Գլխավոր տեղեկություն
Համար
N 611-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (18.06.2013-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
13.06.2013
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
17.06.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.06.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 հունիսի 2013 թվականի N 611-Ա

 

ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏԱՐԱԾՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ հոդվածով, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 304-Ն որոշմամբ հաստատված կարգի 5-րդ կետով սահմանված դրույթները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Երևան քաղաքի Վ. Վաղարշյան 24 հասցեում գտնվող շենքի նկուղային հարկից 508.5 քառ. մետր մակերեսով տարածքը (այսուհետ՝ տարածք) հետ վերցնել «Երևանի Ալ. Շիրվանզադեի անվան հ. 21 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունից և տասնհիգ տարի ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով հանձնել Հայաստանի «Այկիդո Այկիկայ ֆեդերացիա» հասարակական կազմակերպությանը (այսուհետ՝ կազմակերպություն)` իր կողմից ներկայացված ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման նպատակով:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում կազմակերպության հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված տարածքի անհատույց օգտագործման մասին պայմանագիր (այսուհետ` պայմանագիր) պայմանագրում նախատեսելով, որ`

1) կազմակերպությունը պարտավոր է սույն որոշման 1-ին կետում նշված տարածքի կապիտալ վերանորոգման և ժամանակակից սպորտային գույքով ապահովման համար առաջին հինգ տարում կատարել 10 մլն դրամի ներդրումներ՝ յուրաքանչյուր տարի հավասարաչափ.

2) սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված ներդրումային պարտավորությունները չկատարելու կամ մասամբ կատարելու, կամ ժամկետում չկատարելու դեպքում պայմանագիրը ենթակա է լուծման.

3) ինչպես բաժանելի, այնպես էլ անբաժանելի ներդրումները ենթակա չեն վերադարձման:

3. Սահմանել, որ պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման` կազմակերպության միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2013 թ. հունիսի 17

Երևան