Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 12-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (11.08.2013-01.01.2016)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2012.08.22/22(435) Հոդ.204.3
Ընդունող մարմին
Վիճակագրության պետական խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
09.07.2012
Ստորագրող մարմին
Վիճակագրության պետական խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
09.07.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2013
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2016

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

27 հուլիսի 2012 թ.

Պետական գրանցման թիվ 60312283

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

9 հուլիսի 2012 թ.

թիվ 12-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ՕԲՅԵԿՏՆԵՐԻ, ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 2-ԿՇ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14-Ի ԹԻՎ 20-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Օբյեկտների, հիմնական միջոցների գործարկման և շինարարության իրականացման մասին» Ձև 2-ԿՇ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևը` համաձայն հավելված 1-ի:

2. Հաստատել «Օբյեկտների, հիմնական միջոցների գործարկման և շինարարության իրականացման մասին» Ձև 2-ԿՇ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևի լրացման հրահանգը` համաձայն հավելված 2-ի:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2009թ. դեկտեմբերի 14-ի ««Օբյեկտների, հիմնական միջոցների գործարկման և շինարարության իրականացման մասին» Ձև 2-ԿՇ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը հաստատելու մասին» թիվ 20-Ն որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2013 թվականի հունվարի 1-ից:

 

Նախագահ

Ս. Մնացականյան

 

 

Հավելված 1

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական 

խորհրդի 2012 թվականի

հուլիսի 9-ի թիվ 12-Ն որոշման

 

ՁԵՎ 2-ԿՇ

(տարեկան)

 

Ներմուծեք նկարագրությունը_19430

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

 

ՕԲՅԵԿՏՆԵՐԻ, ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ԵՎ

ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

20 ____ թ.

Ներկայացվում է համաձայն «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի (04.04.2000թ., ՀՕ-48)

Հաշվետվության ներկայացման ժամկետը`

մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող տարվա ապրիլի 1-ը

Ներկայացնում է ___________________________________________________________________

(անվանումը և կազմակերպաիրավական տեսակը)

Գտնվելու վայրը ___________________________________________________ I___I___I___I___I

         (գործունեության իրականացման վայրը)                                                      (փոստային դասիչ)

Մարզը ________________________________________________________________ I____I____I

(լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից)

Համայնքը / Վարչական շրջանը _________________________________________ I____I____I____I

(լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից)

Փաստացի գործունեության հիմնական տեսակը____________________________________

________________________________________________________ I____I____I____I____I____I

(լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից)

Պետական ռեգիստրի գրանցման համարը

I___I___I___I___I___I___I___I___I___I___I___I

   
Նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը

I___I___I___I___I___I___I___I___I

   
Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)

I___I___I___I___I___I___I___I___I

Հեռախոսահամար(ներ) ___________________________________________________

Էլեկտրոնային փոստ ________________________________@__________________

ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է ՕՐԵՆՔՈՎ

Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև պետական վիճակագրություն իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով:

1. Հիմնական միջոցների գործարկումը և շինարարության իրականացումը

 

/փաստացի գներով` հազ.դրամ (մեկ տասնորդական նիշով), առանց ավելացված արժեքի հարկի/

Անվանումը

Տողի
համարը

Ընդամենը

այդ թվում` ըստ ֆինանսավորման աղբյուրների (նշել)

Տարեվերջին անավարտ շինարարությունը

             
 

Բ

1

2

3

4

5

 6

7

8

9

Հիմնական միջոցներ

110

               

x

Շինարարություն (120.1+120.2+120.3)

120

                 

այդ թվում`

շինմոնտաժային աշխատանքներ

120.1

                 

սարքավորանք, գործիք, գույք

120.2

                 

դրանցից

շինարարության նախահաշիվներում 

չներառված սարքավորանքներ և

մեքենաներ

120.2.1

                 

այլ աշխատանքներ և ծախսեր

120.3

                 

դրանցից՝

ճարտարապետական, շինարարական

նախագծում և կառուցվածքավորում

(կոնստրուկտավորում)

120.3.1

                 

120 տողից` տնտեսավարական եղանակով իրականացված շինարարություն

130

               

x

դրանից՝  

շինմոնտաժային աշխատանքներ

130.1

 

x

x

   

x

x

x

x

 

2. Շինարարության վերարտադրողական կառուցվածքը

 

/փաստացի գներով` հազ.դրամ (մեկ տասնորդական նիշով), առանց ավելացված արժեքի հարկի/

Անվանումը

Տողի
համարը

Վերակառուցում

Տեխնիկական վերազինում (ներառյալ շինարարության նախահաշիվների մեջ չմտած սարքավորումները)

Ընդարձակում

Նոր շինարա-
րություն

Գործող հզորությունների պահպանում

Այլ

Ա

Բ

1

2

3

4

5

6

Ընդամենը (210.1+210.2)

210

           

դրանից՝ 

շինմոնտաժային աշխատանքներ

210.1

           

սարքավորանք, գործիք, գույք

210.2

           

 

3. Հիմնական միջոցների գործարկումը և շինարարության ծավալներն ըստ տնտեսական գործունեության տեսակների

 

 /փաստացի գներով` հազ.դրամ (մեկ տասնորդական նիշով), առանց ավելացված արժեքի հարկի/

Անվանումը

Տողի
համարը

Հիմնական միջոցների գործար-կումը

Շինարարություն

Հաշվետու տարվա վերջում անավարտ շինարա-րություն

Ընդամենը

դրանից`
շինմոն-
տաժային աշխա-
տանքներ

2-րդ սյունակից` ըստ
ֆինանսավորման աղբյուրների

             

Ա

Բ

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

Ընդամենը

(310.1+ 310.2+………….+ 310.19)

310

                     

այդ թվում`

                       

գյուղատնտեսություն, անտառային տնտեսություն և ձկնորսություն

310.1

                     

հանքագործական արդյունաբերություն և բացահանքերի շահագործում

310.2

                     

մշակող արդյունաբերություն, ընդամենը

310.3

                     

դրանից` (նշել) 

սննդամթերքի արտադրություն

310.3.1

                     

քիմիական նյութերի և 

քիմիական արտադրատեսակների

արտադրություն

310.3.2

                     
 

310.3.3

                     
 

310.3.4

                     
 

310.3.5

                     

էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարում

310.4

                     

այդ թվում` էլեկտրաէներգիայի

արտադրություն, հաղորդում և բաշխում

310.4.1

                     

գազի արտադրություն, գազակերպ վառելիքի բաշխում գազամատակարարման համակարգի միջոցով

310.4.2

                     

ջրամատակարարում, կոյուղի, թափոնների կառավարում և վերամշակում

310.5

                     

շինարարություն

310.6

                     

մեծածախ և մանրածախ առևտուր, ավտոմեքենաների և մոտոցիկլների նորոգում

310.7

                     

փոխադրումներ և պահեստային տնտեսություն

310.8

                     

կացություն և հանրային սննդի կազմակերպում

310.9

                     

տեղեկատվություն և կապ

310.10

                     

ֆինանսական և ապահովագրական գործունեություն

310.11

                     

անշարժ գույքի հետ կապված գործունեություն

310.12

                     

մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեություն

310.13

                     

վարչարարական և օժանդակ գործունեություն

310.14

                     

պետական կառավարում և պաշտպանություն, պարտադիր սոցիալական ապահովություն

310.15

                     

կրթություն

310.16

                     

առողջապահություն և բնակչության սոցիալական սպասարկում

310.17

                     

մշակույթ, զվարճություններ և հանգիստ

310.18

                     

սպասարկման այլ ծառայություններ

310.19

                     

 

4. Բնակելի շենքերի, սոցիալ-մշակութային և այլ շենքերի գործարկումը և շինարարության իրականացումը

Անվանումը

Տողի
համարը

Չափի միավորը

Ընդա-մենը

այդ թվում՝
ըստ ֆինանսավորման աղբյուրների

1-ին սյունակից` գյուղական բնակավայ-րերում

այդ թվում՝
ըստ ֆինանսավորման աղբյուրների

Շինարարություն, փաստացի գներով` հազ. դրամ (մեկ տասնորդական նիշով), առանց ավելացված արժեքի հարկի

             

Ա

Բ

Գ

1

2

3

4

5

6

7

8

9

10

Բնակելի շենքեր (410.1+410.2+410.3)

410

քառ. մ ընդհանուր մակերես

                   

շենքերի քանակը

( 412.1+412.2+412.3)

411

քառ.մ բնակելի մակերես

                 

x

շենքերի քանակը
(412.1+412.2+412.3)

412

հատ

                 

x

410 տողից`

ա) նոր շենքերի շինարարություն

շենքերի քանակը

410.1

քառ. մ ընդհանուր մակերես

                 

x

412.1

հատ

                 

x

դրանից` բնակելի շենքեր առանց ներքին հարդարման

410.1.1

քառ. մ ընդհանուր մակերես

                 

x

շենքերի քանակը

412.1.1

հատ

                 

x

410.1 տողից`

հաշվետու տարում սկսված

413

քառ. մ ընդհանուր մակերես

                 

x

նախորդ տարիներից փոխանցված (անավարտ)

414

քառ. մ ընդհանուր մակերես

                 

x

բ) տարբեր նշանակության շենքերի վերափոխում

410.2

քառ. մ ընդհանուր մակերես

                 

x

շենքերի քանակը

412.2

հատ

                 

x

գ) շենքերի ամրացում

410.3

քառ. մ ընդհանուր մակերես

                 

x

շենքերի քանակը

412.3

հատ

                 

x

Շենքերի նորոգում

415

հազար դրամ

x

x

x

x

x

x

x

x

x

 

Նախադպրոցական ուսումնական հաստատություններ

416

տեղ

                   
 

417

քառ.մ մակերես

                 

x

շենքերի քանակը

418

հատ

                 

x

416 տողից` 

նոր շենքերի

շինարարություն

416.1

տեղ

                 

x

 

417.1

քառ.մ մակերես

                 

x

շենքերի քանակը

418.1

հատ

                 

x

Շենքերի նորոգում

419

հազար դրամ

x

x

x

x

x

x

x

x

x

 

Հանրակրթական ուսումնական հաստատություններ (դպրոցներ)

420

աշակերտական
տեղ

                   
 

421

քառ.մ մակերես

                 

x

շենքերի քանակը

422

հատ

                 

x

420 տողից` 

նոր շենքերի

շինարարություն

420.1

աշակերտական
տեղ

                 

x

 

421.1

քառ.մ մակերես

                 

x

 շենքերի քանակը

422.1

հատ

                 

x

Շենքերի նորոգում

423

հազար դրամ

x

x

x

x

x

x

x

x

x

 

Հիվանդանոցներ

424

մահճակալ

                   
 

425

քառ.մ մակերես

                 

x

շենքերի քանակը

426

հատ

                 

x

424 տողից` 

նոր շենքերի

շինարարություն

424.1

մահճակալ

                 

x

 

425.1

քառ.մ մակերես

                 

x

շենքերի քանակը

426.1

հատ

                 

x

Շենքերի նորոգում

427

հազար դրամ

x

x

x

x

x

x

x

x

x

 

Առաջնային բժշկական օգնության հաստատություններ

428

հաճախումներ մեկ
հերթափոխում

                   
 

429

քառ.մ մակերես

                 

x

շենքերի քանակը

430

հատ

                 

x

428 տողից` 

նոր շենքերի

շինարարություն

428.1

հաճախումներ մեկ
հերթափոխում

                 

x

 

429.1

քառ.մ մակերես

                 

x

շենքերի քանակը

430.1

հատ

                 

x

Շենքերի նորոգում

431

հազար դրամ

x

x

x

x

x

x

x

x

x

 

Մշակույթի, զվարճությունների և հանգստի բնագավառի հաստատություններ

432

քառ.մ մակերես

                   

շենքերի քանակը

433

հատ

                 

x

432 տողից` 

նոր շենքերի

շինարարություն

432.1

քառ.մ մակերես

                 

x

շենքերի քանակը

433.1

հատ

                 

x

Շենքերի նորոգում

434

հազար դրամ

x

x

x

x

x

x

x

x

x

 

Հյուրանոցներ և համանման բնակատեղեր

435

քառ.մ մակերես

                 

x

շենքերի քանակը

436

հատ

                 

x

435 տողից` 

նոր շենքերի

շինարարություն

435.1

քառ.մ մակերես

                 

x

շենքերի քանակը

436.1

հատ

                 

x

Շենքերի նորոգում

437

հազար դրամ

x

x

x

x

x

x

x

x

x

 

Ռեստորաններ և հանրային սննդի օբյեկտներ

438

քառ.մ մակերես

                   

շենքերի քանակը

439

հատ

                 

x

439 տողից` 

նոր շենքերի

շինարարություն

438.1

քառ.մ մակերես

                 

x

շենքերի քանակը

439.1

հատ

                 

x

Շենքերի նորոգում

440

հազար դրամ

x

x

x

x

x

x

x

x

x

 

Մեծածախ և մանրածախ առևտրի բնագավառի օբյեկտներ

441

քառ.մ մակերես

                   

շենքերի քանակը

442

հատ

                 

x

441 տողից` 

նոր շենքերի

շինարարություն

441.1

քառ.մ մակերես

                 

x

շենքերի քանակը

442.1

հատ

                 

x

Շենքերի նորոգում

443

հազար դրամ

x

x

x

x

x

x

x

x

x

 

Գյուղատնտեսության, անտառային տնտեսության և ձկնորսության բնագավառի շենքեր և շինություններ

444

քառ.մ մակերես

                   

շենքերի քանակը

445

հատ

                 

x

444 տողից` 

նոր շենքերի

շինարարություն

444.1

քառ.մ մակերես

                 

x

շենքերի քանակը

445.1

հատ

                 

x

Շենքերի նորոգում

446

հազար դրամ

x

x

x

x

x

x

x

x

x

 

Փոխադրումների (տրանսպորտի) բնագավառի շենքեր և շինություններ

447

քառ.մ մակերես

                   

շենքերի քանակը

448

հատ

                 

x

447 տողից`

նոր շենքերի

շինարարություն

447.1

քառ.մ մակերես

                 

x

շենքերի քանակը

448.1

հատ

                 

x

Շենքերի նորոգում

449

հազար դրամ

x

x

x

x

x

x

x

x

x

 

Ճանապարհների շինարարություն

450

կմ

                   

450 տողի` 

նոր ճանապարհների

շինարարություն

450.1

կմ

                 

x

Ճանապարհների նորոգում

451

հազար դրամ

x

x

x

x

x

x

x

x

x

 

Տեղեկատվության և կապի բնագավառի շենքեր և շինություններ

452

քառ.մ մակերես

                 

x

շենքերի քանակը

453

հատ

                 

x

452 տողից` 

նոր շենքերի

շինարարություն

452.1

քառ.մ մակերես

                 

x

շենքերի քանակը

453.1

հատ

                 

x

Շենքերի նորոգում

454

հազար դրամ

x

x

x

x

x

x

x

x

x

 

Մշակող արդյունաբերության բնագավառի շենքեր և շինություններ

455

քառ.մ մակերես

                   

շենքերի քանակը

456

հատ

                 

x

455 տողից`

նոր շենքերի

շինարարություն

455.1

քառ.մ մակերես

                 

x

շենքերի քանակը

456.1

հատ

                 

x

Շենքերի նորոգում

457

հազար դրամ

x

x

x

x

x

x

x

x

x

 

Այլ շենքեր (նշել)

458

քառ.մ մակերես

                   

շենքերի քանակը

459

հատ

                 

x

458 տողից`

նոր շենքերի

շինարարություն

458.1

քառ.մ մակերես

                 

x

շենքերի քանակը

459.1

հատ

                 

x

Շենքերի նորոգում

460

հազար դրամ

x

x

x

x

x

x

x

x

x

 
 

470

                     
 

471

                   

x

 

470.1

                   

x

 

471.1

                   

x

 

472

 

x

x

x

x

x

x

x

x

x

 

 

5. Բնակելի շենքերում գործարկված բնակարանները (առանց սյունապահների, պատշգամբների, բնակարաններին կից ծածկապատշգամբների մակերեսի)

Անվանումը

Տողի համարը

բնակարանների թիվը

Ընդամենը, քառ.մ

ընդհանուր մակերես

դրանից`
բնակելի մակերես

 Ա

Բ

1

2

3

Ընդամենը

510

     

6. Գործարկված բնակելի շենքերի դասակարգումն ըստ հարկերի

Անվանումը

Տողի համարը

Ընդհանուր մակերես, քառ.մ

Ընդամենը

դրանից`
գյուղական բնակավայրերում

Ա

Բ

1

2

Ընդամենը
(610.1+……+610.9)

610

   

այդ թվում`
1 հարկանի

610.1

   

2 հարկանի

610.2

   

3-4 հարկանի

610.3

   

5 հարկանի

610.4

   

6-8 հարկանի

610.5

   

9 հարկանի

610.6

   

10-13 հարկանի

610.7

   

14 հարկանի

610.8

   

15 և ավելի հարկանի

610.9

   

7. Բնակելի շենքերի (առանց վերնակառույցների և ոչ բնակելի շենքերի, որոնք վերափոխվել են բնակելի շենքերի) շինարարության արժեքն ըստ պատերի տեսակների, սոցիալ-մշակութային նշանակության և այլ օբյեկտների (առանց կցակառույցների և վերնակառույցներիշինարարության արժեքը


Անվանումը

Տողի հա-մարը

Չափի միավորը

Ընդամենը

դրանից` գյուղական բնակավայրերում

գործարկվել են

փաստացի արժեքը` հազ. դրամ (մեկ տասնորդական նիշով), առանց ավելացված արժեքի հարկի

գործարկվել են

փաստացի արժեքը` հազ. դրամ (մեկ տասնորդական նիշով), առանց ավելացված արժեքի հարկի

Ա

Բ

Գ

1

3

4

5

Բնակելի շենքեր
(710.1+……..+710.8)

710

քառ.մ ընդ.-
հանուր
մակերես

       

այդ թվում`
աղյուսից և քարից

710.1

-"-

       

խոշոր պանելային

710.2

-"-

       

բետոնե բլոկից

710.3

-"-

       

պեմզաբլոկից

710.4

-"-

       


խոշոր բլոկային

710.5

-"-

       

փայտե

710.6

-"-

       

մոնոլիտային բետոնից և
երկաթբետոնից

710.7

-"-

       

այլ

710.8

-"-

       

Նախադպրոցական ուսումնական հաստատություններ

711

տեղ

       

Հանրակրթական ուսումնական հաստատություններ (դպրոցներ)

712

աշակերտական տեղ

       

Հիվանդանոցներ

713

մահճակալ

       

Առաջնային բժշկական օգնության հաստատություններ (պոլիկլինիկաներ)

714

հաճախում մեկ
հերթափոխում

       

Այլ (նշել)

715

         
 

716

         
 

717

         
 

718

         
 

719

         

Տեղեկանք. Հաշվետու տարվա վերջում շինարարության ընթացքում գտնվող բնակելի շենքերի ընդհանուր մակերեսը ____________քառ.մ 

 

8. Բնակելի շենքերի բարեկարգվածությունը ինժեներական կոմունիկացիոն ցանցերով

 

Անվանումը

Տողի համարը

Ընդհանուր մակերես, քառ.մ

Ընդամենը

դրանից` գյուղական բնակավայրերում

Ա

Բ

1

2

Ջրամատակարարմամբ

810

   

Կոյուղով

811

   

Լողարանով (ջրացնցուղով)

812

   

Ջեռուցման տեսակը.

     

այդ թվում` կենտրոնացված

813

   

     անհատական

814

   

Ղեկավար

____________________________
(Ազգանուն, անուն)

 

_______________________
(Ստորագրություն)

Լրացնող (գլխավոր հաշվապահ կամ այլ լիազորված անձ)

____________________________
(Ազգանուն, անուն)

 

_______________________
(Ստորագրություն)

 

« _ _ »______ ____20___թ.

 

Հավելված 2

Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական 

խորհրդի 2012 թվականի

հուլիսի 9-ի թիվ 12-Ն որոշման

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

«ՕԲՅԵԿՏՆԵՐԻ, ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 2-ԿՇ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն հրահանգը սահմանում է «Օբյեկտների, հիմնական միջոցների գործարկման և շինարարության իրականացման մասին» ձև 2-ԿՇ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) լրացման կարգը:

2. Հաշվետվությունը լրացնում են Հայաստանի Հանրապետության տարածքում կառուցապատող, ինչպես նաև շինարարական աշխատանքների ֆինանսավորում իրականացնող իրավաբանական անձինք, հիմնարկները, կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը, մարզպետարանները, քաղաքապետարանները, համայնքները, ինչպես նաև վարկային ծրագրեր իրականացնող գրասենյակները (որոնք շինարարություն են իրականացնում օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների կողմից տրամադրված վարկային և (կամ) դրամաշնորհային միջոցների հաշվին), համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող տարածքների համար` մարզպետարանները, որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003թ. հոկտեմբերի 3-ի «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:

(2-րդ կետը լրաց. 12.07.13 թիվ 05-Ն)

3. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայություն, Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության Երևան քաղաքի և մարզային գործակալություններ (տարածքային բաժիններ) հաշվետվության ձևի վրա նշված ժամկետներում և պարբերականությամբ:

4. Հաշվետվության ցուցանիշները լրացվում են փաստացի գներով` առանց ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ) և անուղղակի հարկերի: Նոր ստեղծված կազմակերպությունները հաշվետվությունը ներկայացնում են սկսած գրանցման օրից մինչև հաշվետու ժամանակաշրջանի վերջն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների ծավալների համար:

5. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

2. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

6. Հաշվետվությունը կազմված է 8 բաժնից`

 

1) Հիմնական միջոցների գործարկումը և շինարարության իրականացումը

2) Շինարարության վերարտադրողական կառուցվածքը

3) Հիմնական միջոցների գործարկումը և շինարարության ծավալներն ըստ տնտեսական գործունեության տեսակների

4) Բնակելի շենքերի, սոցիալ-մշակութային, այլ շենքերի գործարկումը և շինարարության իրականացումը

5) Բնակելի շենքերում գործարկված բնակարանները (առանց սյունապահների, պատշգամբների, բնակարաններին կից ծածկապատշգամբների մակերեսի)

6) Գործարկված բնակելի շենքերի դասակարգումն ըստ հարկերի

7) Բնակելի շենքերի (առանց վերնակառույցների և ոչ բնակելի շենքերի, որոնք վերափոխվել են բնակելի շենքերի) շինարարության արժեքն ըստ պատերի տեսակների, սոցիալ-մշակութային նշանակության և այլ օբյեկտների (առանց կցակառույցների և վերնակառույցների) շինարարության արժեքը

8) Բնակելի շենքերի բարեկարգվածությունը ինժեներական կոմունիկացիոն ցանցերով։

7. 1-ին` «Հիմնական միջոցների գործարկումը և շինարարության իրականացումը» բաժնի 110 տողի 1 սյունակում լրացվում են շահագործման հանձնված օբյեկտների հիմնական միջոցների վերաբերյալ տվյալները հաշվետու տարվա համար, այդ թվում` 2-8 սյունակներում առանձնացնելով ըստ ֆինանսավորման աղբյուրների` պետական բյուջեի, համայնքների միջոցների, Համաշխարհային բանկի, Զարգացման և վերակառուցման Եվրոպական բանկի և այլ բանկերի վարկերի, մարդասիրական օգնության, կազմակերպության միջոցների:

1) Գործարկված հիմնական միջոցների կազմում ներառվում են.

ա. ավարտված և հաշվետու տարում գործարկված կազմակերպությունների (լրիվ կամ ըստ առանձին հերթերի, արտադրամասերի, արտադրությունների), շենքերի և կառույցների, երկաթուղիների և ավտոմոբիլային ճանապարհների, օդանավակայանների, ծովային և գետային նավահանգիստների, խողովակաշարերի, կապի միջոցների, էլեկտրահաղորդման գծերի, գյուղատնտեսական օբյեկտների, ոռոգման, չորացման համակարգերի, ջրանցքների և հիդրոտեխնիկական կառույցների, հանրային սննդի, առևտրի օբյեկտների և պահեստների, բնակելի շենքերի, գիտական հիմնարկների, լուսավորության, մշակույթի օջախների, առողջապահական, վարչական շենքերի, օժանդակ շենքերի և շինությունների արժեքը (ներառյալ կառուցապատման տարածքի բարեկարգման ծախսերը և կառուցվող օբյեկտների վրա կատարված այլ ծախսեր).

բ. գործարկված (շահագործման հանձնված) սարքավորանքների, մեքենաների, տրանսպորտային միջոցների, ինչպես նաև ձեռք բերված գործիքների, գույքի արժեքը.

գ. կառուցվող օբյեկտի պահպանման, տեխնիկական վերահսկողության, ինչպես նաև նախագծային փաստաթղթերի պահանջների նկատմամբ հսկողության վրա կատարված ծախսերի արժեքը.

դ. ճարտարապետական, շինարարական նախագծման և կառուցվածքավորման (կոնստրուկտավորման) աշխատանքների արժեքը, քաղաքային և գյուղական բնակավայրերի արտաքին բարեկարգման արժեքը և այլ ծախսեր:

2) Հիմնական միջոցների կազմում չեն ներառվում.

ա. շինարարական կազմակերպությունների վերադիր ծախսերի հաշվին շինարարության ընթացքում կառուցված ժամանակավոր շենքերի և կառույցների արժեքը.

բ. իրերի արժեքը, անկախ գնից, որոնց ծառայության ժամկետը չի գերազանցում մեկ տարին.

գ. հատուկ հագուստի և կոշիկի ձեռքբերման ծախսերը, անկախ ծառայության ժամկետից.

դ. երկրաբանահետախուզական, հողաշինարարական և ծառատնկման աշխատանքների վրա կատարված ծախսերը, որոնք կապված չեն օբյեկտների շինարարության հետ.

ե. շենքերի, այլ հիմնական միջոցների ձեռքբերման վրա կատարված ծախսերը.

զ. շինարարության համար հատկացված տարածքում քաղաքացիներին պատկանող կառույցների և ծառերի դիմաց փոխհատուցման ծախսերը.

է. վաճառքի ժամանակ հաշվարկված հարկերի գումարները.

ը. ամփոփ նախահաշիվներում նախատեսված` շենքերի և շինությունների շահագործման համար կադրերի պատրաստման վրա կատարված ծախսերը.

թ. շինարարության ժամանակավոր դադարեցման վրա կատարված ծախսերը և այլն:

8. 120 տողում լրացվում են կառուցվող և ընթացիկ տարում գործարկման ենթակա, ինչպես նաև հաջորդ տարի տեղափոխվող անավարտ օբյեկտների շինարարության վրա իրականացված շինարարության ընդհանուր ծավալները:

9. 120.1 տողում` 120 տողից առանձնացվում են կառուցվող օբյեկտների շինարարության վրա կատարված շինմոնտաժային աշխատանքների ընդհանուր ծավալները:

1) Շինմոնտաժային աշխատանքների տեսակները.

ա. կառուցապատման նախապատրաստական աշխատանքներ,

բ. բնակելի և ոչ բնակելի շենքերի շինարարություն,

գ. հիմնական նորոգում` շենքերի (շինությունների), կառույցների, կամ դրանց առանձին հատվածների ուժեղացման, վերականգնման, վերակառուցման, ինչպես նաև ֆիզիկական մաշվածության հետ կապված ինժեներատեխնիկական սարքավորանքների փոխարինման և (կամ) վերականգնման աշխատանքները,

դ. ընթացիկ նորոգում` շենքերի (շինությունների), կառույցների, ինժեներատեխնիկական սարքավորանքների, ինչպես նաև դրանց առանձին հատվածների (մասերի) պահպանման, վնասվածքների վերացման և այլ պրոֆիլակտիկ աշխատանքներ,

ե. ճանապարհների և երկաթուղիների շինարարություն,

զ. կոմունալ կառույցների շինարարություն,

է. քաղաքացիական շինարարության այլ կառույցների շինարարություն,

ը. շենքերի քանդում, շինարարական հրապարակի նախապատրաստում,

թ. էլեկտրական, ջրամատակարարման և այլ ճարտարագիտական համակարգերի հավաքակցման աշխատանքներ,

ժ. շինարարության ավարտական փուլի աշխատանքներ,

ժա. այլ մասնագիտացված շինարարական գործունեություն:

2) Շինմոնտաժային աշխատանքների թվին են դասվում.

ա. մշտական և ժամանակավոր շենքերի և շինությունների կառուցման, ընդարձակման, վերափոխման աշխատանքները և դրա հետ կապված երկաթբետոնե, մետաղական և այլ շինարարական կոնստրուկցիաների մոնտաժման աշխատանքները.

բ. նյութերի, կոնստրուկցիաների, պատրաստվածքների, սանիտարական և էլեկտրատեխնիկական սարքերի արժեքները, դրանց ձեռքբերման և շինհրապարակ տեղափոխման, ինչպես նաև սարքավորանքների մոնտաժման ծախսերը.

գ. վերամբարձ կռունկների գծերի մոնտաժման և ապամոնտաժման աշխատանքները.

դ. ջրամատակարարման, ջրահեռացման (կոյուղու), ջեռուցման, գազամատակարարման, էլեկտրաէներգիայի և այլ նմանատիպ (արտաքին և ներքին) ցանցերի կառուցման աշխատանքները.

ե. արտադրական կեղտաջրերի մաքրման և աղտոտումից մթնոլորտի պահպանման համար կառուցվող օբյեկտների վրա կատարվող աշխատանքները.

զ. կառուցապատման տարածքի, ինչպես նաև քաղաքների և բնակավայրերի բարեկարգման ու կանաչապատման աշխատանքները.

է. ձմեռային պայմաններում կատարվող շինարարական աշխատանքների կատարման համար իրականացվող լրացուցիչ ծախսերը, բանվորների աշխատավարձի հավելավճարները (կապված բարձրլեռնային և հեռավոր շրջաններում կատարվող աշխատանքների հետ).

ը. շինարարական նորմերում և կանոններում նախատեսված շինարարական այլ աշխատանքները և ծախսերը:

10. 120.2 տողում արտացոլվում են շինարարության նախահաշիվներում ներառված և չներառված, տեղադրում պահանջող և չպահանջող տեղական և օտարերկրյա արտադրության սարքավորանքների և մեքենաների արժեքները:

1) Սարքավորանքների տեղադրման աշխատանքներն են.

ա. տեխնոլոգիական, էներգետիկ, վերամբարձ տրանսպորտային, պոմպային, կոմպրեսորային և այլ սարքավորանքների հավաքումը և շահագործման մշտական վայրում տեղադրումը.

բ. կոնստրուկտիվ բաղադրատարրերով (էլեմենտներով) սարքավորման հետ կապված սպասարկման հարթակների, տեխնոլոգիական մետաղական կոնստրուկցիաների տեղադրումը.

գ. ձմեռային պայմաններում սարքավորանքների տեղադրման հետ կապված լրացուցիչ ծախսերը.

դ. սարքավորանքների տեղադրման գնացուցակներում նախատեսված այլ աշխատանքները և ծախսերը:

2) Սարքավորանքների, գործիքների, գույքի ձեռքբերման համար կատարված ծախսերի մեջ ներառվում են.

ա. սարքավորանքների շինմոնտաժային ծախսերը.

բ. շինարարության նախահաշիվներում նախատեսված տեխնոլոգիական, էներգետիկ, վերամբարձ-տրանսպորտային և այլ սարքավորանքների արժեքը.

գ. լաբորատորիաների, արհեստանոցների, ռենտգենային և բժշկական այլ աշխատասենյակների (կաբինետների) սարքավորանքների արժեքները.

դ. շինարարության նախագծերում և նախահաշիվներում հաստատված ոչ ստանդարտ և կաթսաների օժանդակ սարքավորանքների արժեքները.

ե. հաշվիչ տեխնիկայի, չափիչ և կարգավորիչ սարքերի, ավտոմատացման և կապի միջոցների, արտադրական գործիքների և տնտեսական գույքի, ինչպես նաև շինարարության նախահաշիվներով նախատեսված փոքրարժեք և արագամաշ առարկաների (գործիքներ, գույք, հագուստ) արժեքները.

զ. սոցիալական սպասարկման համար նախատեսված շենքերի և շինությունների սկզբնական կահավորման համար` նախահաշիվներով նախատեսված սարքավորանքների, գործիքների, գույքի արժեքները (բարձրագույն, միջնակարգ-մասնագիտական, հանրակրթական ուսումնական հաստատություններ, հիվանդանոցներ և այլն).

է. շինարարության ամփոփ նախահաշիվներով նախատեսված այլ սարքավորանքների ձեռքբերման վրա կատարված ծախսերը, նախահաշիվներում չներառված սարքավորանքների, մեքենաների և մեխանիզմների արժեքները:

11. Շինարարության նախահաշիվներում չներառված են համարվում այն սարքավորանքները (120.2.1 տող), մեքենաները և մեխանիզմները, որոնք ներառված չեն տվյալ ճյուղում գործող օբյեկտների վերափոխման, տեխնիկական վերազինման, ընդարձակման և հզորությունների պահպանման, ինչպես նաև նոր կազմակերպությունների շինարարության համար մշակվող նախագծանախահաշվային փաստաթղթերի մեջ:

1) Շինարարության նախահաշիվներում չներառված սարքավորանքների թվին են դասվում երկաթուղային տրանսպորտի շարժակազմը, բեռնարկղերը (կոնտեյներները), մետրոպոլիտենի վագոնները, հեղուկ գազ տեղափոխող գլանատակառները (ցիստեռնները), օդանավերը և քաղաքացիական օդային նավատորմի այլ ավիացիոն սարքավորանքները, ծովային և գետային նավատորմերի նավերը և բեռնարկղերը, ավտոմոբիլները, ավտոբուսները, ճանապարհային տնտեսության և ավտոմոբիլային տրանսպորտի այլ մեքենաները և մեխանիզմները, տրամվայները և տրոլեյբուսները, փողոցների մաքրման մեքենաները և կոմունալ տնտեսության մեխանիզմները, շինարարական մեքենաները, մեխանիզմները, գույքը և գործիքները, ինչպես նաև շինմոնտաժային կազմակերպությունների տրանսպորտային միջոցները, վագոնները և բեռնարկղային տիպի այլ շինությունները, տրակտորները, կոմբայնները, առևտրական կազմակերպությունների հավաքող մեքենաները և տրանսպորտային միջոցները, փոստի տեղափոխման ավտոմեքենաները և երկաթուղային վագոնները, հորատման և երկրաբանահետախուզական կազմակերպությունների սարքավորանքները, էներգագնացքները, շարժական դիզելային էլեկտրակայանները, ավտոխանութները և այլն.

2) 120.2.1 տողում արտացոլվում են նաև կառույցների նախահաշիվներում չներառված բոլոր մեքենաների և սարքավորանքների արժեքները, ինչպես նաև այն սարքավորանքները, որոնք նախատեսված են ֆիզիկապես մաշված սարքավորանքներին փոխարինելու համար:

12. Այն սարքավորանքները, որոնք գործող օբյեկտների համար ձեռք են բերվում ներդրումների հաշվին, և որոնց համար շինարարության նախահաշիվ (գտնվում վերափոխման և/կամ տեխնիկական վերազինման գործընթացում) դեռևս չի կազմված, նախահաշիվներ չներառվող սարքավորանքներ չեն համարվում և տարեկան հաշվետվության մեջ արտացոլվում են 120.2 տողում:

13. «Այլ աշխատանքներ և ծախսեր» տող 120.3-ում ցույց են տրվում շինմոնտաժային աշխատանքների ծավալի մեջ չներառված և պայմանագրային գնի մի մասը կազմող լրացուցիչ ծախսերը:

1) Այլ աշխատանքների և ծախսերի ծավալում ներառվում են.

ա. ճարտարապետական, շինարարական նախագծումը և կառուցվածքավորումը (կոնստրուկտավորումը) (ներառյալ հետագա տարիների շինարարության աշխատանքները և տեխնիկատնտեսական հիմնավորման մշակման ծախսերը), որոնք իրականացվում են շինարարության հաշվին, ինչպես նաև նախագծային կազմակերպությունների` հեղինակային հսկողությունը.

բ. նավթի, գազի և ստորերկրյա ջրերի արդյունահանման և հետախուզական հորատման աշխատանքները.

գ. թեք լանջերի վրա տեռասների պատրաստման և չորացում չպահանջող հողերի վրա մշակութատեխնիկական աշխատանքների համար կատարվող ծախսերը.

դ. ոչ գյուղատնտեսության ոլորտի կազմակերպությունների կողմից անասնահոտի ձեռքբերման ծախսերը.

ե. կառուցվող օբյեկտի շինարարության նախահաշվում նախատեսված կադրերի պատրաստման (ուսուցման) ծախսերը.

զ. հողահատկացման և դրա հետ կապված տեղափոխման (բացի տեղափոխման հետ կապված շինարարական աշխատանքների) ծախսերը.

է. հողօգտագործողներին հողի օգտագործումից ժամանակավորապես զրկելու համար առաջացած վնասների փոխհատուցման ծախսերը.

ը. պետության ու համայնքների կարիքների համար շինարարական աշխատանքների իրականացման նպատակով հողօգտագործողներից վերցված հողի փոխարեն նոր հողերի յուրացման վրա կատարված ծախսերը (բացի այդ նպատակի համար կատարված շինարարական աշխատանքների արժեքից).

թ. շինարարության ամփոփ նախահաշվով նախատեսված շինմոնտաժային աշխատանքներին չառնչվող այլ աշխատանքները և ծախսերը.

ժ. հեղինակային և տեխնիկական վերահսկողություն:

14. Տող 120.3-ից` 120.3.1 տողում առանձնացվում են ընթացիկ շինարարության և հետագա տարիների համար ճարտարապետական, շինարարական նախագծման և կառուցվածքավորման (կոնստրուկտավորման) աշխատանքների ծավալները: 120.3.1 տողում չեն արտացոլվում նախագծային կազմակերպությունների կողմից նախագծային փաստաթղթերի հսկողության և կառույցները սարքերով, սարքավորանքներով և այլնով համալրելու (կոմպլեկտավորելու) համար կատարված ծախսերը: Նշված ծախսերը ցույց են տրվում 120 և 120.3 տողերում:

1) Շինարարության ծավալի մեջ չեն ներառվում.

ա. հիմնական գործունեության միջոցների հաշվին օբյեկտների գործարկման կարգավորման աշխատանքների վրա կատարված ծախսերը.

բ. սարքավորանքների նախամոնտաժային ստուգումների և հայտնաբերված թերությունների վերացման վրա կատարված ծախսերը (բացի ներդրումների հաշվին կատարվող ծախսերից).

գ. հիմնական գործունեության կամ պետական բյուջեի հաշվին աշխատանքների առանձին տեսակների վրա կատարված ծախսերը.

դ. հողային և անտառատնկման աշխատանքների ծախսերը, ինչպես նաև հիմնական գործունեության հաշվին հողերի բարելավման ծախսերը.

ե. խոտանի և անորակ կատարված աշխատանքների վերացման նպատակով կատարված ծախսերը: Շինարարական հրապարակ բերված կամ այնտեղ պատրաստված, բայց դեռ չտեղադրված դետալների, կոնստրուկցիաների, շինանյութերի արժեքները և այլ ծախսեր:

15. Անավարտ շինարարության ծավալները վերաբերում են օբյեկտների շինարարության սկզբից մինչև նրանց գործարկումը կատարված ծախսերի ընդհանուր գումարին և ներառում են կատարված շինմոնտաժային և այլ աշխատանքների, տեղադրված և դեռ չտեղադրված սարքավորանքների արժեքը, կառուցապատման տարածքի յուրացման հետ կապված ծախսերը և այլ ծախսերը: Անավարտ շինարարության մեջ գտնվող օբյեկտների թվին են դասվում այն օբյեկտները, որոնց շինարարությունը շարունակվում է, շինարարությունը դադարեցված, կոնսերվացված կամ լրիվ կանգնեցված է (բայց դուրս չի գրված հաստատված կարգով), գտնվում է շահագործման մեջ (բայց ընդունման ակտը հաստատված չէ):

16. Շինարարության, այդ թվում` շինմոնտաժային աշխատանքների դասակարգումն ըստ վերարտադրական կառուցվածքի համապատասխան ուղղությունների, կատարվում է համաձայն նախագծանախահաշվային փաստաթղթերում նշված շինարարության ձևի: Եթե գործող օբյեկտի ընդարձակման և վերափոխման հետ միասին նախատեսվում է նաև տեխնիկական վերազինում, ապա ընդարձակման (վերափոխման) և տեխնիկական վերազինման տվյալները չեն գումարվում, այլ ցույց են տրվում անջատ` ըստ նշված համապատասխան ուղղությունների: Այն դեպքերում, երբ գործող օբյեկտի ընդարձակման հետ միաժամանակ նախատեսվում է գործող, ինչպես նաև հիմնական, օժանդակ և սպասարկող արտադրամասերի վերափոխում, ապա ընդարձակման և վերափոխման ցուցանիշները դասվում են վերարտադրական կառուցվածքի համապատասխան ուղղություններին:

17. Նախագծանախահաշվային փաստաթղթերով չնախատեսված և տեխնիկական վերազինմանը չվերաբերող օբյեկտների շինարարության, ընդարձակման և վերափոխման տվյալները լրացվում են տարեկան հաշվետվության բաժին 2-ի 210.1 տողի 6-րդ սյունակում:

18. 3-րդ բաժնի տվյալները դասակարգվում են ըստ գործունեության տեսակների (ըստ «Տնտեսական գործունեության տեսակների Հայաստանի Հանրապետության դասակարգչի» (ՏԳՏԴ) (հաստատված Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 03.06.2009թ., թիվ 372-Ն հրամանով, գրանցված Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունում` 01.07.2009թ. (պետ. գրանցման թիվ` 10309238) և հրապարակված Հայաստանի Հանրապետության գերատեսչական նորմատիվ ակտերի 16.07.2009թ. թիվ 22(340)1  տեղեկագրում) և ըստ ֆինանսավորման աղբյուրների: Մի քանի օժանդակ արդյունաբերական արտադրությունների դեպքում, դրանցից յուրաքանչյուրի վերաբերյալ տվյալներն արտացոլվում են առանձին-առանձին: Օրինակ, արդյունաբերական օբյեկտի օժանդակ գյուղատնտեսական արտադրությունը պետք է արտացոլվի «գյուղատնտեսություն, անտառային տնտեսություն և ձկնորսություն» գործունեության տեսակում, շինարարական օբյեկտի օժանդակ արդյունաբերական արտադրությունը` «մշակող արդյունաբերություն» գործունեության տեսակում և այլն: Շինարարական նորոգում իրականացնող կազմակերպությունների կողմից ընդարձակման, ձևափոխման, տեխնիկական վերազինման համար կատարված շինարարությունը ներառվում է հիմնական գործունեության այն արտադրական ճյուղերի ցուցանիշներում, որոնց դրանք սպասարկում են:

19. 310.1-310.19 տողերի տվյալներին համապատասխան սյունակների հանրագումարը հավասար է 310 տողի համապատասխան սյունակների գումարին:

1) 3-րդ բաժնի 310.12-310.19 տողերում չեն լրացվում հետևյալ նշանակության օբյեկտների տվյալները.

ա. գործարանի տարածքում գտնվող սոցիալ-մշակութային նշանակության օբյեկտները, որոնք նախատեսված են կազմակերպության աշխատակիցների սպասարկման համար.

բ. 310.1-310.10 տողերում նշված գործունեության շինարարության համար հատկացված ներդրումների հաշվին կառուցված օբյեկտների պահանջմունքների լրիվ կամ մասնակի բավարարման համար նախատեսված ջրամատակարարման, կոյուղու, գազամատակարարման և ջերմամատակարարման ցանցերը.

գ. 310.1-310.10 տողերում նշված ոլորտի կազմակերպությունների վարչական շենքերը և շինությունները:

«ա», «բ» և «գ» պարբերությունների տվյալներն արտացոլվում են 310.1-310.10 տողերում նշված համապատասխան գործունեության ոլորտում:

20. 4-րդ բաժնում «Բնակելի շենքերի, սոցիալ-մշակութային և այլ շենքերի գործարկումը և շինարարության իրականացումը» արտացոլվում են բնակելի շենքերի, նախադպրոցական ուսումնական հաստատությունների, հանրակրթական ուսումնական հաստատությունների, հիվանդանոցների, առաջնային բժշկական օգնության հաստատությունների, մշակույթի, զվարճությունների և հանգստի բնագավառի հաստատությունների, ռեստորաններ և հանրային սննդի օբյեկտների, մեծածախ և մանրածախ առևտրի բնագավառի օբյեկտների, գյուղատնտեսության, անտառային տնտեսության և ձկնորսության բնագավառի շենքերի և շինությունների, փոխադրումների (տրանսպորտի) բնագավառի շենքերի և շինությունների, ճանապարհների շինարարության, տեղեկատվության և կապի բնագավառի շենքերի և շինությունների, մշակող արդյունաբերության բնագավառի շենքերի և շինությունների և այլ շենքերի և շինությունների շինարարության վերաբերյալ համապատասխան տվյալները:

21. Այս բաժնում արտացոլվում են նաև նոր կառուցվող օբյեկտների, շահագործվող շենքերի ընդարձակման, վերափոխման, վերասարքավորման, ինչպես նաև նորոգման համար կատարված ծախսերը:

22. Գործարկված բնակելի շենքերը և սոցիալ-մշակութային նշանակության օբյեկտները ցույց են տրվում շահագործման հանձնված փաստացի ծավալներով:

23. Իրականացված շինարարության ծավալում հաշվի են առնվում հաշվետու տարվա ընթացքում շահագործման հանձնված, ինչպես նաև անավարտ շինարարության օբյեկտների (նաև կոնսերվացված, շինարարության լրիվ կամ մասնակիորեն դադարեցված) վրա կատարված բոլոր ծախսերը:

24. Բնակելի շենքերի ընդհանուր մակերեսը բաղկացած է բնակելի և օժանդակ շինությունների մակերեսներից:

1) Բնակելի և հյուրանոցային բնույթի բնակելի շենքերի համար բնակելի մակերես է համարվում սենյակների (բնակարանում գտնվող ճաշասենյակները, ննջարանները, մանկական և այլ սենյակները) մակերեսը:

2) Բնակելի շենքերի, հյուրանոցների և բնակության համար չնախատեսված շենքերում գոյություն ունեցող բնակարանների օժանդակ շինություններ են համարվում բնակարանի ներսում գտնվող ոչ բնակելի սենյակները (խոհանոցներ, լողարաններ, սանիտարական հանգույցներ, պատշգամբներ, միջանցքներ, պահարաններ և այլն):

3) Ծածկած նախաբնակարանային հարթակները և պատշգամբները ընդհանուր մակերեսում ներառվում են բնակելի շենքերի նախագծում բերված տեխնիկատնտեսական ցուցանիշների համապատասխան նվազեցնող գործակիցներով բազմապատկելուց հետո:

4) Գործարկված բնակելի շենքերի ընդհանուր մակերեսի մեջ չեն ներառվում. շենքերի տարածքում կամ կից գտնվող բնակչության սոցիալական սպասարկման համար նախատեսված այլ օբյեկտների (օրինակ` խանութ, դեղատուն, նախադպրոցական հիմնարկ, վարսավիրանոց, արհեստանոց, լվացքատուն, բնակշահագործման գրասենյակ, գրադարան և այլն) մակերեսները:

5) 410.1 տողից` 410.1.1 տողում առանձնացվում են բնակելի շենքեր առանց ներքին հարդարման` առաստաղների, պատերի, միջնապատերի հարդարում, դռների տեղադրում, պատերի և հատակների ծածկապատում խեցեգործական, բետոնե կամ քարե սալիկներով, հատակների ծածկապատում մանրատախտակով և փայտե այլ ծածկերով, գորգե և լինօլեումի պատվածքներով, պատերի պաստառապատում, ներկարարական, ապակեպատման աշխատանքների իրականացում և այլն:

25. «Նախադպրոցական ուսումնական հաստատություններ» տողում արտացոլվում են նոր, ինչպես նաև գործող նախադպրոցական ուսումնական հաստատությունների ընդարձակման և վերասարքավորման համար իրականացված շինարարության ծավալները, որպես գործարկված (շահագործման հանձնված) հզորություն համարելով դրանց տեղերը: «Շենքերի նորոգում» տողում արտացոլվում են նորոգման համար իրականացված շինարարության ծավալները:

26. «Հանրակրթական ուսումնական հաստատություններ (դպրոցներ)» տողում արտացոլվում են նոր, ինչպես նաև գործող հանրակրթական ուսումնական հաստատությունների ընդարձակման և վերասարքավորման համար իրականացված շինարարության ծավալները, որպես գործարկված (շահագործման հանձնված) հզորություն համարելով դրանց աշակերտական տեղերը: «Շենքերի նորոգում» տողում արտացոլվում են նորոգման համար իրականացված շինարարության ծավալները:

27. «Հիվանդանոցներ» տողում արտացոլվում են նոր, ինչպես նաև գործող լայն պրոֆիլի բուժական և վիրաբուժական հիվանդանոցների, ծննդատների, մանկական հիվանդանոցների, մասնագիտացված առողջարանների, հիվանդությունների կանխարգելման ու վերականգնողական կենտրոնների, ռազմական հոսպիտալների, քրեակատարողական հիմնարկների հիվանդանոցների ընդարձակման և վերասարքավորման համար իրականացված շինարարության ծավալները, որպես գործարկված (շահագործման հանձնված) հզորություն համարելով դրանց մահճակալների քանակը: «Շենքերի նորոգում» տողում արտացոլվում են նորոգման համար իրականացված շինարարության ծավալները:

28. «Առաջնային բժշկական օգնության հաստատություններ (պոլիկլինիկաներ)» տողում արտացոլվում են նոր, ինչպես նաև պոլիկլինիկաների (անկախ և հիվանդանոցներին կից), ամբուլատորիաների, դիսպանսերների, կանանց և մանկական կոնսուլտացիոն, բժշկական և ստոմատոլոգիական հաստատությունների ընդարձակման և վերասարքավորման համար իրականացված շինարարության ծավալները, որպես գործարկած (շահագործման հանձնված) հզորություն համարելով մեկ հերթափոխում հաճախումների քանակը: «Շենքերի նորոգում» տողում արտացոլվում են նորոգման համար իրականացված շինարարության ծավալները:

29. «Մշակույթի, զվարճությունների և հանգստի բնագավառի հաստատություններ» տողում արտացոլվում են նոր, ինչպես նաև գրադարանների, արխիվների, խաղատների, ակումբների, սպորտի բնագավառի, զվարճությունների և հանգստի համար նախատեսված հաստատությունների և այլն ընդարձակման և վերասարքավորման համար իրականացված շինարարության ծավալները: «Շենքերի նորոգում» տողում արտացոլվում են նորոգման համար իրականացված շինարարության ծավալները:

30. «Հյուրանոցներ և համանման բնակատեղեր» տողում արտացոլվում են նոր, ինչպես նաև գործող հյուրանոցների, կեմպինգների, մոթելների, հանգրվանների և այլնի ընդարձակման և վերասարքավորման համար իրականացված շինարարության ծավալները: «Շենքերի նորոգում» տողում արտացոլվում են նորոգման համար իրականացված շինարարության ծավալները:

31. «Ռեստորաններ և հանրային սննդի օբյեկտներ» տողում արտացոլվում են նոր, ինչպես նաև գործող ռեստորանների ընդարձակման և վերասարքավորման համար իրականացված շինարարության ծավալները: «Շենքերի նորոգում» տողում արտացոլվում են նորոգման համար իրականացված շինարարության ծավալները:

32. «Մեծածախ և մանրածախ առևտրի բնագավառի օբյեկտներ» տողում արտացոլվում են նոր, ինչպես նաև գործող բոլոր տեսակի ապրանքների մեծածախ և մանրածախ առևտրի օբյեկտների ընդարձակման և վերասարքավորման համար իրականացված շինարարության ծավալները: «Շենքերի նորոգում» տողում արտացոլվում են նորոգման համար իրականացված շինարարության ծավալները:

33. «Գյուղատնտեսության, անտառային տնտեսության և ձկնորսության բնագավառի շենքեր և շինություններ» տողում արտացոլվում են նոր, ինչպես նաև գործող գյուղատնտեսության, անտառային տնտեսության և ձկնորսության բնագավառի շենքերի և շինությունների ընդարձակման և վերասարքավորման համար իրականացված շինարարության ծավալները: «Շենքերի նորոգում» տողում արտացոլվում են նորոգման համար իրականացված շինարարության ծավալները:

34. «Փոխադրումների (տրանսպորտի) բնագավառի շենքեր և շինություններ» տողում արտացոլվում են նոր, ինչպես նաև գործող փոխադրումների (տրանսպորտի` երկաթուղային, օդային և այլ) բնագավառի շենքերի և շինությունների ընդարձակման և վերասարքավորման համար իրականացված շինարարության ծավալները: «Շենքերի նորոգում» տողում արտացոլվում են նորոգման համար իրականացված շինարարության ծավալները:

35. «Ճանապարհների շինարարություն» տողում արտացոլվում են նոր ճանապարհները, ինչպես նաև դրանց նորոգման համար իրականացված շինարարության ծավալները:

36. «Տեղեկատվության և կապի բնագավառի շենքեր և շինություններ» տողում արտացոլվում են նոր, ինչպես նաև գործող տեղեկատվության և կապի բնագավառի (հրատարակչական, հեռուստատեսության, հեռահաղորդակցության և այլն) շենքերի և շինությունների ընդարձակման և վերասարքավորման համար իրականացված շինարարության ծավալները: «Շենքերի նորոգում» տողում արտացոլվում են նորոգման համար իրականացված շինարարության ծավալները:

37. 4-րդ բաժնի ազատ տողերում լրացման ենթակա են այն բնագավառների տվյալները, որոնք նշված չեն հաշվետվությունում, օրինակ.

1) «Ջրատար» տողում լրացվում են ջրընդունման կառույցների, պոմպային կայանների, ջրի կուտակման ավազանների, ջրատարների, մաքրման քաղաքային ցանցերի և ջրամատակարարման այլ օբյեկտների շինարարության վրա կատարված ծախսերի վերաբերյալ տվյալները: Գործարկված ջրատարների տվյալները բերվում են չափման երկու միավորներով. ջրատարի հզորությունը` մեկ օրում հազար խոր. մետր, ջրատարների և փողոցային ցանցերի երկարությունը` կիլոմետր: Եթե խողովակները տեղադրված են մի քանի շարքով, ապա ջրատարի երկարությունը որոշվում է բոլոր գծերի ընդհանուր երկարությամբ: Ներթաղամասային ցանցերի` շենքերի հետ միացման համակարգի շինարարության տվյալներն այս տողերում չեն արտացոլվում:

2) «Կոյուղի» տողում լրացվում են մաքրման կայանների, պոմպակայանների, փողոցային ցանցերի, կոլեկտորների և կոյուղու այլ օբյեկտների շինարարության վերաբերյալ տվյալները: Գործարկված (շահագործման հանձնված) կոյուղիների համար ներկայացվում են դրանց հզորությունը (թողունակությունը)` չափման միավորը` հազար խոր. մետր կեղտաջրեր /օր, կոլեկտորների և ցանցերի երկարությունը` կիլոմետր:

3) «Գազիֆիկացում» տողում արտացոլվում են գազամուղների, քաղաքներին կից գազաբաշխման կայանների, գազի ցանցերի, բաշխման կետերի և կայանների, ինչպես նաև գազիֆիկացման այլ օբյեկտների շինարարության վերաբերյալ տվյալները: Գործարկված գազի ցանցերը լրացվում են ըստ երկարության` կիլոմետրերով: Այս տողում չեն լրացվում նոր կառուցվող բնակելի շենքերի գազիֆիկացումը, ներթաղամասային գազային ցանցերի շինարարությունը:

4) «Ջերմամատակարարում» տողում արտացոլվում են քաղաքային մագիստրալ և բաշխիչ ջերմային ցանցերի, ջերմային կետերի, շրջանային կաթսայատների և ջերմամատակարարման այլ օբյեկտների շինարարության վերաբերյալ տվյալները: Ջերմամատակարարման ցանցերի գործարկումը լրացվում է ըստ դրանց երկարության` կիլոմետրերով, իսկ շրջանային կաթսայատների գործարկումը` հեկտոկալորիաներով (Հկալ մեկ ժամում): Այս տողում չեն լրացվում ջերմային էլեկտրակայանների և նրանցից սկիզբ առնող մագիստրալ ջերմային ցանցերի, ջերմամատակարարման ներթաղամասային ցանցերի և կաթսայատների, նոր կառուցվող շենքերի ջերմամատակարարման շինարարության վերաբերյալ տվյալները:

5) «Առողջարաններ» տողում գործարկված մահճակալների կազմի մեջ ներառվում են նաև գործող և կառուցվող առողջարաններին կից ամառային ննջարանային մասնաշենքերում մահճակալների քանակը: Անհրաժեշտ է նկատի ունենալ, որ առողջարան-պրոֆիլակտորիաների գործարկումը լրացվում են նաև առանձին:

6) «Մարզադահլիճներ» տողում լրացվում են նախադպրոցական, հանրակրթական, միջին մասնագիտական և բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատություններին, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններին, իրավաբանական անձանց պատկանող մարզադահլիճների շինարարական աշխատանքների վերաբերյալ տվյալները: Այս տողում հաշվի են առնվում ինչպես առանձին կառուցվող շենքերում, այնպես էլ շենքերի առաջին հարկերում և դրանց կից տեղաբաշխվող մարզադահլիճների, ինչպես նաև բոքսի, ըմբշամարտի, մարմնամարզության, ծանրամարտի և այլնի մասնագիտացված մարզադահլիճների շինարարության վերաբերյալ տվյալները:

7) «Լողավազաններ» տողում լրացվում են նախադպրոցական, հանրակրթական, միջին մասնագիտական և բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատություններին, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններին և իրավաբանական անձանց պատկանող, ամբողջ տարին գործող տաքացվող բացօթյա և ծածկած լողավազանների շինարարության տվյալները: Այս տողում հաշվի են առնվում նաև այն լողավազանները, որոնք տեղաբաշխված են շինություններին կից և դրանց ներսում, ներառյալ նաև այլ մարզական համալիրներում կառուցվածները:

8) «Հարթակային կառուցվածքներ» տողում արտացոլվում են ֆուտբոլային դաշտերի, բասկետբոլի, վոլեյբոլի հարթակների, թենիսի հրապարակների և բացօթյա այլ խաղահրապարակների շինարարության վերաբերյալ տվյալները:

9) «Բարձրագույն ուսումնական հաստատություններ» տողում լրացվում են նոր, ինչպես նաև համալսարանների, ինստիտուտների, ակադեմիաների, կոնսերվատորիաների ընդարձակման և վերասարքավորման համար իրականացված շինարարության ծավալները: «Շենքերի նորոգում» տողում արտացոլվում են նորոգման համար իրականացված շինարարության ծավալները:

10) «Նախնական մասնագիտական ուսումնական հաստատություններ» տողում լրացվում են նոր, ինչպես նաև արհեստագործական ուսումնարանների, այլ մասնագիտական ուսումնական հաստատությունների, ուսումնական կենտրոնների, քոլեջների, միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների և այլնի ընդարձակման և վերասարքավորման համար իրականացված շինարարության ծավալները: «Շենքերի նորոգում» տողում արտացոլվում են նորոգման համար իրականացված շինարարության ծավալները:

(հավելվածը լրաց. 12.07.13 թիվ 05-Ն)