի դեգրադացիայի երևույթներով
6. Կենտրոնական նյարդային համակարգի և ներքին օրգանների հիվանդություններ` դեկոմպենսացիայի փուլում
7. Քիթ-կոկորդ-ականջի հիվանդություններ
1) խլություն
8. Ակնաբուժական հիվանդություններ
1) կուրություն»։
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ |
Տ. Գևորգյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|