ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 փետրվարի 2008 թվականի N 98-Ն
ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՐՑԵՐՈՎ ԶԲԱՂՎՈՂ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳՆ ՈՒ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 747-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշմանդամություն ունեցող անձանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման նպատակով`
1. Ստեղծել հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողով:
2. Հաստատել`
1) հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի աշխատակարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի անհատական կազմը` համաձայն N 2 հավելվածի:
3. Սահմանել, որ հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի աշխատանքային գործունեության կազմակերպական-տեխնիկական ապահովումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմը:
4. Հայաստանի Հանրապետության մարզպետներին և Երևանի քաղաքապետին` ստեղծել հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մարզային և Երևան քաղաքի հանձնաժողովներ:
5. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2006 թվականի հոկտեմբերի 10-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետին կից` հաշմանդամների հարցերով զբաղվող խորհուրդ ստեղծելու մասին» N 747-Ն որոշումը:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2008 թ. փետրվարի 25 Երևան |
Հավելված N 1 ՀՀ վարչապետի 2008 թ.փետրվարի 25-ի N 98-Ն որոշման |
Ա Շ Խ Ա Տ Ա Կ Ա Ր Գ
ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՐՑԵՐՈՎ ԶԲԱՂՎՈՂ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովը (այսուհետ` հանձնաժողով) խորհրդակցական մարմին է, որի գործունեության նպատակը հաշմանդամություն ունեցող անձանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովմանն աջակցելն է:
2. Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության oրենսդրությամբ, ինչպես նաև սույն աշխատակարգով:
3. Հանձնաժողովը հաստատում է հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մարզային և Երևան քաղաքի հանձնաժողովների գործունեության կարգը:
II. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ
4. Հանձնաժողովի հիմնական խնդիրներն են`
1) հաշմանդամություն ունեցող անձանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովմանն աջակցելը.
2) հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների իրացման ընթացքում ծագած խնդիրները վերլուծելը և դրանց լուծման վերաբերյալ առաջարկություններ մշակելը.
3) հաշմանդամություն ունեցող անձանց համար հավասար պայմանների, հասարակական կյանքում նրանց առավելագույնս ներգրավվածության ապահովման, սոցիալական հիմնախնդիրների լուծմանն աջակցելը.
4) հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների և շահերի պաշտպանության համար պատասխանատու պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմինների և այդ ոլորտում գործող հասարակական, գիտական և այլ կազմակերպությունների համագործակցությանն աջակցելը.
5) հաշմանդամության իրավիճակի մասին ամենամյա ազգային զեկույցի քննարկումը:
III. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
5. Հանձնաժողովն իր առջև դրված խնդիրների լուծման համար`
1) համապատասխան պետական լիազոր մարմիններ և տեղական ինքնակառավարման մարմիններ է ներկայացնում առաջարկություններ Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության 2006-2015 թվականների ռազմավարության և հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական պաշտպանության տարեկան ծրագրի իրականացման վերաբերյալ.
2) քննարկում է հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական պաշտպանության տարեկան ծրագրի նախագիծը և տալիս եզրակացություն` այն Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնելու համար.
3) համապատասխան ոլորտի լիազոր մարմիններ է ներկայացնում առաջարկություններ հաշմանդամ և ոչ հաշմանդամ անձանց համար հնարավորությունների հավասարեցման վերաբերյալ.
4) քննարկում է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների և շահերի պաշտպանության ոլորտում Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունների կատարման ընթացքը և ներկայացնում առաջարկություններ դրանց արդյունավետ իրականացման վերաբերյալ.
5) քննարկում է հաշմանդամություն ունեցող անձանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման հետ կապված հարաբերությունները կարգավորող նորմատիվ իրավական ակտերի նախագծերը և դրանց վերաբերյալ տալիս եզրակացություն.
6) ուսումնասիրում և վերլուծում է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների խախտման պատճառները և համապատասխան ոլորտի լիազոր մարմիններ ներկայացնում առաջարկություններ.
7) ուսումնասիրում և վերլուծում է հաշմանդամության առաջացման պատճառները և ներկայացնում համապատասխան առաջարկություններ.
8) քննարկում է հաշմանդամության իրավիճակի մասին ազգային զեկույցի նախագիծը և ներկայացնում առաջարկություններ.
9) քննարկում և Հայաստանի Հանրապետության վարչապետին, նախարարներին, մարզպետներին (Երևանի քաղաքապետին), տեղական ինքնակառավարման մարմիններ է ներկայացնում քաղաքացիների դիմումների և բողոքների վերաբերյալ առաջարկություններ` բացառությամբ Հայաստանի Հանրապետության oրենսդրությամբ սահմանված դեպքերի.
10) տվյալ ոլորտի լիազոր պետական մարմին է ներկայացնում առաջարկություն` հաշմանդամ և ոչ հաշմանդամ մարդկանց համար ստեղծված հնարավորությունների հավասարեցման գործընթացների զարգացումները վերահսկելու, որոշակի խնդիրներ հետազոտելու և վերլուծելու, արդյունքները հանձնաժողով ներկայացնելու համար.
11) քննարկում է հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մարզային և Երևան քաղաքի հանձնաժողովների հաշվետվությունները, նիստերում լսում նրանց կատարած աշխատանքների մասին տեղեկատվությունը:
IV. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
6. Հանձնաժողովի անհատական կազմը հաստատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը:
7. Հանձնաժողովը կազմված է հանձնաժողովի նախագահից, անդամներից և քարտուղարից:
8. Հանձնաժողովն իր գործունեությունն իրականացնում է հասարակական հիմունքներով:
9. Հանձնաժողովի որոշումներն ունեն երաշխավորական բնույթ:
10. Հանձնաժողովն իր աշխատանքներն իրականացնում է նիստերի միջոցով: Հանձնաժողովի նիստերը գումարվում են առնվազն յուրաքանչյուր 4 ամիսը մեկ անգամ, ինչպես նաև, ըստ անհրաժեշտության, հանձնաժողովի նախագահի կամ անդամների 1/3-ի նախաձեռնությամբ: Տարվա ընթացքում մեկ նիստ գումարվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի մոտ:
11. Հանձնաժողովի նիստերը վարում է հանձնաժողովի նախագահը կամ, նրա հանձնարարությամբ, հանձնաժողովի անդամներից որևէ մեկը: Հանձնաժողովի նիստի oրակարգն ու քննարկվելիք հարցերին վերաբերող անհրաժեշտ նյութերը հանձնաժողովի անդամներին են ուղարկվում նիստն սկսվելուց 7 օր առաջ: Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է հանձնաժողովի անդամների կեսից ավելին: Հանձնաժողովի քննարկմանը ներկայացվող նյութերի հիման վրա հանձնաժողովն ընդունում է որոշում: Հանձնաժողովի ընդունած որոշումների մասին կազմվում է արձանագրություն:
12. Հանձնաժողովը պետական կառավարման մարմիններից կարող է ստանալ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների և շահերի պաշտպանության հարցերին առնչվող նյութեր, եթե Հայաստանի Հանրապետության oրենսդրությամբ այլ բան նախատեսված չէ:
13. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են նիստին մասնակցող հանձնաժողովի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Հանձնաժողովի նիստն արձանագրվում է: Նիստի արձանագրությունն ստորագրում են հանձնաժողովի նախագահը և քարտուղարը: Հանձնաժողովի որոշմանը դեմ քվեարկած հանձնաժողովի անդամների հատուկ գրավոր կարծիքները կցվում են արձանագրությանը: Հավասար ձայների առկայության դեպքում հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է: Արձանագրությունը հանձնաժողովի անդամներին է ուղարկվում նիստից ոչ ուշ, քան մեկ շաբաթվա ընթացքում:
14. Հանձնաժողովի անդամների առաջարկությամբ և նախագահի հրավերով նիստին կարող են մասնակցել պետական մարմինների, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական կազմակերպությունների և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ:
15. Հանձնաժողովի նախագահը`
1) ղեկավարում է հանձնաժողովի գործունեությունը.
2) նշանակում է հանձնաժողովի նիստի անցկացման oրը, վայրը և հաստատում նիստի oրակարգը.
3) հրավիրում է հանձնաժողովի նիստերը.
4) ստորագրում է հանձնաժողովի ընդունած որոշումներն ու արձանագրությունները, ինչպես նաև հանձնաժողովի գործունեության հետ կապված գրությունները.
5) ներկայացնում է հանձնաժողովն այլ մարմինների և անձանց հետ հարաբերություններում.
6) իրականացնում է սույն աշխատակարգից բխող այլ լիազորություններ:
16. Հանձնաժողովի անդամը`
1) մասնակցում է հանձնաժողովի աշխատանքներին.
2) հարցեր և առաջարկություններ է ներկայացնում հանձնաժողովի քննարկմանը.
3) ներկայացնում է առաջարկություններ հանձնաժողովի գործունեության և նիստի oրակարգում ընդգրկված հարցերի վերաբերյալ.
4) ծանոթանում է հանձնաժողովի նիստերի արձանագրություններին.
5) կատարում է հանձնաժողովի և նրա նախագահի հանձնարարականները:
17. Հանձնաժողովի քարտուղարը`
1) ապահովում է հանձնաժողովի աշխատանքների, նիստերի, oրակարգերի, անհրաժեշտ նյութերի, ինչպես նաև որոշումների նախագծերի նախապատրաստումը և դրանք տրամադրում հանձնաժողովի անդամներին.
2) հանձնաժողովի անդամներին իրազեկում է հանձնաժողովի նիստերի անցկացման oրվա, վայրի և ժամի մասին.
3) ստորագրում է հանձնաժողովի որոշումներն ու արձանագրությունները.
4) կազմում է հանձնաժողովի նիստերի արձանագրությունները.
5) նիստերի որոշումները և արձանագրությունները մեկշաբաթյա ժամկետում ուղարկում է հանձնաժողովի անդամներին:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 2 ՀՀ վարչապետի 2008 թ.փետրվարի 25-ի N 98-Ն որոշման |
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՐՑԵՐՈՎ ԶԲԱՂՎՈՂ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Ա. Ասատրյան |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար (հանձնաժողովի նախագահ) |
Ջ. Բաղդասարյան | ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ |
Վ. Պողոսյան |
ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ |
Ա. Օրբելյան |
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ |
Պ. Սաֆարյան |
ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ |
Մ. Մկրտչյան |
ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ |
Վ. Տերտերյան |
ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ |
(տողը հանվել է 16.08.12 N 781-Ն) | |
Հ. Աբրահամյան |
Հայաստանի հաշմանդամների «Փյունիկ» միության նախագահ (համաձայնությամբ) |
Ա. Ալավերդյան |
«Հատուկ կարիքներով մարդկանց աջակցության «Ունիսոն» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ) |
Գ. Գրիգորյան |
«Հայաստանի խուլերի միավորում» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ) |
Ս. Թադևոսյան |
«Հույսի կամուրջ» հաշմանդամ երեխաների և երիտասարդների իրավունքների պաշտպանություն» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ) |
Ա. Հակոբյան |
«Հայաստանի կույրերի միավորում» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ) |
Ա. Մկրտչյան |
«Սկարպ» առողջական կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ) |
Լ. Ներսիսյան |
«Աստղիկ» հաշմանդամ երեխաների ծնողների ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ) |
Ս. Օհանյան |
«Հաշմանդամների «Փարոս» կրթության և մշակույթի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ) |
Ս. Մաղաքյան | «Լիարժեք կյանք» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ) |
Ա. Կեսոյան |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի հաշմանդամների և տարեցների հիմնահարցերի վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար) |
(հավելվածը փոփ. 20.08.08 N 649-Ն, 25.08.09 N 715-Ն, փոփ., լրաց. 21.04.10 N 265-Ն, փոփ. 04.08.10 N 618-Ն, 23.03.11 N 218-Ն, փոփ., լրաց. 16.08.12 N 781-Ն, փոփ. 30.07.13 N 651-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|