ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 հունիսի 2013 թվականի N 637-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2010-2014 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ՑՈՐԵՆԻ ՍԵՐՄՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԵՐՄԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԿԱՐԿՏԱՀԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՏՈՒԺԱԾ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ ՍՏԱՆՁՆԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԱՐՏՔԸ ՆԵՐԵԼՈՒ ՄԻՋՈՑՈՎ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով 2013 թվականի մայիսի 12-ին Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզում տեղի ունեցած կարկտահարության` բնական աղետի հետևանքով ստեղծված արտակարգ իրավիճակը և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 431-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Թույլատրել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին «Սերմերի գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցով դադարեցնել Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հուլիսի 29-ի «Հայաստանի Հանրապետությունում 2010-2014 թվականներին ցորենի սերմնաբուծության և սերմարտադրության զարգացման ծրագիրը հաստատելու և սերմերի ներմուծումը թույլատրելու մասին» N 971-Ն որոշմամբ հաստատված ծրագրի շրջանակներում «Սերմերի գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության և Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի կարկտահարությունից տուժած Նալբանդյան, Գետաշեն, Ակնաշեն, Շենիկ, Վանանդ և Արշալույս համայնքների շահառուների միջև 2011, 2012 թվականներին կնքված պայմանագրերով շահառուների ստանձնած պարտավորությունները պարտքը ներելու միջոցով` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. հունիսի 21 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2013 թվականի հունիսի 13-ի N 637-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2010-2014 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ՑՈՐԵՆԻ ՍԵՐՄՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԵՐՄԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԿԱՐԿՏԱՀԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՏՈՒԺԱԾ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ, ՈՐՈՆՑ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ ՍՏԱՆՁՆԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՆԹԱԿԱ ԵՆ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ՊԱՐՏՔԸ ՆԵՐԵԼՈՒ ՄԻՋՈՑՈՎ
NN ը/կ |
Ցանքը կատարած համայնքը |
Անունը, ազգանունը |
Կատարված ցանքը հեկտար) |
Պայմանագրի կնքման օրը և համարը |
Պարտքի ներման տոկոսը |
1. |
Նալբանդյան |
Մկրտչյան Գրիգոր |
9.5 |
19.09.2011 թ. ԱՐՄ-2 |
100 |
2. |
Մկրտչյան Գագիկ |
23.5 |
19.09.2011 թ. ԱՐՄ-3 |
100 | |
3. |
Մկրտչյան Զոյա |
17.0 |
19.09.2011 թ. ԱՐՄ-4 |
100 | |
4. |
Գետաշեն |
Հովհաննիսյան Աշոտ |
10.0 |
14.10.2011 թ. ԱՐՄ-10 |
100 |
5. |
Մուրադյան Սամվել |
16.1 |
18.10.2011 թ. ԱՐՄ-16 |
100 | |
6. |
Եփրեմյան Համիկ |
12.0 |
14.10.2011 թ. ԱՐՄ-12 |
100 | |
7. |
Ակնաշեն |
Մարտիրոսյան Սուրեն |
11.0 |
14.10.2011 թ. ԱՐՄ-11 |
80 |
8. |
Շենիկ |
Մինասյան Լուսիկ |
10.0 |
14.10.2011 թ. ԱՐՄ-13 |
100 |
9. |
Վանանդ |
Ուստակարայան Հարություն |
15.0 |
14.10.2011 թ. ԱՐՄ-14 |
50 |
10. |
Արշալույս |
Գրիգորյան Շուշան |
10.0 |
29.08.2012 թ. ԱՐՄ-1 |
100 |
Ընդամենը |
134.1 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Վ. Գաբրիելյան |