ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 փետրվարի 2016 թվականի N 88-Ա
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ՝ ԲԵԼԳԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև նոր շրջանակային համաձայնագրի առևտրի ու ներդրումների հարցերի շուրջ վարվող բանակցությունների առաջին փուլին մասնակցելու նպատակով պատվիրակության՝ համաձայն հավելվածի, 2016 թվականի փետրվարի 15-18-ը Բելգիայի Թագավորություն (Բրյուսել) գործուղման հետ կապված ծախսերը, մասնավորապես, Գարեգին Մելքոնյանինը, Վիգեն Քոչարյանինը, Արթուր Մայսուրյանինը, Արմեն Մելկիկյանինը, Սերգեյ Շահնազարյանինը, Լուսինե Դավթյանինը, Անդրանիկ Խաչիկյանինը, Մանուկ Միքայելյանինը, Խաչատուր Խաչատրյանինը, Ժորա Սարգսյանինը և Տիգրան Հարությունյանինը, կատարել Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։
2. Ընդունել ի գիտություն, որ Արման Ալոյանի և Գևորգ Նազարյանի՝ Բելգիայի Թագավորություն (Բրյուսել) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության «Ստանդարտների ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Գարեգին Մելքոնյանի՝ Բելգիայի Թագավորություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:
|
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
|
2016 թ. փետրվարի 22 Երևան |
|
Հավելված ՀՀ վարչապետի 2016 թ. փետրվարի 22-ի N 88-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
2016 ԹՎԱԿԱՆԻ փետրվարի 15-18-Ը Բելգիայի Թագավորություն մեկնող ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
|
Գ. Մելքոնյան |
- ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ (պատվիրակության ղեկավար) |
|
Վ. Քոչարյան |
- ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ |
|
Խ. Խաչատրյան |
- ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության պետ (15.02.2016 թ.-17.02.2016 թ.) |
|
Ա. Մայսուրյան |
- ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի Եվրամիության և Առևտրի համաշխարհային կազմակերպության վարչության պետ |
|
Ա. Մելկիկյան |
- ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի միջազգային համագործակցության վարչության պետ |
|
Ս. Շահնազարյան |
- ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի պետական ներքին ֆինանսական հսկողության և պետական գնումների մեթոդաբանության վարչության պետ (15.02.2016 թ.-17.02.2016 թ.) |
|
Ժ. Սարգսյան |
- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի աշխատանքի և զբաղվածության վարչության աշխատանքի բաժնի պետ (15.02.2016 թ.-17.02.2016 թ.) |
|
Տ. Հարությունյան |
- ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի Եվրամիության և Առևտրի համաշխարհային կազմակերպության վարչության Առևտրի համաշխարհային կազմակերպության բաժնի առաջին կարգի մասնագետ |
|
Ա. Ալոյան |
- ՀՀ կենտրոնական բանկի իրավաբանական վարչության իրավական խորհրդատվության և զարգացման բաժնի պետ (համաձայնությամբ) |
|
Մ. Միքայելյան |
- ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի աշխատակազմի վերահսկողության վարչության պետ (համաձայնությամբ, 16.02.2016 թ.-18.02.2016 թ.) |
|
Լ. Դավթյան |
- ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի տեղակալ (15.02.2016 թ.-17.02.2016 թ.) |
|
Ա. Խաչիկյան |
- ՀՀ էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալության պետի տեղակալ (15.02.2016 թ.-17.02.2016 թ.) |
|
Գ. Նազարյան |
- ՀՀ էկոնոմիկայի նախարարության «Ստանդարտների ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի փոխտնօրեն (16.02.2016 թ.-18.02.2016 թ.) |
|
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Դ. Հարությունյան |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|