ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 օգոստոսի 2013 թվականի N 715-Ա
Ա. ՍԻՄՈՆՅԱՆԻՆ, Ա. ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆԻՆ, Դ. ՍՏԵՓԱՆՅԱՆԻՆ ԵՎ Գ. ՄԵԼՔՈՆՅԱՆԻՆ ԹԵՀՐԱՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Ա. Սիմոնյանին, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի օգնական Ա. Սարուխանյանին, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի վերականգնվող էներգետիկայի բաժնի պետ Դ. Ստեփանյանին և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի սահմանակից երկրների վարչության խորհրդական Գ. Մելքոնյանին 2013 թվականի օգոստոսի 26-29-ը գործուղել Թեհրան (Իրանի Իսլամական Հանրապետություն)՝ Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջկառավարական համատեղ հանձնաժողովի 11-րդ նիստի Փոխըմբռնման հուշագրի 5-րդ կետի համաձայն՝ ձեռք բերված համաձայնությունների իրականացման ընթացքին հետամուտ լինելու նպատակով ստեղծված համատեղ հանձնախմբի առաջին նիստին մասնակցելու համար:
2. Ա. Սիմոնյանի, Ա. Սարուխանյանի և Դ. Ստեփանյանի՝ Թեհրան գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։
3. Ընդունել ի գիտություն, որ Գ. Մելքոնյանի՝ Թեհրան գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ա. Սիմոնյանի` Թեհրան գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Գևորգյան |
2013 թ. օգոստոսի 15 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|