ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 օգոստոսի 2013 թվականի N 931-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Անհատական բնակելի շենքերի ընտրանքային հետազոտություն իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությանը Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից հատկացնել 5,500.0 հազ. դրամ` համաձայն N 1 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1616-Ն որոշման NN 11 և 12 հավելվածներում կատարել լրացումներ` համաձայն NN 2 և 3 հավելվածների:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. սեպտեմբերի 4 |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2013 թվականի օգոստոսի 29-ի N 931-Ն որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ՀԱՏԿԱՑՎՈՂ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԲԱՇԽՈՒՄՆ ԸՍՏ ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ
(հազ. դրամ) |
Բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների անվանումները |
Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով) | |
ինն ամիս |
տարի | |
ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ |
5,500.0 |
5,500.0 |
այդ թվում՝ |
||
Ա. ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ |
5,500.0 |
5,500.0 |
այդ թվում՝ |
||
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄ |
5,500.0 |
5,500.0 |
այդ թվում՝ |
||
- մասնագիտական ծառայություններ |
5,500.0 |
5,500.0 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Վ. Գաբրիելյան |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2013 թվականի օգոստոսի 29-ի N 931-Ն որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.27 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ
Չափորոշիչներ |
Ցուցանիշների փոփոխությունը | |||||
ոչ ֆինանսական ցուցանիշներ |
ֆինանսական ցուցանիշներ | |||||
ինն ամիս |
տարի |
ինն ամիս |
տարի | |||
ՄԱՍ Բ: Կառավարչական հիմնարկի անմիջական գործունեության արդյունքները 1. Անմիջականորեն մատուցվող ծառայությունների արդյունքային ցուցանիշները | ||||||
Ծրագրային դասիչը |
Անվանումը Նկարագրությունը | |||||
1143 |
ԱԾ 07 | |||||
Քանակական |
X |
X | ||||
Որակական |
Մշակված չէ |
X |
X | |||
Ժամկետայնության |
Մշակված չէ |
X |
X | |||
Մատուցվող ծառայության վրա կատարվող ծախսը (հազ. դրամ) |
X |
X |
5,500.0 |
5,500.0 | ||
Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը | ||||||
Վերջնական արդյունքի նկարագրությունը | ||||||
Ծառայություն մատուցողի (մատուցողների) անվանումը (անվանումները) |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Վ. Գաբրիելյան |
Հավելված N 3 ՀՀ կառավարության 2013 թվականի օգոստոսի 29-ի N 931-Ն որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ N 12 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ
Գնման առարկայի |
Ցուցանիշների | |||||
անվանումը |
գնման ձևը |
չափի միավորը | ||||
քանակը |
գումարը | |||||
ՀՀ ազգային վիճակագրական ծառայություն |
5,500.0 | |||||
Բաժին 11 |
Խումբ 01 |
Դաս 01 |
Ծրագրման և վիճակագրական ընդհանուր ծառայություններ |
5,500.0 | ||
01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ |
5,500.0 | |||||
ՄԱՍ II. Ծառայություններ |
5,500.0 | |||||
Հարցազրուցավարի ծառայություն |
ՊԸ |
դրամ |
1.0 |
4,600.0 | ||
Մուտքագրողի ծառայություն |
ՊԸ |
դրամ |
1.0 |
150.0 | ||
Ծրագրավորողի ծառայություն |
ՊԸ |
դրամ |
1.0 |
90.0 | ||
Վերստուգողի ծառայություն |
ՊԸ |
դրամ |
1.0 |
660.0 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Վ. Գաբրիելյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|