Գլխավոր տեղեկություն
Համար
N 639-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.07.2013-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2013.07.03/35(975) Հոդ.639
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
13.06.2013
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
21.06.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.07.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 հունիսի 2013 թվականի N 639-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 18-Ի N 441-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի ապրիլի 18-ի «Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և Հայաստանի Հանրապետության օրենքներով նախատեսված պետական կառավարման մարմինների և պետության հիմնարկների կողմից ձեռք բերվող որոշ ապրանքատեսակների տեխնիկական բնութագրերը և առավելագույն գները հաստատելու մասին» N 441-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) որոշման և հավելվածի վերնագրից ու որոշման 1-ին կետից հանել «և առավելագույն գները» բառերը.

2) որոշման հավելվածում`

ա. հանել «Չափի միավորը» և «Կողմնորոշիչ գինը» սյունակները,

բ. հանել «Կարիչի մետաղալարե կապեր» ապրանքախմբի «2. միջին» ապրանքատեսակի «Արտադրողը, ապրանքային անվանումը, քաշը, յուղայնությունը և այլ ֆիզիկական նկարագրեր» սյունակի «10 մմ/6 մմ» բառերը,

գ. հանել «պատճենահանման մեքենա» ապրանքախմբի երկրորդ ապրանքատեսակի տողը,

դ. հանել «Սկաներ» ապրանքախմբի «3. Թմբուկային (барабанный)» տողը,

ե. «Թղթապանակ» ապրանքախմբում լրացնել նոր ապրանքատեսակի նկարագիր` հետևյալ բովանդակությամբ.

 

«
 

պոլիմերային թաղանթ (ֆայլ)

Թափանցիկ պոլիմերային թաղանթ, A4 ձևաչափի թղթերի համար, արագակարներին ամրացնելու հնարավորությամբ:

 ».

3) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 1.1-ին կետով.

«1.1. Սույն որոշման 1-ին կետով հաստատված ապրանքների ցանկում ընդգրկված ապրանքների առավելագույն գները սահմանվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի կողմից:».

4) որոշման 2-րդ կետի՝

ա. 1-ին ենթակետում «իսկ գները չպետք է գերազանցեն սույն որոշման 1-ին կետով հաստատված ապրանքատեսակների առավելագույն գները» բառերը փոխարինել «իսկ գները չպետք է գերազանցեն սույն որոշման 1.1-ին կետի համաձայն սահմանված առավելագույն գները» բառերով,

բ. 2-րդ ենթակետում «1-ին կետով սահմանված առավելագույն գները» բառերը փոխարինել «1.1-ին կետի համաձայն սահմանված առավելագույն գները» բառերով, իսկ «առկայության դեպքում.» բառերից հետո ենթակետը լրացնել «, որն ստանալու համար պատվիրատուն դիմում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն.» բառերով,

գ. 3-րդ ենթակետը «և (կամ)» բառերից հետո լրացնել «և սույն որոշման 1.1-ին կետի համաձայն սահմանված» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2013 թ. հունիսի 21

Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան